Ուրբաթ, 20.06.2025, 01:08
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Սուրենի ու Յանայի ամուսնալուծության մասին լուրերը կեղծ են
19:25
Սուրենի ու Յանայի ամուսնալուծության մասին լուրերը կեղծ են

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան հայտնի զույգի ամուսնալուծության մասին լուրը: Այն մեծ թափով տարածվեց քաղաքում և ընթերցողներն անընդհատ մեզ խնդրում են պարզել լուրի իսկությունն ու տեղեկացնել այդ մասին:

Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հրապարակելու մեր սկզբունքին` փորձեցինք բոլոր հնարավոր տարբերակներով ճշտել լուրը, սակայն Սուրենն էլ, Յանան էլ անջատել էին հեռախոսները կամ ընդհանրապես փոխել համարները:

Թեմայի մասին խոսեցինք Հ1-ի «Առավոտ լուսո» (Յանան և Սուրենն այժմ այնտեղ են աշխատում որպես հաղորդավարներ) հաղորդման տնօրեն Արմինեի հետ, ով նշեց, որ զույգի անձնական թեմայով որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Այդ լուրերի տարածումից հետո դեռ նկարահանում չենք ունեցել, որ ասեմ` նրանք միասին են նկարահանման գալիս, թե ոչ»: Հաղորդման խմբագիր Արայիկն էլ նշեց, որ նրանք մշտապես միասին են նկարահանման գնացել:
Նշենք, որ զույգի ամուսալուծության մասին լուրերի տարածումից օրեր առաջ` սեպտեմբերի 15-ին, Յանան և Սուրենը միասին ներկա են եղել և Արփինե Իրսրայելյանի և Ներսես Սեդրակայնի հարսանիքին, իսկ հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին, Կամո Թովմասյանի կազմակերպած միջոցառմանն են միասին ներկայացել: Այդ օրերին զույգը նաև լուսանկարվել է միասին և դժվար է ասել, թե նրանց մեջ անհաշտություն է եղել: Սեպտեմբերի 20-ին էլ Յանան իր ֆեյսբուքյան էջում այդ լուսանկարներից մի քանիսն է տեղադրել և դրանց վրա նշել Սուրենին:

Յանան և Սուրենը միասին ներկա են եղել և Արփինե Իրսրայելյանի և Ներսես Սեդրակայնի հարսանիքին


Մեզ հաջողվեց կապ հաստատել հաղորդավարների հետ ու ճշտել տարածված լուրերի իսկությունը: Մեզ հետ զրույցում Սուրենը նշեց, որ այդ ամենը սուտ է. «Սուտ է, նման բան չկա, նույնիսկ մոտավորապես էլ նման բան չի եղել: Մենք տանը նստած էինք, մեկ էլ մեր ընկերներից մեկը զանգեց ու հայտնեց, որ կայքերից մեկը նման խոսակցություններ է տարածել»: Սուրենի փոխանցմամբ` Յանան դա նախանձ քայլ է համարում. «Ցանկացել են վատ բան անել ու չի հաջողվել»: Սուրենից հետաքրքրվեցինք նաև, արդյոք որևէ հերքում պահանջել են սուտ տեղեկություններ տարածած լրատվամիջոցներից. «Որևէ բան չենք արել, պարզապես լրագրողներին, ովքեր զանգահարել են մեզ, ասել ենք, որ նման բան չկա: Կարծում եմ մեր աշխատավայրից որևէ քայլ կարվի ու լրատվամիջոցներից հերքում կպահանջվի»:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 353 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: