Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 5 » Սյուզան Մարգարյանը չի՞ օգնում կարիքավոր քրոջը
16:55 Սյուզան Մարգարյանը չի՞ օգնում կարիքավոր քրոջը |
Ի՞նչ են խոսում. երգչուհի Սյուզան Մարգարյանը կարիքավոր քույր ունի, որին չի օգնում:
Իրականում. այս լուրի մասին տեղեկացանք սոցցանցերից մեկում գրված մեկնաբանությունից, որից հետո այլ օգտատերեր խնդրել էին մեզ ճշտել գրված մեկնաբանության ճշմարտացիությունը: Սույն մեկնաբանության հեղինակը նշել էր, որ Սիրուշոն ինչ-որ իր է տրամադրում աճուրդի համար (նկատի ունեին Էլեն Քալաշյանի և Գևորգ Ախլոյանի համար մեր կազմակերպած աճուրդը-հեղ.), այնինչ նրանք չեն օգնում Սյուզան Մարգարյանի մորաքրոջ աղջկան, ով ծանր վիճակում է ու Տիկին Մարգարյանից էլ տարիքով փոքր է:
Երբ այս թեմայով խոսեցինք երգչուհու հետ, նա նշեց, որ հարազատ քույր չունի: «Ինձանից մեկ տարով փոքր եղբայր ունեմ` Ռոբերտ Մարգարյանը, ով երաժիշտ է,- ասաց երգչուհին ու ավելացրեց,- իսկ մորաքրոջ աղջիկներ շատ ունեմ: Եթե իմանում եմ, որ նրանք օգնության կարիք ունեն, առանց սպասելու օգնում եմ, իսկ թե ով է նման տեղեկություններ տարածել և ինչու, չեմ կարող ասել»: |
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում |
Դիտումներ: 333 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: