Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 6 » «Վիո Գրա»-ն փլուզման եզրին է
18:18 «Վիո Գրա»-ն փլուզման եզրին է |
12 տարվա գոյությունից հետո ԱՊՀ-ի ամենահայտնի խմբերից մեկը՝ «Վիա Գրա»-ն, միանգամայն հնարավոր է՝ դադարեցնի գոյությունը: Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հանդիպել է ուկրաինական խմբի անդամների հետ՝ քննարկելու խմբի հետագա ճակատագիրը և հայտնելու նրանց՝ պայմանագրի հնարավոր խախտման մասին: Խմբի անկման պաշտոնական պատճառը Մելաձեն չի հայտնում: Այս մասին հայտնում է Կիևի «Сегодня» թերթը:Հրատարակությունը հղում է անում «պրոդյուսերական շրջանակներին», որոնք խմբի անկման առաջին պատճառ են նշում աղջիկների ելույթի պահանջարկի նվազումը: Եթե նախկինում աղջիկների համերգային գրաֆիկն առաջիկա ամիսներ էր ընդգրկում, ապա հիմա նրանց համերգը կարելի է պատվիրել մոտ ժամկետներում: Սովորաբար նրանց հոնորարը սկսվում է 30 հազար եվրոյից, սակայն հիմա կարելի է նույնիսկ սակարկել: 2008-ին խմբի ոսկե կազմի ժամանակ (Նադեժդա Մեյխեր, Վերա Բրեժնևա, Աննա Սեդոկովա) մեկժամյա ելույթի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարը: Երկրորդ պատճառը, որի համար Մելաձեն որոշել է արձակել խումբը, ազջիկների PR արված ընտանեկան կարգավիճակն է: Հայտնի չէ, թե ինչու են շատերը, որոնք նրանց հրավիրում էին մասնավոր երեկույթների, կորցրել հետաքրքրությունը: Սեպտեմբերին երկու մասնակիցները՝ Եվա Բումինան և Սանտա Դիմոպուլոսը ամուսնացել են: Մյուս մասնակցի՝ Ալբինա Ջանաբաևայի և երգիչ Վալերի Մելաձեի հարաբերությունները, թեև պաշտոնապես չեն հաստատվել, սակայն մշտապես այդ մասին լուրերը շրջանառվում են մամուլում: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 310 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: