Ուրբաթ, 20.06.2025, 01:36
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 26 » «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը կարող են փակվել
04:45
«Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը կարող են փակվել

Mail.ru Group-ը զգուշանում է, որ նշանավոր «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը կարող են փակվել: Ալիշեր Ուսմանովի կազմակերպությունը զգուշացրել է իր ներդրողներին, որ սոցիալական կայքերը փակման վտանգի առաջ են հայտնվել սև ցուցակների մասին իշխանության կողմից ընդունած օրենքի պատճառով:

«Սև ցուցակների մասին օրենքի սխալ կիրառությունը կարող է հանգեցնել Mail.ru Group-ի մեկ կամ մի քանի ռեսուրսների արգելափակմանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության եկամուտների եւ շահութաբերության վրա»,- Mail.ru Group-ի հայտարարությունը մեջբերում է «Իզվեստիան»:

Սեպտեմբերի սկզբին Mail.ru Group-ը հրապարակել է կես տարվա հաշվետվությունը: Բոլոր ցուցանիշներով ընկերությունը լավ աճ է գրանցել: 2012 թ.-ի հունվարից մինչև հունիս խմբի միասնական եկամուտը ավելացել է 9,7 մլն. ռուբլով, ինչը 49 տոկոսով ավելին է 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես գրում է Top News-ը, «Սև ցուցակների» մասին ռուսական նոր օրինագիծը հանրային մեծ արձագանք է առաջացրել: Նրա կիրառության դեմ հանդես են եկել մի շարք ինտերնետ ընկերություններ, քանի որ, նրանց կարծիքով, տվյալ օրենքը իշխանություններին թույլ է տալիս փակել ցանկացած ցանցային ռեսուրս` մանկապղծության դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել այն կայքերի, էջերի և տեղեկատվությամբ ցանցային հասցեների «սև ցուցակը», որոնք վտանգ են ներկայացնում երեխաների համար: Առաջին հերթին խոսքը վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային, ինքնասպանություն և թմրանյութ պատրաստելու հրահանգներին: Այս դեպքում հնարավոր է կայքերի մինչդատական արգելափակումը:



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 783 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: