Ուրբաթ, 20.06.2025, 06:20
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 18 » Ընդամենը մեկ օր` երազանքներն ապրելու համար
17:59
Ընդամենը մեկ օր` երազանքներն ապրելու համար

Թիթեռը սպիտակ էր` ճերմակ- ճերմակ...Նա գիտեր,որ ընդամենը 1 օր ունի իր երազած բոլոր օրերի երազանքներն ապրելու համար:Ուզում էր թռչել շա՜տ բարձր,հասնել կապույտին,Արևին..բայց հանկարծ նկատեց մարգագետնում բացված կարմիր կակաչը:Չդիմացավ:Նստեց կակաչի գլխիկի մեջ ու նայում էր երկնքի կապույտին..իր երազին....<<Ինչքա՜ն հեռու ես ու ինչքա՜ն մոտ...>>:Արևը ժպտաց..<<Հաստատ ինձ է ժպտում>>,-մտածեց թիթեռն ու սկսեց ավելի լայն ժպտալ...<<Երբ հասնեմ Արևին,խնդրելու եմ,որ ինձ ևս մեկ օրվա կյանք տա..դա իմ ամենամեծ երազանքն է...Սպասի՛ր երազանք,հիմա կգամ..>>:
Թիթեռը գիտեր,որ իրեն քիչ է մնացել:Հավաքեց ուժերն ու ուզում էր թռչել,հասնել կապույտ երազին,երբ հանկարծ քամի բարձրացավ.թիթեռը պատսպարվեց կակաչի գլխիկում,կակաչն ամուր գրկեց նրան..Բայց քամին ուժեղ էր...նա կակաչին այս ու այն կողմ տարավ,մինչև որ կարմիր կակաչը բախվեց մի ուրիշ...դեղին կակաչի...Թիթեռը փորձեց գլուխը հանել ու հանկարծ վայր ընկավ` ուժեղ դիպչելով ու թեքելով դեղին կակաչը: Դեղին կակաչը թեքվեց մի պահ,խոնարհվեց,ապա բացեց թերթիկներն ու իր միջից դուրս սահեցրեց մի ուրիշ թիթեռի...
Թիթեռը սև էր...
Սպիտակ թիթեռն այնպես կարմրեց շփոթմունքից,որ կարմիր կակաչը երևի մի պահ նախանձեց...
Հանկարծ սպիտակ թիթեռը նկատեց,որ սև թիթեռը <<վիրավոր>> է.նրա մի թևը վնասված էր:
-Տեսնում եմ` ուզում էիր թռչել,հա՞,-ծիծաղեց սև թիթեռը:
-Հա,գնալու եմ հասնեմ երազանքիս:
-Չէ,մի՛ գնա:Ես էլ էի ճանապարհին,երբ վայր ընկա:Մի՛ գնա,դու ել կընկնես,քեզ էլ կխաբեն:
-Ես շատ քիչ ժամանակ ունեմ:Պետք է գնամ:Կներես:
-Չե՞ս ուզում օգնել ինձ:
-Քեզ ուրիշ թիթեռներ կօգնեն:
-Նրանք էլ քեզ նման երազանքներ ունեն:Չեն օգնի:
-Նրանք երազանքներ չունեն,քեզ հաստատ կօգնեն:
-Բոլորն էլ ունեն...ես էլ ունեի..
-Չհասա՞ր երազանքիդ։
-Ինձ խաբեց քեզ նման մի սպիտակ թիթեռնիկ:Մենք միասին բարձրանում էինք վեր,Արևի մոտ ..նրա երազանքը չար էր,ուզում էր խլել ուրիշի երազանքը:Ես էլ օգնեցի նրան,չարացա...արևը բարկացավ ինձ վրա,վառեց,ու ես սևացա,դարձա սև թիթեռ,իսկ սպիտակ թիթեռը թռավ-գնաց չգիտեմ թե ուր..
-Կուզե՞ս գալ ինձ հետ:
-Չեմ կարող,էլ չեմ հավատում,հետո էլ` արևը բարկացավ,ես սև եմ..
-Արի՛,ես քեզ կօգնեմ:Մենք միասին կխնդրենք Արևին,ու նա կօգնի քեզ..ես կփարվեմ իմ կապույտ երազին ու..
-Ու ի՞նչ
Սպիտակ թիթեռն զգաց,որ իրեն ժամեր են մնում:Սև թիթեռն էլ նույն զգացողությունն ունեցավ:
-Դե ի՞նչ,չե՞ս գալիս:
-Դու իրո՞ք ուզում ես օգնել ինձ նման վատ սև թիթեռին:
-Չէ,դու վատը չես,քեզ խաբել է սպիտակ թիթեռը:
-Դու գնա՛ ,հասի՛ր քո երազանքին..չեմ ուզում,որ սև թիթեռ լինի սպիտակ թիթեռի կողքին:
-Իսկ ես կարծում եմ,որ միասին շատ գեղեցիկ է:Արի՛,գնացինք:
Սպիտակ թիթեռը օգնեց սև թիթեռին,նրանք միասին բարձրացան վեր..դժվար էր նրանց ճանապարհը...բայց շա՜տ մեծ էր ձգտումը:
Նրանք հասան Արևին:
Սպիտակ թիթեռը գիտեր,որ յուրաքանչյուր ոք,ով հասնում է իր երազին,հնարավորություն ունի ևս մեկը խնդրելու:Ու նաև գիտեր,որ այն անպայման կկատարվի:
Օրը մոտենում էր ավարտին:Սև թիթեռը երջանիկ էր,նրա մեջ նորից բարություն կար,բայց սպիտակ թիթեռն ավելի երջանիկ էր...նրան կարմիր կակաչն ասել էր,որ ԲԱՎԱԿԱՆ Է ԱՆԳԱՄ ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...
Արդեն բավականին մութ էր..Արևը գնացել էր...
Սև թիթեռը մի պահ չհասկացավ,թե ինքն ինչու է մենակ մնացել..,Սպիտակ թիթեռն ամուր-ամուր փարվել էր իր կապույտ երազին ու...քնել...ՆԱ ԱՐևԻՑ ևՍ ՄԵԿ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ ԷՐ ԽՆԴՐԵԼ... Սև ԹԻԹԵՌԻ ՀԱՄԱՐ....
P.S.Մեր կյանքն էլ է 1 օր...ուղղակի երկար է թվում:Բոլորս էլ ՍՊԻՏԱԿ ԹԻԹԵՌ ԵՆՔ ու կապույտ երազանքներ ունենք... Բոլորս էլ հանդիպում ենք ԵՐԲԵՄՆԻ ՍՊԻՏԱԿ ,ԲԱՅՑ Սև ԴԱՐՁԱԾ ԹԻԹԵՌՆԵՐԻ....Շատերս ենք անտեսում սև թիթեռներին` չմտածելով անգամ,որ նրանք,հնարավոր է , ՍՊԻՏԱԿ ՀՈԳԻ ՈՒՆԵՆԱՆ...Ու հենց այդ շատերս էլ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՍԵՎ ՀՈԳԻ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԻՏԱԿ ԹԻԹԵՌՆԵՐԻՆ,ովքեր խաբում են մեզ...ու նաև լքում ենք դժվար պահերին մեզ օգնած ԿԱՐՄԻՐ ՈՒ ԴԵՂԻՆ ԿԱԿԱՉՆԵՐԻՆ...
...Երբ մի օր հասնեմ իմ երազանքերի Արևին,ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՐԱԶԱՆՔ ԿԽՆԴՐԵՄ....



Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm....ar.html
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 317 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: