Շաբաթ, 18.05.2024, 16:04
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » news
Դերասանուհի, հեռուստադեմք Նազենի Հովհաննիսյանն իր աստեղային ժամի կիզակետում է: Որքան էլ տպագիր մամուլը դերասանուհուն «մեղադրի» հեռուստաեթերում շատ երևալու մեջ (և ոչ միայն), այնքան դերասանուհի հաղորդավարուհին շահեկան դիքերում է իրեն համակրողների, նույնիսկ` չհամակրողների աչքին: Իգական սեռի շատ ներկայացուցիչներից ոմանք գուցե անթաքույց նախանձով են վերաբերվում Նազենիին, ոմանց համար նա օրինակելի է ծառայում` մշտապես խնամված իր կերպարով, իսկ տղամարդկանցից շատերին հետաքրքրողը մեկն է` ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գրավի նրա ուշադրությունը:

- Տարին քեզ և քո ընտանիքի համար կորստով սկսվեց, սակայն գարուն է, կյանքի նոր սկիզբ, ի՞նչ է փոխվել քո մեջ, վերանայելո՞ւ ես ինչ-որ բաներ:

- Մի ժամանակահատված իմ մեջ ուզում էր չարություն արթնանալ աշխարհի նկատմամբ` չնայած իմ բնույթով չար չեմ: Ես երբեք ոչ մեկի վատը չեմ ցանկանում (հավանաբար մայրիկիս եմ քաշել, նա էլ էր այդպիսին), բայց հետո հասկացա, վերլուծեցի իմ մեջ, որ այժմ լիներ` վաթսունմեկ տարեկանում, թե ութսունում, միևնույն է, նույն ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 334 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 27.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Արթուր Աբրահամն, ինչպես նախորդ տարի խոստացել էր, կրկին աշխարհի չեմպիոն է:) Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին: Վերջինս մինչև երեկ WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն էր:
Ավելի վաղ Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով չեմպիոն էր եղել, իսկ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն առաջին անգամ դարձավ: Բռնցքամարտիկն առաջին անգամ հաջողություն գրանցեց սուպերմիջին քաշային կարգում:
Տիտղոսային մարտի ժամանակ մասնագետները նախապատվությունը տալիս էին Արթուր Աբրահամին:) Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Արթուր Աբրահամը վստահաբար ասել էր, որ մեկ տարուց կրկին աշխարհի չեմպիոն է դառնալու և ցանկություն էր հայտնել, որ մրցակիցն արժանի բռնցքամարտիկ լինի` համաշխարհային դասակարգման ցուցակի լավագույն տասնյակից:)
Նշենք, որ Արթուր Աբրահամը 38-րդ անգամ դուրս եկավ ռինգ և տոնեց 35-րդ հաղթանակը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար նախորդ պարտությունից հետո այս հաղթանակը հատկապես կարևոր էր:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է բռնցքամարտիկին՝ աշխարհ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: new | Դիտումներ: 252 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 26.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Լիբանանահայ երգիչ Փիթեր Ջամբազյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է Փիթեր Ջեմ անունով կրկին Հայաստանում է և կրկին իր առաքելությանը հավատարիմ՝ պիտի փոխանցի «Դրական պատգամ`Երաժշտության, Արվեստի, Խոսքի ուժով»-"Positive message through the power of Music, Art and Speech".: Նրա բոլոր նախագծերը՝ հասարակական՝ մասնավորապես երաժշտական այս խորագիրն են կրում: Այս խորագրի տակ էր նաև խաղաղության տուրը՝ Եվրոպայի ավելի քան 20 երկներում, որտեղ մեծ ընդունելության արժանացավ նրա «Եթե դու ուզում ես» երգը: Փիթերը իր խաղաղասեր գործունեության համար արժանացել է նաև ՄԱԿ – ի «խաղաղության դեսպան» կոչմանը: Նա բազմիցս կրկնում է, որ խաղաղությունը յուրաքանչյուրիցս է սկսվում, որ մեծ երազանքի՝ խաղաղության համար, փոքր նպատակ է պետք:

Ծնվել եմ Բեյրութում, ստեղծագործել սկսել եմ փոքր տարիքից.

Միշտ սիրում էի նոր իմպրովիզներ ամեն բանի մեջ, պատանեկան տարիներին որոշեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ, քանի որ միակ ասպարեզն էր, որտեղ անսահմանորեն կարող էիր ստեղծագործել ու իմպրովիզներ անել: Անհատական ապր ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 253 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 26.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Արտավազդ Ամիրյանի առաջիկա հարսանիքը չեղյալ է համարվել: Արտավազդը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը. «Մենք ուղղակի իրար չհասկացանք: Էդպես լինում է, մարդիկ նույնիսկ տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում»:

Արտավազդը նշեց, որ ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել, սակայն հիմա ամեն ինչ բարդ է և իրար հետ շփում չունեն. «Չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, լավ ընկերներ մնանք, բայց հիմա շփում չունենք»:

Զույգը 20-25 օր առաջ է բաժանման որոշումը կայացրել:

Հիշեցնենք, որ Արտավազդի ու Անիի խոսկապի արարողությունը տեղի էր ունեցել նախորդ տարի:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 268 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Աշոտ Տեր-Մաթևոսյանի` էկրանից բացակայելը վերջին շրջանում բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել: Լուրեր են շրջանառվում այն մասին, թե դերասանն առողջական լուրջ խնդիրների պատճառով այլևս չի նկարահանվելու: Պարզվում է` Աշոտն իսկապես առողջական խնդիրներ ունի:

«Առողջական խնդիրներ իսկապես ունեմ, բայց դա այնքան էլ լուրջ չէ: Աղեստամոքսային խնդիր է` հաստ աղիքի բորբոքում: Այժմ բուժման կուրս եմ անցնում, շուտով լիարժեք կապանքինվեմ»,- «Ես»-ին ասաց Աշոտը:

Նա նշեց, որ սերիալներում այժմ դադարել է նկարահանվել մի «պարզ պատճառով». «Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, ուժերս հավաքել, որպեսզի հանդես գամ նույն հեռուստաընկերության մի նոր նախագծում»: Թե ի՞նչ նոր նախագիծ է և երբ է լինելու, առայժմ փակագծերը բացել չցանակացավ:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 282 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Վերջերս հայերիս ազգային ինքնասիրությունը շոյվել էր Սելենա Գոմեսի “Tell me something I don’t know” երգի տեսահոլովակում տան պատին երևացող Սասունցի Դավթի քանդակի շնորհիվ: Այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ դա տեսահոլովակում հայազգի պարող Միհրանի մասնակցությամբ է պայմանավորված:

Աշխարհասփյուռ հայերս ամենուր ենք:), այս անգամ էլ մերոնցից մեկը հանրահայտ ամերիկացի հումորիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնան Օ’Բրայանի կողքին է հայտնվել ու նրան «Yerevan» մակագրությամբ և մեր քաղաքի խորհրդանիշով շապիկ նվիրել : Օգնականի` Սոնա Մովսիսյանի նվիրած շապիկը Օ’Բրայանը երեկ հագել է ամենադիտվող հաղորդումներից մեկի` «Conan»-ի ժամանակ`շոյելով մեր ազգային ինքնասիրությունը:

Հայերիս գուցե շատ բան չասի ամերիկյան TBS հեռուստաալիքով հեռարձակվող «Conan» հաղորդումը, սակայն պետք է նշել, որ Կոնան Օ’Բրայանը այնպիսի հաղորդավար է, ով հարցազրույցներ է վարել համաշխարհային աստղերի` Սելենա Գոմեսի, Մեգան Ֆոքսի, Սանդրա Բալոքի և այլոց հետ: Նրա ազդեցությունն այնքան մեծ է, որ հաղորդումից հետո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 270 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Իր օպերատիվությամբ միշտ աչքի ընկնող Գագիկ Շամշյանը հասարակության մեջ տպավորվեց ավտովթարների, արտակարգ պատահարների լուսաբանմամբ և հայտնիներին անհարմար իրավիճակներում բռնացրած զիլ կադրերով: Ֆոտոլրագրողը, սակայն, միայն այդ ֆորմատի լուսանկարներ չէ, որ անում է:

Գագիկ Շամշյանն անտարբեր չէ նաև երեխաների հանդեպ և փոքրիկներից հետաքրքիր լուսանկրաներ ունի: Պակաս հետաքրքիր չեն նաև լուսանկարչի բնանկարները: Վթարների ու արտակարգ պատահարների կողքին դրանք ցույց են տալիս կյանքի գեղեցկությունն ու գրավչությունը:

Կյանքն ու մահը, երջանկությունն ու դժբախտությունը համընթաց են քայլում նրա արվեստում: Գագիկ Շամշյանի անձնական էջին հետևողները նկատած կլինեն, որ նա պարբերաբար բնանկարներ ու այլ «բարի» լուսանկարներ է տեղադրում իր պատին:) Այլ հարց է, որ մարդիկ ավելի հետաքրքրված են արտակարգ պատահարներով և նրան որպես «Շտապ օգնություն»-ից ու ոստիկանությունից շուտ դեպքի վայր հասնող Գագիկ Շամշյան են ճանաչում:

«Անի Քոչար փրադակշն»-ն առաջիկայում նախատեսում է կազմակերպել Գագիկ Շամշյանի լո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: new | Դիտումներ: 395 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 23.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Անձնագիրը ներկայացնելիս հաճախ ենք բարդութավորվում ու միանգամից ասում. «Անձնագրիս նկարը չնայես, ահավոր ա» : Գրեթե միշտ տարբեր ոճերով հանդես եկող հայտնիներն էլ առանձնապես գոհ չեն իրենց անձը հաստատող հիմնական փաստաթղթի լուսանկարից ու իրենք էլ մեզ պես խուսափում են այն ցույց տալ: Այնուհանդերձ, եղան հայտնիներ, ովքեր ոչ միայն գոհ են, այլև յոթ փակի տակ չեն պահում իրենց անձնագրերը: Ճանաչիր հայտնիներին` ըստ իրենց անձնագրային լուսանկարի:

Լիլիթ Հովհաննիսյան.

«Անձնագիրս վիզաների համար եմ սիրում»

- Հիշո՞ւմ ես անձնագիրդ ստանալու օրը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

- Ոչինչ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ նկարս շատ էի հավանել:

- Գումար դրե՞լ են անձնագրիդ մեջ:

- Հիշում եմ, որ շատ նվերներ եմ ստացել. գումարի տեսքով էլ եմ ստացել, սակայն անձնագրիս մեջ չեն դրել: Ի տարբերություն Վահրամենց ընտանիքի, մեր ընտանիքում սիրում են նվերներ անել :

- Գո՞հ ես քո լուսանկարից:

- Նախ` ասեմ, որ անձնագիրս փոխել եմ, և սա իմ ե ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 245 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 20.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Իրականում. մեզ հետ զրույցում երգչուհու հայրը նշեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, սակայն Սիլվան ոչ թե Նազարբաևից է հրավեր ստացել, այլ ղազախական մշակութային մի ընկերությունից: Չնայած նրան, որ Սիլվան մեկնել է Ղազախստան, այնումենայնիվ, նախատեսված միջոցառումը չի կայացել: «Ալմաթի քաղաքում տեղի էր ունենալու մասշտաբային միջոցառում, որտեղ ազգային 150 փոքրամասնություններ ներկայացնելու էին իրենց մշակույթը, իսկ Սիլվա Հոկբյանը պետք է երգեր երեկոյան` նախագահի և մի քանի այլ պաշտոնյանների համար Աստանայում կազմակերպված միջոցառմանը,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհու գործերով զբաղվող հայրը` Հակոբ Հակոբյանը, մանրամասնելով,- մենք նախապատրաստվել էինք ու Հայաստանից հուշանվերներ էինք տարել, սակայն եղանակի պատճառով բացօթյա միջոցառումները հետաձգվեցին, ինչի արդյունքում էլ տեղի չունեցավ նաև երեկոյան նախատեսված խնջույքը, որին Սիլվան պետք է կատարեր իր երգացանկից մի քանի երգեր»: Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ` պայմանավորվածությունը ուժի մեջ է և ապագայում Սիլվան դարձյալ կմեկնի Ղազախստան:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 274 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.08.2012 | Մեկնաբանություններ (1)

վերջին շրջանում անընդհատ քննարկվում էին երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանի` Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Սկզբնական շրջանում երգչուհին ոչ մի մեկնաբանություն չտվեց հեռանալու պատճառների մասին: Որոշ ժամանակ անց, սակայն պարզվեց, որ այժմ Ֆրանսիայում գտնվող երգչուհի հաղորդավարուհուն հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները մերժել են կյանքի կոչել նրա նոր հեռուստահաղորդման գաղափարը: Բացի այդ, Արմինեն ասել է, որ որոշել է մի փոքր հանգստանալ և օդափոխվել, իսկ վերադարձի մասին տվել հետևյալ պատասխանը. «Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք»:

Ինչ վերաբերում է «Բլեֆ» հեռուստահաղորդաշարի նախկին կազմակերպիչ Արթուրի և կնոջ «Yere1»-ում Վիպոյանի քարտուղարուհուն մարմնավորած Արմենուհու` Հայաստանը անսպասելի լքելու մասին լուրերին, նշենք, որ դրանք էլ համապատասխանում են իրականությանը: Թե որոնք են Սուքիասյան ամուսինների` երկիրը լքելու պատճառները, առավել հանգամանալից կներկայացնենք մեր մյուս համարներում, այժմ միայն տեղեկացնենք, որ Արթուրն ու Արմենուհին իրենց որդու հետ այժմ Նիդեռլանդներո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 282 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.08.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 39 40 41 42 »
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: