Շաբաթ, 18.05.2024, 15:06
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » Ի՞նչ են խոսում

Պարյօր ծեզ:

Էսօր կուրում եմ Կյուրուսի բարբառավ, որովհետև գրառումս լհա տրա մասին ա:
Ուսանող ինիլի դարդա Երևանում եմ ապրում ու ղաթումը մեր լուզվավը չեմ խոսում ու մեր լուզուն չեմ լսում, այլ «ոնցեսազիզմերսի»-երեն:
Իրականում շա~տ լավ կարամ խոսամ էտ «ոնցեսազիզմերսի»-երենավ (:Դ), բայց հոգնեցնում ա: Տրա հետի բիզըրիլան ղաթումն էլ մըն պան եմ ասում, մեկ էլ ճոկում եմ, վեր սաղ զարմացած, ըշկըրնին պըլըզած ինձ են յէշում: Տեղ հըսկանում եմ, վեր բարբառային պան եմ ասալ :Դ
Հինչվերայա:
Չնայած մեծ մասի հետի բարբառը ծիծըղիլի ա ուղղակի, բայց մեր լեզվի համ ու հոտը հենց բարբառնին են: Ու  էտ  համ ու հոտը գնահատողների հետի պարբերաբար բառեր կըտինեմ` իրանց գրա ... Կարդալ ամբողջը

Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 3139 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 25.10.2012 | Մեկնաբանություններ (0)

ԱնիԹուրքիայում պատրաստվում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել Անիի տարածքում. փոխանցում է «ՀաբերԹյուրքը»:

Մասնավորապես, Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը պատրաստվում է Անիի տարածքում վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Իսկ 2013 թվականին Անիի տարածքում թուրքական կողմը կսկսի խոշոր պեղումներ իրականացնել: Անիում ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել երեք նախագիծ` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Այս մասին հայտարարել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը:

Նա հավելել է, որ իրենք շարունակելու են փորձերն Անիի ավերակները Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտցնելու համար:

Նշեմ, որ և՛ թուրքական լրատվամիջոցը, և՛ թուրք պաշտոնյան, ավանդույթի համաձայն, խուսափել են նշել, որ Անին հայկական քաղ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 285 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 25.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Կոմայգում (դե ավելի ճիշտ կլինի Գոմայգում ասել) հերթական ծեծկռտուքն է եղել այնտեղ հավաքվող տրանսֆեստիտների ու մի խումբ երիտասարդների միջև։ Արդյունքում բերման են ենթարկել երիտասարդներին։
Բնավ հոմոֆոբ չլինելով, այնուամենայնիվ թերի եմ համարում ոստիկանության և քաղաքային իշխանությունների լուծումը, որովհետև ստացվում է, որ հովանավորչություն է արվում ոչ միայն միասեռականների համար, այլև պոռնկության, որովհետև ինչպես հայտնի է, Կոմայգու տրանսֆեստիտները զբաղվում են մարմնավաճառությամբ։
Սա էլ որերորդ դեպքն է, որ նման ծեծկռտուք է տեղի ունենում։ Ամենևին չարդարացնելով ապօրինի գործողությունների դիմած քաղաքացիներին, այնուամենայնիվ, չեմ հասկանում, արդյո՞ք նույն քաղաքապետարանում թքած ունեն, որ իրենց հենց դիմացը ամեն գիշեր մարմ ... Կարդալ ամբողջը

Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 336 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 25.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Իսկ սա արդեն աննորմալություն է։ Ծեծել են արհեստական կուսաթաղանթ ներմուծողին՝ արհեստական կուսաթաղանթ ներմուծելու համար։ Շատ խելոք քայլ են արել է՜, դե տեսնեմ հաջորդն ո՞ւմ եք ծեծելու. պահպանակներ ներմուծողներին, բոլոր գինեկոլոգներին ու հատկապես սեքսապատոլոգներին, բոլոր հեռուստաալիքների տերերին ու աշխատակազմի այն հատվածին, որը պատասխանատու է եթեր քողարկված և անթաքույց սեքս քարոզող նյութերով, հետո էդ կուսությունը կորցրած աղջիկների ծնողներին, հետո հենց աղջիկներին... իսկ վերջում, չմոռանաք ինքներդ Ձեզ ծեծել, որովհետև Ձեր այս քայլով դուք էս պատմությունն ավելի ակտուալացրիք հասարակության համար, ներմուծողներին սուրբ նահատակ դարձրեցիք, արհեստական կուսաթաղանթն էլ մի լա՜վ գովազդեցիք...



Կից նյութն` ... Կարդալ ամբողջը

Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 387 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Ադրբեջանի կրկին բարձրացրել է իր ռազմական բյուջեն և այն շարունակում է 2 միլլիարդ դոլարից ավել թիվ կազմել։ Այնինչ, այս փաստի կապակցությամբ պատկան ոչ մի միջազգային կառույց կարծես թե մտահոգված չէ, անգամ շահագրգռված է։ ԵԱՀԿ-ի սովորական սպառազինությունների համար սահմանված լիմիտը Ադրբեջանը արդեն որերորդ տարին է, որ խախտում է, բայց ոչ մի պատժամիջոց չկա, անգամ ակնարկներն այս թեմայով շա՜տ թույլիկ ու ոչ տպավորիչ են։
Այնինչ, սպառազինությունը գնալով կուտակվում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեզ մոտ ու Այսրկովկասը աստիճանաբար վերածվում է վառոդով տակառի, որին աստիճանաբար մոտենում են արաբական կրակի լեզուները... պատից կախած հրացանը վաղ թե ուշ կկրակի։

Կից նյութն`այստեղ

Նյութի աղբյուր՝ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 237 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.10.2012 | Մեկնաբանություններ (1)

Ի՞նչ են խոսում. «Տիգրանի մոլորակը» սերիալում գլխավոր հերոսին` Տիգրանին մարմնավորող Գոռ Սահակյանցը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի տղան է` հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռը:

Իրականում. Գոռն իսկապես Դավիթ Սահակյանցի տղան է, հետևաբար` նաև Ռոբերտ Սահակյանցի թոռը: 17-ամյա երիտասարդ դերասանն այս տարի ընդունվել է Թատերական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժին` Վիգեն Չալդրանյանի կուրս: Իսկ թե ինչո՞ւ ռեժիսուրա, այլ ոչ դերասանական ֆակուլտետ, Գոռը պատասխանեց. «Ես ամաչկոտ եմ ու շատ դեպքերում սուս եմ մնում, իսկ ֆիլմով կարող եմ արտահայտվել»:

Գոռի փոխանցմամբ` սկզբում հայրը մի փոքր դեմ է եղել սերիալում նկարահանվելուն (Գոռը «Հրեշտակների դպրոցը» սերիալում մարմնավորում էր Արեգին-հեղ.): «Երբ առաջարկ ստացա, հասկացա, որ ուզում եմ փորձել ու ինձ հետաքրքիր է նկարահանումների ընթացքը, նաև ցանկանում էի փորձ ձեռք բերել: ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 485 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Ի՞նչ են խոսում. հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մի երկրպագու ունի, ով հանգիստ չի տալիս հայտնի հեռուստադեմքին:

Իրականում. աշխատանքային հերթական մի երեքշաբթի պատուհանից աղջկա ձայներ լսեցինք, պարզվեց` Արտակ Հերիքյանի երկրպագուն է, ով շատ լավ իմանալով, որ աշխատանքային այդ ժամին Արտակը հեռուստատեսությունում է, հանդիպման ակնկալիքով եկել էր այնտեղ: Աղջկա` Մարինեի հետ զրույցից ընդամենը իմացանք, որ նա Վրաստանից է. այլ հարցերի Մարինեն կամ չէր պատասխանում, կամ ուղղակի կրկնում էր. «Ուզում եմ Արտակին տեսնել»: Հանդիպման նպատակի մասին էլ ոչինչ չէր ասում ու միայն կրկնում, որ ցանկանում է Արտակին տեսնել:



«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Արտակ Հերիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ աղջիկը չորս տարի առաջ էլ Հանրային հեռուստաընկերություն էր գնացել` դարձյալ Արտակին հանդիպելու հույսով: «Նրան չեմ ճանաչում, բայց մեկ անգամ հանդիպ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 256 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 08.10.2012 | Մեկնաբանություններ (0)


Ի՞նչ են խոսում. «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը և «Անուրջներ» հեռուստասերիալի դերասանուհիներից Մարիամ Շահինյանն ընկերություն են անում:

Իրականում. վերջերս Գոռին և Մարիամին տարբեր միջոցառումներին միասին նկատելուց հետո խոսակցություններ տարածվեցին, թե նրանք ընկերություն են անում: Մեզ հետ զրույցում Մարիամ Շահինյանը, ով վերոնշյալ սերիալում մարմնավորում է Մառային, նշեց, որ Գոռի հետ շատ մտերիմ ընկերներ են. «15-16 տարեկանում զգացմունքներ եղել են, բայց այժմ շատ լավ ընկերներ ենք: Հնարավոր է` մեզ հաճախ են միասին տեսնում, ինձ էլ են հարցնում` արդյոք ընկերություն ենք անում, բայց ասեմ, որ ընտրյալ չունեմ և սիրտս ազատ է»:

Գոռն էլ հերքեց Մարիամի հետ ընկերություն անելու մասին լուրերը և գրեթե նույնն ասաց. «Մեզ մոտ սովորական ընկերական հարաբերություններ են, որոնք ձևավորվել են մանկուց»:
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 271 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Ի՞նչ են խոսում. երգչուհի Սյուզան Մարգարյանը կարիքավոր քույր ունի, որին չի օգնում:

Իրականում. այս լուրի մասին տեղեկացանք սոցցանցերից մեկում գրված մեկնաբանությունից, որից հետո այլ օգտատերեր խնդրել էին մեզ ճշտել գրված մեկնաբանության ճշմարտացիությունը: Սույն մեկնաբանության հեղինակը նշել էր, որ Սիրուշոն ինչ-որ իր է տրամադրում աճուրդի համար (նկատի ունեին Էլեն Քալաշյանի և Գևորգ Ախլոյանի համար մեր կազմակերպած աճուրդը-հեղ.), այնինչ նրանք չեն օգնում Սյուզան Մարգարյանի մորաքրոջ աղջկան, ով ծանր վիճակում է ու Տիկին Մարգարյանից էլ տարիքով փոքր է:

Երբ այս թեմայով խոսեցինք երգչուհու հետ, նա նշեց, որ հարազատ քույր չունի: «Ինձանից մեկ տարով փոքր եղբայր ունեմ` Ռոբերտ Մարգարյանը, ով երաժիշտ է,- ասաց երգչուհին ու ավելացրեց,- իսկ մորաքրոջ աղջիկներ շատ ունեմ: Եթե իմանում եմ, որ նրանք օգնության կա ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 295 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 05.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Ինչ են խոսում. ուր են կորել նախկին <ՀԱՅՔ> խմբի Հրանտն ու քույրը` ժամանակին հաղորդավարուհու և երգչուհու կարիերա սկասծ Գայանեն:

Իրականում. ինչպես հիշում ես, բանակում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Հրանտը մեկնեց Մոսկվա, որտեղ և բնակվում է մինչ օրս, իսկ ահա Գայանեն այստեղ` Երևանում է, ու հենց նրա հետ էլ զրուցեցինք իր ու Հրանտի մասին: <Հրանտն արդեն երեք տարի է` Մոսկվայում է: Պարբերաբար գալիս-գնում է, բայց հիմնականում այնտեղ է լինում: Այնտեղ ակումբում է աշխատում, դարձյալ երգով է զբաղվում>,- ասաց Գայանեն ու ավելացրեց, որ եղբայրն այլևս մտադրություն չունի Հայաստանում շարունակել իր կարիերան, փոխարենը` ցանկություն ունի տեղափոխվել Միացյալ Նահանգեր և նոր կարիերա սկսել:

Անդրադառնալով իրեն` Գայանեն հայտնեց, որ անգլերենի դասերի է հաճախում և հավանաբար սեպտեմբերից կվերադառնա հեռուստատեսությու ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 278 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 04.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: