Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » 10 պատճառ երջանիկ լինելու համար
16:31 10 պատճառ երջանիկ լինելու համար |
Կա մի հաճախ կիրառվող ասացվածք. “Եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա եղիր երջանիկ”: Սակայն միայն ցանկանալը քիչ է, երբեմն մարդկանց չի բավականացնում երջանիկ լինելու մոտիվացիան: Նրանք ուզում են լինել երջանիկ, սակայն չգիտեն ինչո՞ւ: Ստորև ներկայացնում եմ երջանիկ լինելու 10 պատճառ: 1. Երջանիկ մարդիկ ունեն շատ էներգիա: Երջանիկ մարդու մոտ էներգիան միշտ լինում է և հետևաբար նրա արդյունավետությունը ավելի բարձր է լինում: 2. Երջանիկ մարդիկ արագ են սովորում: Բաց են նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, և նրանք շատ արագ են ընկալում: 3. Երջանիկ մարդիկ ավելի հիմնավորված են: Լավ շարժառիթը արդեն հաջողության 80%-ն է կազմում: 4. Երջանիկ մարդիկ ավելի ստեղծագործական են: Երբ Դուք երջանիկ եք Ձեզ մոտ առաջանում է բազում իդեաներ: 5. Երջանիկ մարդիկ կայացնում են ավելի ողջամիտ որոշումներ: Ճիշտ որոշումներ ավելի հաճախ են ընդունում: Քանզի նրանք անընդհատ սթրեսներ չեն ապրում, որը սահմանափակում է առաջնահերթությունն ու հեռանկարները տեսնելու ընդունակությունները: 6. Երջանիկ մարդիկ ավելի լավ են աշխատում ուրիշների հետ: Նրանց մոտ ավելի լավ է լինում կոլեգաների հետ հարաբերությունները, որից էլ հետևում է նրանց ավելի լավ աշխատելը: 7. Երջանիկ մարդիկ լուծում են և ոչ թե բողոքում խնդիրներից: Դժվարություններ հանդիպելիս երջանիկ մարդիկ դրանք հարթում են, լուծում են առանց բողոքելու` սեփական բախտից, ամբողջ աշխարհից: 8. Երջանիկ մարդիկ տրամադրված են ավելի դրական: Իսկ օպտիմիստ մարդու ճանապարհը ավելի հաջող է և արդյունավետ: 9. Երջանիկ մարդիկ ավելի քիչ են հիվանդանում: Հետևաբար ավելի առողջ են լինում: 10. Երջանիկ մարդիկ չեն մտածում սխալների մասին, ուստի ավելի քիչ են սխալներ անում: Անհաջողություն չեն ծրագրավորում ,և այսպիսով նրանց հետ անհաջողություն ավելի քիչ է լինում: |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 279 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: