Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ը՝ պատմելով երեկ «Հրազդանում» կայացած Հայաստան - Իտալիա հանդիպման մասին ու ներկայացնելով նաև տանտերերի խփած միակ գոլը, առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հոյակապ գործողություններն այդ դրվագում։ «Միգուցե, մի փոքր համարձակ համեմատություն է, բայց «Շախտյորի» ենթահարձակվողի գործողություններն այդ դրվագում հիշեցրին Կակային։ Մեկ շարժումով նա շրջանցեց պաշտպանին ու շատ լավ հարվածով հնարավորություններ չթողեց Բուֆոնին», - նշում է Gazzetta-ն։
Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի ունեցավ երկար սպասված Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մեկ անգամ ևս մանրամասն դիտելով խաղը՝ առանձնացրել եմ 5 հարցեր Հայաստան-Իտալիա հանդիպման վերաբերյալ, որոնք այս անգամ կքննարկենք Անդրանիկ Գրիգորյանի հետ:
1. Խոսենք թիմերի մեկնարկային կազմերի մասին
Ա.Գ.Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում կիրառեցին իրենց նախասիրած սխեմաները: Եթե իտալացիների ընտրած 4-3-1-2 դասավորության պայմաններում միակ նորությունն այն էր որ Պիռլոյից ձախ խաղում էր Մարկիզիոն, իսկ աջ՝ Դե ռոսսին (սովորաբար մենք հակառակ պատկերն ենք տեսնում), ապա մեր հավաքականի կազմում հարցականներն ավելի շատ էին: Նախ, Վարդան Մինասյանը պաշտպանության եզրերը վստահեց առավել փորձառու Վալերի Ալեքսանյանին և Արտակ Եդիգարյանին, իսկ 4-2-3-1 դասավորության պայմաններում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկավ Դավիթ մանոյանը: Այս կերպ Մինասյանը, օգտագործելով կենտրոն
... Կարդալ ամբողջը
Մեր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը վաղը ինչքան հասկացա շաաատ թեժ ենք նշելու: Վաղը երեկոյան ժամը 7-ին Ազատության հրապարակում (Օպեռայի մոտ) մեզ է սպասում Երևանի պատմության մեջ երևի ամենաճոխ ու մասշտաբային disco shown: Ով ասես չի գալու: Մեր պարային տրամադրությունն ապահովելու են DJ C-rouge-ը, DJ Leon Gris-ը, ինչպես նաև ճանաչված Dj-ներ Deep Danny և DJ Samwell-ը: Իսկ դե երեկոյի աստղը կլինի, բռնվեք, IN-GRID-ը : ) Անկեղծ եմ ասում չգիտեմ էլ որտեղ էի հնարավորություն ունենալու IN-GRID-ի` իմ ամենասիրած Tu es foutu երգը լսելու: Ամեն ինչ առավել քան ընտիր է լինելու:
Բոլորին է հայտնի նոտային գամանները, որոնք ստեղծվել են XI դարում հոգևորական Գվիդո Դ’Արեցցոյի կողմից, որոնք նշանակում էին Իոան Կրեստիտելին ուղղված աղոթքի առաջին ձայները: Նրանում պարունակվում էր ձայնի պահպանման խնդրանք. «Սուրբ Իոան, տուր մեզ մաքուր բերաններ, որպեսզի կարողանանք ամբողջ ուժով վկայել քո կատարած գործերի մասին»:
UT queant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes.
Առաջին նոտան «ուտ»-ը, փոխել է իր անվանումը ավելի պարզ նոտայի` «դու»-ի, XVII դարում, իսկ վերջին «սի » նոտան, ընդհանրապես չի համապատասխանում սկզբնական տարբերակին, բայց այդպես ավելի հարմար է երգել: Նոտաների անհրաժեշտ տոնայնությունը ցույց տալու ու երգելու համար Գվիդոն ցույց էր տալիս մատների շարժում
... Կարդալ ամբողջը
Շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե կողքին պահեն սիրած տղամարդուն: Ներում եք նրան, գիտակցելով, որ նա արժանի չէ դրան, հանդուրժում եք անտարբերությունը, հարգանքի բացակայությունն ու կոպիտ խոսքերը: Պետք չէ զոհել ձեզ, ասացեք նրան այն ամենը, ինչ ձեզ դուր չի գալիս: Միշտ հիշեք, որ տղամարդուն փոխել հնարավոր չէ: Եթե նա իսկապես ցանկանում է, որ դուք իր կողքին լինեք, ապա ինքը կպայքարի, որ դուք մնաք իր կողքին, որ ձեր կյանքը բարելավվի, ձեր կյանքում երջանկություն ու ամենօրյա լավ տրամադրություն ստեղծվի: Պահպանեք ձեր անհատականությունը Իմաստ չունի շարունակել հարաբերությունները, եթե դուք դժբախտ եք: Պետք չէ զոհել ձեզ: Դրանով դուք չեք արժանանա ոչ հարգանքի, ոչ սիրո: Որքան դուք գնաք զոհաբերության, այնքան քիչ մասնիկ կմնա ձեր իսկական «ես»-ից: Ոչ մի դեպքում չպետք է կորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Տղամարդիկ կանանց մեջ սիրում են կատարելությունը: Մի թաքցր
... Կարդալ ամբողջը
1. Google-ի որոնման տողում գրում ենք հետևյալ բառերը
do a barrel roll zerg rush tilt
2. YouTube-ի յուրաքանչյուր տեսանյութ դիտելիս երբ այն բեռնվում է, սեղմեք տեսանյութի վրա և սեղմեք սլաքներով ներքև կոճակը: Պտտվող կլորակները կվերածվեն մեզ շատ հայտնի Snake խաղի:
12-ամյա բնակչուհի Օլիվիա Մենինգի IQ-ն՝ ինտելեկտի գործակիցը ավելի բարձր է, քան հանճար համարվող Էյնշտեյնինը, հայտնում է Daily Mail-ը: Էյնշտեյնի ինտելեկտի գործակիցը հավասար է եղել 160 միավորի, իսկ Օլիվիայի IQ-ն 162 միավոր։ Օլիվիան համարվում է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը առհասարակ։
Ըստ իս, կամքի ուժը անընդհատ կյանքդ կառավարելու, ինքնուրույն գործողություններդ պլանավորելու և կյանքի կոչելու ընդունակությունն է: Կամքի ուժը օգնում է մարդուն անել այն, ինչը ինքը համարում է օգտակար, եթե նույնիսկ այն անել չի ցանկանում: Հասկանալի է, որ ինքնազարգացման և հաջողության հասնելու համար կամքի ուժը ուղղակի անհրաժեշտություն է: Հաջողության բանաձևը այսպիսին է` ցանկացա, պլանավորեցի և կյանք կոչեցի: Որպեսզի “կյանքի կոչելը” աշխատի անհրաժեշտ է կամքի ուժ: Կամքի ուժը միայն այն չէ, որ անես ինչ չես ցանկանում և համարես, իբրև ունես կամքի ուժ: Իսկական ինքնազարգացման համար պետք է հաղթահարել կարծրատիպերը որոնք կան, և դա անել, ոչ թե միանգամից` տանջելով կամ ստիպելով, կամ էլ չանել ոչինչ ու ասել, որ չունես կամքի ուժ, այլ ուղղակի փոխել աշխարհայացքը, որից կփոխվեն ամենօրյա գործողություները, հետո դրդապատճառներն ու ցանկություներն էլ կսկսեն փոփոխվել, ու կ
... Կարդալ ամբողջը
Մի ուսանող ընկնում է մեքենայի տակ ու զոհվում։ Ուշքի է գալիս, տեսնում է սատանան դիմացը նստած է, ինքն էլ դժոխքում, խիստ վախենում է։ - Մի վախեցիր տղա ջան, իրականում դժողքը այդքան էլ սարսափելի վայր չէ, ինչքան նկարագրում են։ Այ օրինակ, դու ծխու՞մ ես։ - Այո... - Դե ուրեմն իմացի, որ մեզ մոտ չորքշաբթիների ծխելու օրերն են, առավոտվանից ծխում ենք ինչ ուզենք՝ սիգարետից սկսած, Կուբական սիգարներով վերջացրած, մեկ է արդեն մահացել ես։ Իսկ ալկոհոլի հետ ո՞նց ես։ - Դե նենց ոչինչ էլի.. - Ըհը՜, տեսնո՞ւմ ես... Ուրբաթ օրն էլ խմելու օրն է ու էլի խմում ես ի՜նչ մտքովդ անցնի։ Աղջիկների հետ լկստվելուն ո՞նց ես նայում։ - Դե բա իհարկե՜, - զվարթացած պատասխանում է ուսանողը։ - Շաբաթ օրերն էլ քո ուզած քանակությամ ու քո ընտրած կաննց հետ ես ամբողջ օրը։ Տեսնո՞ւմ ես ինչ լավ տեղ ես ընկել։ Լավ, բա տղաների հե՞տ... - Չէ, ի՞նչ եք ասու
... Կարդալ ամբողջը
Այո, իրականում կա ժամկետ, չէ որ հնարավոր չէ անընդհատ “այրվել" , անհնար է սիրով այրվել 50 տարի: Գալիս է ժամանակ այդ հուրը սկսում է մարել: Մեկի մոտ դանդաղ, մյուսի մոտ արագ: Անհնար է այդ մեծ հրդեհը, որը առաջանում է նորաստեղծ զույգերի մոտ պահպանվի ողջ կյանքում: սովորաբար այն սկսվում է կրքից, երևի շատերը գիտեն` ինչ է կիրքը, երբ պոկում են շորերը, երբ մարմնով էլեկտրական հոսանք է անցնում, մաշկը լարված է, բոլոր զգայարանները սրված են, հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում: Կես տարի անց մարմիը դառնում է ավելի սովորական: Բայց ամեն դեպքում հետաքրքիր է զբաղվել սեքսով, ամեն դեպքում դեռ իրար տեսնելուց ցանկություն է առաջանում: Եթե մենք խոսենք ամուսնության մասին, ապա մեկ տարվա ընթացքում տղամարդու մոտ պահպանվում է ցանկությունը: Կնոջ մոտ այդ ցանկությունը սկսում է մարել մոտավոր 6 ամսից հետո: Եվ քանի որ կինը սիրում է հիմնականում ականջներով և ոչ մարմնով, ապա
... Կարդալ ամբողջը
Արագ խոսացող մեկնաբանի թեմայով անեկդոտ... Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ մեկնաբանողի սենյակ է մտնում Հայաստանի հավաքականի խաղացողներից մեկը և ասում. -Քո տունը շինվի, մի քիչ կամաց խոսա, թե չէ հետևիցդ չենք հասցնում խաղալ :))))
1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկն արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: 3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով: 4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը: 5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն տարբերակն է լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի: 6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին: 7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես… 8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ: 9. Հնարավոր է՝ Աստված ցանկանում
... Կարդալ ամբողջը
ՇԵՂՎԵՆՔ... տեղի ունեցավ Սրճարանում... Նստած էի Կասկադի` մի հարմատավետ սրճարանում: Կողքի սեղանի շուրջ նստած էին աղջիկնր. մեջները մի մեծ կին կար, որը, դատելով զրույցի բովանդակությունից բավականին կրթված, կիրթ մարդ թվաց ինձ: Երևի նոր էր եկել Ամերիկայից, խոսում էր այնտեղի կյանքի մասին, իր մասնագիտության, խոսում էր հիմնականում անգլերեն` փոձելով ինչքան հնարավոր է շատ հայերեն բառեր գործածել: Մի խոսքով ուզում էր ավելի շատ խոսել հայրեն, որն ինքը մոռացել էր... Իսկ աղջիների մեծ մասը, որոնք Հայաստանից էին, զրույցի ժամանակ ինչքան հնարավոր է փորձում էին իրենց կոտրված անգլերենով, ռուսերենով կամ անգամ հայերոնով երևալ ավելի "զարգացած": Նրանք խոսում էին խառնելով երեք լեզուները... այնքան տգեղ էր: Իսկ երբ նրանցից մեկը ասած մի խառնածին նախադասություն, այն մեխվել է ուղեղիս մեջ այդ օրվանից, ես ուղղակի ապշեցի: "Երբ ես առաջին անգամ դա
... Կարդալ ամբողջը
Չգիտեմ ու ոնց, բայց մեր տղերքն այսօր ցուցադրեցին մի խաղ, որ մինչ հիմա դժվարությամբ եմ հավատում կրվել ենք այն էլ 1-3 հաշվով: Միակ ռեալ ու խաղային իրավիճակում գոլ գրանցվեց մեր հավաքականի օգտին այն էլ մեզ բոլորիս հայտնի և բոլորիս կողմից սիրված Հենրիխ Մխիթարյանի կողմից: Իրոք շատ ենք ափսոսալու այս պարտությունը, բայց սա վերջը չէ: Մենք կարող ենք լավ ֆուտբոլ ցույց տալ: Երկու վատ ելույթներից հետո մենք նորից բավականին լավ առիթ ունենք ամբողջ ոգով հավատալու մեր հավաքականի հաղթանակին: Չնայած Իտալիայի պես հզոր թիմին կրած պարտությունից հետո դեռ հնարավորություններ կան առջևում ցույց տալու հայ ազգի զրությունը, որն այժմ մեր ֆուտբոլիստների ձեռքում է: Ինչպես սպասում էր մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հայ տղաները բավականին գեղեցիկ խաղ ցուցադրեցին և որոշ դրվագներում գերազանցում էին աշխարհի փոխչեմպիոններին, բայց բախտը չժպտաց և որոշ հանգամանքներ մեր
... Կարդալ ամբողջը
Սքայ սպորտը՝ խաղի առաջին կեսի մասին. ՙԹեեւ իտալացիներն օգուտ քաղեցին Մկոյանի սանձարձակ ձեռքից, Իտալիան չէր կարողանում ինքնուրույն որեւէ բան ստեղծել: Եւ հենց Հայաստանն էր, որ ավելի վտանգավոր էր երեւում դարպասների առջեւ՝ հյուրերի պարզունակ խաղի ֆոնի վրա...՚:
1. Սուդյա ...ած 2. Հա՜-յա՜ստան առաջ 3. Դավայ Դավայ դե մտցրաաաա՜՜՜...գոլ 4. Հայե՜՜՜՜՜ր ձեզ տեսնեմ 5. արա դե լավ էլի պահեք էլի... 6. ապեր ուրդու տղա էս 7. արաաաա՜՜ շտրաֆաաաաա 8. Արա կամաց քֆուր արեք աղջկեք կան 9. վայ քու արա համարյա գոլ էրրր՜՜՜ 10. Արա դե Պիռլոն ուրիշա էլի վսյո տակի 11. Բուֆոն սատկես դու Իսկ Ֆուտբոլից հետո ամենահայտնի արտահայությունը. Ապեր ազատ ես (տաքսու վարորդին)
FAF-ի անդամներ ինձ կարաք բացատրեք ` ինչի համար էիք սուլում , միջնամատ ցույց տալիս Իտալիայի հավաքականի տղեքին ... ընդամենը դուրս էին եկել նախավարժանքի , ուրիշ ոչ մի ավելորդություն ... մինչև հիմա հիշում եմ խեղճ Պիռլոյի զարմացած դեմքը ... անկեղծ ասած ես ամաչեցի մի պահ, որ էտ տրիբունայում էի նստած .... P.S. մի պահ կարծեցի Ադրբեջանի հավաքականնա եկել ...
Որոշ ընկերներիս գրառումներում նկատում եմ էն մտահոգությունը, որ մեր հավաքականը լավ չէ, հակառակ դեպքում հաշիվն այդպիսին չէր լինի, ու մենք` երեկվա խաղով ոգեւորվածներս, նոր տող ենք ավելացնում հայկական անփառունակ բարոյական հաղթանակների երկար ու ձիգ ցուցակում: Բոլորովին համաձայն չեմ: Իմ կարծիքով, լավը շատ հարաբերական հասկացություն ա, թերեւս ինչպես եւ ամեն ինչ: Եթե ընդունենք, որ մեր թիմը էսօր ավելի լավն ա, քան երբեւէ եղել ա (իսկ դա հենց էդպես էր ոչ միայն առաջին հայացքից, այլեւ միջազգային որակավորում ունեցող մասնագետների գնահատականներով), ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ աներկբա ամենալավը լինելու մասին խոսելը հենց մաքսիմալիզմի դրսեւորում է, հենց հայ ժողովրդի զրոյական մակարդակի ինքնագնահատականին բնորոշ: Ինձ ոգեւորում է գոնե էն հանգամանքը, որ մեր թիմը անհամեմատ ավելի արագ տեմպերով է աճում, քան էս երկրում տնեսությունն ու ժողովրդա
... Կարդալ ամբողջը
Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը նոր պայուսակի, թե տղամարդու… Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը: Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Հաստ, բայց նեղ շուրթեր
Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը
... Կարդալ ամբողջը
Սրճարանում նստած են Օբաման ու Պուտինը ու ինչ-որ բան են քննարկում: Մոտենում է նրանց լրագրողն ու հարցնում, թե ինչու են այդպես բանավիճում: Օբաման պատասխանում է, որ նախագծում են երրորդ համաշխարհային պատերազմը: - Ու ինչպես եք սկսելու?,- հարցնում է լրագրողը: - Դե սկզբի համար որոշել ենք կես միլլիոն մուսուլման ու մի ատամնաբույժ սպանել,- պատասխանում է Օբաման: - Բայց ինչի հենց ատամնաբույժ?,- հարցնում է լրագրողը: - Տեսնում ես, Վովա, որ ասում էի մուսուլմանները ոչ ոքի չեն հետաքրքրում...,- դիմում է Օբաման Պուտինին .... ;))))
Երեկ մեր հավաքականը,առանձին դրվագներ չհաշված,շատ լավ խաղ ցուցադրեց,չէ որ նրանք առաջին անգամ էին խաղում նման հավաքականի հետ,որին շատ դրվագներում հաղթեցին:Իմ կարծիքով շատ թույլ է մեր ֆեդերացիայի դիրքերը,եթե խաղի դատավորը կարող է կոտրել մեր թիմի մարտական ոգին,որին երեկ մենք ականատես եղանք:Ես հավատում եմ,որ Իտալիայում մեր թիմը հաղթանակի կհասնի:Բարի օր բոլորին:
Կա մի հաճախ կիրառվող ասացվածք. “Եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա եղիր երջանիկ”: Սակայն միայն ցանկանալը քիչ է, երբեմն մարդկանց չի բավականացնում երջանիկ լինելու մոտիվացիան: Նրանք ուզում են լինել երջանիկ, սակայն չգիտեն ինչո՞ւ: Ստորև ներկայացնում եմ երջանիկ լինելու 10 պատճառ: 1. Երջանիկ մարդիկ ունեն շատ էներգիա: Երջանիկ մարդու մոտ էներգիան միշտ լինում է և հետևաբար նրա արդյունավետությունը ավելի բարձր է լինում: 2. Երջանիկ մարդիկ արագ են սովորում: Բաց են նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, և նրանք շատ արագ են ընկալում: 3. Երջանիկ մարդիկ ավելի հիմնավորված են: Լավ շարժառիթը արդեն հաջողության 80%-ն է կազմում: 4. Երջանիկ մարդիկ ավելի ստեղծագործական են: Երբ Դուք երջանիկ եք Ձեզ մոտ առաջանում է բազում իդեաներ: 5. Երջանիկ մարդիկ կայացնում են ավելի ողջամիտ որոշումնե
... Կարդալ ամբողջը
Քիչ առաջ Բրավո.am-ում կարդացի, որ Եվրատեսիլ 2013-ի Հայաստանյան նախընտրական փուլին կմասնակցեն նաև "Հայ Սուպերսթար 2" նախագծից մեզ հայտնի, հաղթող Լուսինե Աղաբեկյանը և ոչ շատ ճանաչված երգիչ Գևորգ Մարտիրոսյանը: Նրանց երգը կկոչվի "GO-GO": Լուսինե Աղաբեկյանի պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը Բրավո.am-ի հետ զրույցում ասել է, որ դուետի գաղափարն իրենն է, ինքն էլ Գևորգին առաջարկել է Լուսինեի հետ երգել: Նա ասել է , Գևորգի չճանաչված լինելը այդքան էլ կարևոր չէ. նա ունի շատ լավ վոկալ: Նրա կարծիքով շատ ճաշակով երգ են ներկայացնելու, երգի վրա աշխատում են Լուսինեն , Գևորգը և ԴերՀովան: Լուսինե Աղաբեկյանի պրոդյուսերը` Արամայիս Հայրապետյանը , նշել է նաև , որ դեռ չգիտեն` ովքեր են հայտ ներկայացնելու, սակայն իրենց նպատակն է երգը ներկայացնել հանդիսատեսին, նաև պատրաստվում են երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
Աշխարհում կան բավական շատ գեղեցիկ կանայք`շիկահերներ, սևահերներ և այլն: Բայց հաճախ պատահում է, երբ հանդիպում ես գեղեցիկ կնոջ, ով պարզապես հիանալի տեսք ունի , բայց չգիտես ինչու նա միայնակ է: Եվ նմանատիպ կանայք քիչ չեն: Կա մի նման խոսք, որքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի քիչ են նրա մոտ անձնական երջանկություն ունենալու հնարավորությունները: Իսկ հարց է առաջանում` ինչու՞: Քանի անգամ է պատահել, որ նկատում ես գեղեցիկ աղջկա, ով հիանալի տեսք ունի, որից չես կարողանում աչքդ կտրել, բայց պարզվում է, որ նա միայնակ է: Մենակ նստած է սրճարանում կամ այգում , իսկ նրան ոչ ոք չի մոտենում, զրույցի չի բռնվում: Պարզվում է, որ խնդիրը կանանց մեջ չէ: Նման դեպքերում պետք չէ մեղադրել ինքդ քեզ: Քանի որ պատճառները պետք է փնտրել հենց տղամարդկանց մեջ: Որպեսզի ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչու են գեղեցիկ կանայք միայնակ, պետք է նախ ընդունենք մեկ հ
... Կարդալ ամբողջը
Ի՞նչ են խոսում. «Տիգրանի մոլորակը» սերիալում գլխավոր հերոսին` Տիգրանին մարմնավորող Գոռ Սահակյանցը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի տղան է` հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռը:
Իրականում. Գոռն իսկապես Դավիթ Սահակյանցի տղան է, հետևաբար` նաև Ռոբերտ Սահակյանցի թոռը: 17-ամյա երիտասարդ դերասանն այս տարի ընդունվել է Թատերական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժին` Վիգեն Չալդրանյանի կուրս: Իսկ թե ինչո՞ւ ռեժիսուրա, այլ ոչ դերասանական ֆակուլտետ, Գոռը պատասխանեց. «Ես ամաչկոտ եմ ու շատ դեպքերում սուս եմ մնում, իսկ ֆիլմով կարող եմ արտահայտվել»: Գոռի փոխանցմամբ` սկզբում հայրը մի փոքր դեմ է եղել սերիալում նկարահանվելուն (Գոռը «Հրեշտակների դպրոցը» սերիալում մարմնավորում էր Արեգին-հեղ.): «Երբ առաջարկ ստացա, հասկացա, որ ուզում եմ փորձել ու ինձ հետաքրքիր է նկարահանումների ընթացքը, նաև ցանկանում էի փորձ ձեռք բերել:
... Կարդալ ամբողջը