Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » 13 միտք կյանքի մասին. Գաբրիել Գարսիա Մարկես
17:52 13 միտք կյանքի մասին. Գաբրիել Գարսիա Մարկես |
1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկն արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: 3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով: 4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը: 5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն տարբերակն է լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի: 6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին: 7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես… 8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ: 9. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջապես տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք: 10. Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է: 11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ: 12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ո՛վ ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ: 13. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի: Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3696734027705 |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 322 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: