Եթե խոսքը վերաբերում է հայկական սպորտին, գնահատականը բավականին ցածր է, երբ առանձնացնում ենք ֆուտբոլը, սկսում է լավանալ նաև հույսեր նշմարող մեր տեսողությունը, իսկ այ շախմատի ոլորտում մենք ուղղակի «պայծառատես բազե» ենք:
Սեպտեմբերի 9-ին ավարտվեց Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում, անցկացվող շախմատային օլիմպիադան: Այս տարի այն հոբելյանական էր. նշվում էր 40 ամյակը: Թեև հայերիս մոտ ավանդական հնություններից է՝ 40-ով թվագրված ծնունդներ չանելը, վերջերս շատերս ենք մեզ «լծում» կարծրատիպեր կոտրելու գործին, այս անգամ նման աշխատանքը որոշեցին իրենց ուսերին վերցնել մեր ինտելեկտուալ դյուցազունները:)
ՍՏԱՄԲՈՒԼ 2012. Ամառային արձակուրդներն առանց շախմատային մրցաշարերի չանցան. իր նշանակությամբ և վարկանիշով 2012-ի գլխավոր ինտելեկտուալ իրադարձությունը, իհարկե, Շախմատի օլիմպիադան էր, որը սկսվեց օգոստոսի 27-ին: Առաջին իսկ օրվանից, ֆավորիտների ցանկը միանձնյա գլխավորում էր Ռուսաստանի ընտրանին: Նրանց լավագույն 4 խաղացողների ռեյտինգային միջին ցուցանիշը կազմում էր 2769.25 միավոր: Ամենամե
...
Կարդալ ամբողջը