Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » ՇԱԽՄԱՏ 2012. Ինտելեկտուալ դյուցազունների արշավանքը Ստամբուլ
19:31 ՇԱԽՄԱՏ 2012. Ինտելեկտուալ դյուցազունների արշավանքը Ստամբուլ |
Եթե խոսքը վերաբերում է հայկական սպորտին, գնահատականը բավականին ցածր է, երբ առանձնացնում ենք ֆուտբոլը, սկսում է լավանալ նաև հույսեր նշմարող մեր տեսողությունը, իսկ այ շախմատի ոլորտում մենք ուղղակի «պայծառատես բազե» ենք: Սեպտեմբերի 9-ին ավարտվեց Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում, անցկացվող շախմատային օլիմպիադան: Այս տարի այն հոբելյանական էր. նշվում էր 40 ամյակը: Թեև հայերիս մոտ ավանդական հնություններից է՝ 40-ով թվագրված ծնունդներ չանելը, վերջերս շատերս ենք մեզ «լծում» կարծրատիպեր կոտրելու գործին, այս անգամ նման աշխատանքը որոշեցին իրենց ուսերին վերցնել մեր ինտելեկտուալ դյուցազունները:)
ՍՏԱՄԲՈՒԼ 2012. Ամառային արձակուրդներն առանց շախմատային մրցաշարերի չանցան. իր նշանակությամբ և վարկանիշով 2012-ի գլխավոր ինտելեկտուալ իրադարձությունը, իհարկե, Շախմատի օլիմպիադան էր, որը սկսվեց օգոստոսի 27-ին: Առաջին իսկ օրվանից, ֆավորիտների ցանկը միանձնյա գլխավորում էր Ռուսաստանի ընտրանին: Նրանց լավագույն 4 խաղացողների ռեյտինգային միջին ցուցանիշը կազմում էր 2769.25 միավոր: Ամենամեծ սլավոնական երկրին հաջորդում էր մեկ այլ սլավոնական երկիր` Ուկրաինան իր 2729.5 միավորով: Եվ վերջապես 3-րդ տեղում, ըստ հավանականության տեսության մասնագետների, գտնվում էինք մենք (2723.5 միավոր): Բայց դե հավանականության տեսության սխալվելու հավանականությունը նույնպես 0 չէ, հատկապես, երբ հավաքականում ունենք Լևոն Արոնյան, ով FiDE-ի հաշվարկներով այս պահին աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն է:
11 Տուրերի ընթացքում մեր հավաքականը ունեցավ մի քանի վայրիվերումներ: Անգամ վերջին տուրերի ժամանակ շատ մեկնաբաններ կարծում էին, որ մենք պայքարում ենք 2-րդ տեղի համար, բայց մենք դրեցինք մեր լավատեսական ակնոցներն ու տեսանք հաղթական ուղին:) Վերջին փուլի մեր մրցակիցը Հունգարիան էր, որի հետ լարված պայքարն ավարտեցինք 2,5-1,5 հաշվով` հօգուտ մեզ, իսկ Ռուսաստանի հետ խաղում վաստակեցինք 19 միավոր: Սա այն հավասարությունն էր, որը ձեռնտու էր մեզ, քանի որ հավելյալ ցուցանիշներով մենք գերազանցում էինք Ռուսաստանի հավաքականին 397-388,5 հաշվով:
2012-ի շախմատի Օլիմպիադան արդեն 3-րդն է, որի ժամանակ Հայաստանը վաստակում է ոսկե մեդալ, 2006-ի Թուրինի և 2010-ի Դրեզդենի առաջնություններից հետո: Հաջողությունը կփորձենք կրկնել նաև 2014-ին` Նորվեգիայում, իսկ 2016-ին չի բացառվում, որ մերոնք լռեն, քանի որ օլիմպիադան անցկացվելու է Բաքվում:
Ի դեպ, Շախմատի օլիմպիադային մասնակցում էր նաև մեր կանանց հավաքականը, որը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ մեր շախմատային հերոսներն են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը:
Ահա, ևս մեկ ապացույց, որ հայերս ինտելեկտուալ առումով ուղղակի անգերազանցելի ենք, մնում է այն ճիշտ օգտագործել մեր երկրում:)
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է մեր շախմատիստներին և համայն հայությանը շախմատի աշխարհի եռակի չեմպիոն դառնալու կապակցությամբ:) |
Կատեգորիա: Սպորտ |
Դիտումներ: 349 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|