Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 15
«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Ֆիլմն էկրան կբարձրանա հոկտեմբերին, մինչ այդ «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ է ներկայացնում նկարահանման հրապարակից:) Ներկայացնում ենք Հովհաննես Ազոյանի հետ զրույցը. Ի՞նչ խառնվածքի տեր է քո հերոսը: Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբում նա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, և վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսևորել և կարելի է ասել հերոս դառնալ: Սանրվածքդ պայմանավորված է սցենարով և ռեժիսորի ցանկությա՞մբ, թե՞ քո որոշումն էր: Դե,
...
Կարդալ ամբողջը
|
Տեսնես Սոնա Շահգելդյանը լսե՞լ է «համեստություն» կոչվող մարդկային հատկանիշի մասին: «Ես միակն եմ, ես լավագույնն եմ, չկա ինձ նման երկրորդը, Հայաստանի լավագույն երգչուհին եմ, բոլոր տարիների լավագույն մասնակիցը, ես դահլիճ չեմ լցնում ՇԱՏԵՐԻ նման, Օպերայում ՔՉԵՐԸ կարող են համերգ տալ, Համալիրը ցածրակարգ համերգների համար է...»...և այլն, և այլն: Սոնա ջան վատ չէր լինի, որ այդ կարծիքը քո մասին ունենայիր ոչ միայն դու, այլև քո հանդիսատեսը, քո հարցազրույցները լսողները...Եթե քեզ ուշադրություն չեն դարձնում, հարցազրույցների ու շնորհանդեսների չեն հրավիրում, դա դեռ առիթ չի բոլորին ցածրացնելով բարձրանալու...և այն միտքը, որը 1000 անգամ կրկնեցիր, որ «չես ուզում փակագծերը ամբողջությամբ բացել», ասեմ, էլ փակագիծ էլ չթողեցիր... Իհարկե գիտեմ ՇԱՏ ՍԽԱԼ համեմատություն եմ անում, բայց... Այսօր նայեցի նաև Լևոն Արոնյանի հարցազրույցը, նա ունի բոլոր իրավունքները իր մասին շատ բարձր կարծիք ունենալու, նա ունի հպարտ և ինչու ոչ, ինչ-որ չափով նաև մեծամիտ լինելու իրավունք, բայց Արոնյանը հաղորդավարուհու հարցին`«արդյ
...
Կարդալ ամբողջը
|
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր և ՀՀ Նախագահական նստավայրի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի պսակադրությունն այսօր է կայացել: Լուսինայի հարսանեկան վարսահարդարումը հայտնի վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն է արել:) Լուսինան Գառնիկին հնազանդ լինելու երդում է տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:) Մինչ եկեղեցի մտնելը զույգն անցել է սպիտակ գորգի վրայով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրանց կնքահայրն ու կնքամայրը ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանն ու հայտնի երգչուհի Սիրուշոն են: Զույգի պսակադրությանը ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, Լուսինայի և Գառնիկի մտերիմներն ու բարեկամները: Հրազդանի ձորում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում զույգն այս պահին պատրաստվում է տորթի կտրման արարողությանն ու հրավառությանը:)
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: