Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 15 » Հովո. «Կուզենայի երկրորդական դերեր խաղալ»
19:33 Հովո. «Կուզենայի երկրորդական դերեր խաղալ» |
«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով:
Ֆիլմն էկրան կբարձրանա հոկտեմբերին, մինչ այդ «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ է ներկայացնում նկարահանման հրապարակից:) Ներկայացնում ենք Հովհաննես Ազոյանի հետ զրույցը.
Ի՞նչ խառնվածքի տեր է քո հերոսը:
Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբում նա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, և վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսևորել և կարելի է ասել հերոս դառնալ:
Սանրվածքդ պայմանավորված է սցենարով և ռեժիսորի ցանկությա՞մբ, թե՞ քո որոշումն էր:
Դե, ֆիլմի սկսզբում իմ խուճուճներով եմ, և, ի սկզբանե, հենց այդպես էլ որոշված էր, բայց վերջում սանրվածքս ոճային փոփոխության է ենթարկվում` դա արդեն ըստ սցենարի և ռեժիսորի մտահղացման: Բայց ասեմ, որ այդ ոճն ինձ դուր չի գալիս, ես գերադասում եմ իմ առօրյա սանրվածքը:
«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի համեմատ, ի՞նչ նորույթ կարող է ակնկալել հանդիսատեսը:
Սա ավելի մասշտաբային ֆիլմ է, աշխարհագրությունն ավելի լայն է և, հետևաբար, աշխատանքն ավելի շատ է: Այստեղ իրադարձությունները միաժամանակ մի քանի ուղղությամբ են զարգանում: Նախորդ երկու ֆիլմերից ինձ առավել դուր էր եկել «Փեսացուն կրկեսից», բայց կարծում եմ, որ իր հետաքրքրությամբ այս ֆիլմը գերազանցելու է թե´ առաջին և թե´ երկրորդ ֆիլմերը:
Հումորային դերերը քեզ հեշտ են տրվում, իսկ ուրիշ ի՞նչ կերպարներ կցանկանայիր մարմնավորել:
Ես շատ կուզենայի երկրորդական դերեր խաղալ… կարելի է ասել` իմ երազանքներից մեկն է…
Ինչո՞վ դա կբացատրես. համաձայնիր` տարօրինակ ցանկություն է:
Գլխավոր դերում միշտ շատ ավելի լարված ես և գրեթե անշեղ հետևում ես սցենարին, իսկ երկրորդական դերում հնարավորություն ունես մի քիչ ավելի խենթ լինել ու ավել ազատ մարմնավորել քո կերպարը: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 242 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: