Ի՞նչ են խոսում. հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մի երկրպագու ունի, ով հանգիստ չի տալիս հայտնի հեռուստադեմքին:
Իրականում. աշխատանքային հերթական մի երեքշաբթի պատուհանից աղջկա ձայներ լսեցինք, պարզվեց` Արտակ Հերիքյանի երկրպագուն է, ով շատ լավ իմանալով, որ աշխատանքային այդ ժամին Արտակը հեռուստատեսությունում է, հանդիպման ակնկալիքով եկել էր այնտեղ: Աղջկա` Մարինեի հետ զրույցից ընդամենը իմացանք, որ նա Վրաստանից է. այլ հարցերի Մարինեն կամ չէր պատասխանում, կամ ուղղակի կրկնում էր. «Ուզում եմ Արտակին տեսնել»: Հանդիպման նպատակի մասին էլ ոչինչ չէր ասում ու միայն կրկնում, որ ցանկանում է Արտակին տեսնել:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Արտակ Հերիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ աղջիկը չորս տարի առաջ էլ Հանրային հեռուստաընկերություն էր գնացել` դարձյալ Արտակին հանդիպելու հույսով: «Նրան չեմ ճանաչում, բայց մեկ անգամ հանդիպ
... Կարդալ ամբողջը
Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է "Յար յար" երգի հիման վրա: Գուրգենը տեսահոլովակում պարում է, մոտոցիկլ է վարում, ինչպես նաև գտնում է իր բոյին ու իրեն հարմար աղջկան Դե ինչ հերթական ստացված աշխատանքը Գուրգենի կողմից առաջարկում եմ ձեր ուշադրությանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Վարդանյանն է, գեղեցիկ պարը ուղեկցվում է Ամարաս պարային խմբի գեղեցկուհիների ուղեկցությամբ:
Հանրահայտ ամերիկյան երգչուհի Ռիհաննան համերգային ծրագրով այցելել է Ադրբեջան և երեկ երեկոյան երգել Բաքվում վերջերս կառուցված Crystal Hall համալիրում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Չեմ կարող հավատալ, որ ես այս բեմին եմ կանգնած և այս ամենը հենց հիմա է կատարվում։ Ես Բաքվում եմ՝ ձեր առաջ։ Բաքո՜ւ, ես սիրում եմ ձեզ»,- բղավել է ոգևորված երգչուհին։
Երգչուհին բեմ է բարձրացել հատուկ վերելակի միջոցով և կատարել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Where have you been», «We found love», «Umbrella», «Love the way you lie», «You da one», «Take a bow», «Russian roulette», «Man down», «Disturbia», «Unfaithful»։
Իր հղիության մասին լուրի հաստատումից հետո կոլումբիացի երգչուհի Շակիրան Facebook սոցիալական կայքում տարածել է իր հղի լուսանկարը: Լուսանկարի տարածումից անմիջապես հետո դա մոտ 400 000 like-եր է հավաքել և 20 000-իցա վելի մեկնաբանություններ: ))
Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքո ւմ երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված և փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե: 30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է 7-8 մ
... Կարդալ ամբողջը
Վրացի հայտնի մոդել Շորենա Բեգաշվիլին նկարահանվել է հայկական ֆիլմում` «Շարմ Հոլդինգ»-ի “Poker.am”-ում:
Նկարահանումներին մասնակցելու համար “Playboy” ամսագրի շապիկին հայտնված մոդելը Երևան էր եկել իր շնիկի հետ: Ինչպես պարզվեց, չիհուահուա ցեղատեսակի Միմի անունով շնիկն ամենուր ուղեկցում է իր տիրուհուն:)
«Կարծում եմ` ինչ որ նմանություն կա իմ և հերոսուհուս միջև, այդ պատճառով էլ ինձ են ընտրել նրա դերում: Նա սեքսուալ է և խորամանկ: Իսկ փոքրիկ կանացի խորամանկություն, կարծում եմ, բոլոր կանայք էլ ունեն»,- իր և կերպարի ընդհանրություների մասին խոսելիս ասել է Շորենան:
Նշենք, որ Շորենա Բեգաշվիլին իր մոդելային կարիերային զուգահեռ նկարահանվում է նաև ֆիլմերում և ներկայանում որպես հաղորդավարուհի: Նա Թբիլիսիի հայտնի հաղորդավարուհիներից մեկն է: