Հինգշաբթի, 19.06.2025, 20:39
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 8 » Ո՞վ և ինչու՞ է հետապնդում Արտակ Հերիքյանին
18:05
Ո՞վ և ինչու՞ է հետապնդում Արտակ Հերիքյանին
Ի՞նչ են խոսում. հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մի երկրպագու ունի, ով հանգիստ չի տալիս հայտնի հեռուստադեմքին:

Իրականում. աշխատանքային հերթական մի երեքշաբթի պատուհանից աղջկա ձայներ լսեցինք, պարզվեց` Արտակ Հերիքյանի երկրպագուն է, ով շատ լավ իմանալով, որ աշխատանքային այդ ժամին Արտակը հեռուստատեսությունում է, հանդիպման ակնկալիքով եկել էր այնտեղ: Աղջկա` Մարինեի հետ զրույցից ընդամենը իմացանք, որ նա Վրաստանից է. այլ հարցերի Մարինեն կամ չէր պատասխանում, կամ ուղղակի կրկնում էր. «Ուզում եմ Արտակին տեսնել»: Հանդիպման նպատակի մասին էլ ոչինչ չէր ասում ու միայն կրկնում, որ ցանկանում է Արտակին տեսնել:



«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Արտակ Հերիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ աղջիկը չորս տարի առաջ էլ Հանրային հեռուստաընկերություն էր գնացել` դարձյալ Արտակին հանդիպելու հույսով: «Նրան չեմ ճանաչում, բայց մեկ անգամ հանդիպել եմ. կարծում եմ` որոշակի խնդիրներ ունի: Ինձ էլ ոչինչ չի ասում, մի անգամ էլ ասաց, որ ես իրեն սիրում եմ, սակայն այդ մասին չգիտեմ: Այլևս կարիք չկա նրան հանդիպելու կամ ինչ-որ բան ասելու. անիմաստ է, ուշադիր նայում ու ոչինչ չի ասում»,- նշեց հեռուստալրագրողը:

Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 294 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: