Մեկա մենք սերիալամոլ ազգ ենք նախորդ շաբաթվա 12 ամենադիտվածների մեջ 8-ը սերիալ են,պլյուս դրան ցանկից հանում ենք 2 ֆուտբոլային իրադարձությունների մասին հաղորդումները ու 12-ի ընդամենը 2-ն են,որ սերիալ չեն......ու հետո բոլոս բողոքում ենք սերիալներից,լավ բա ովքե՞ր են նայում էսքան է....էտքան շատ տատիկ,պապիկ կա՞ Հայաստանում :Ճ
Սեքսուալ լինելու համար պարտադիր չէ լինել երիտասարդ ու ընդունված չափանիշներով գեղեցիկ: Բավական է միայն տիրապետել մի քանի գաղտնիքների, որոնց թոփ 5-յակը Ձեզ է ներկայացնում LN-ը:
1. Շատ կանայք կարծում են, որ մերկությունը ուղիղ համեմատական է սեքսուալությանը: Սա միանգամայն սխալ մոտեցում է: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդը կնոջ մեջ փնտրում է գաղտնիք, ու միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանին դնող կինը նրա համար դառնում է անհետաքրքրիր ու ոչ գայթակղիչ: Հագուստը սեքսուալության գլխավոր բաղադրատարրերից է, որը տեղ է թողնում տղամարդու երեւակայութ յան համար:
2. Սառած ու ասես միայն գայթակղելու մասին մտածող հայացքը
... Կարդալ ամբողջը
1. Քո հանդեպ ափսոսանքի զգացումը: Մարդիկ անձամբ են ստեղծում աղքատության տրամադրություն և կարծում են, որ հարուստ լինելը իրենց համար չէ: Մեկը ափսոսում է այն բանի համար, որ կին է ծնվել, քանի որ տղամարդիկ ավելի շատ հնարավարություններ ունեն, մեկ ուրիշը ափսոսում է, որ այն կառուցվածքի համար, որ ունի, ինչ-որ մեկը թերագնահատում է իր հասակը, ազգությունը, մաշկի գույնը, կրոնը, մյուսները այն բանի համար, որ դեռ չեն ամուսնացել, մուսները նրա համար որ ամուսնացած են: Երիտասարդները իրենց դժբախտությունները բացատրում են փորձի պակասով, իսկ մեծահասակները իրենց տարիքով: Ինչպես եք կարծում, եթե մարդը խղճում է իրեն ինչ-որ բանի համար և ամբողջ օրը մտածում է այդ մասին, ինչպես կվարվեն մարդիկ իրենց հանդեպ? Ինքն իրեն խղճալը ճանապարհ է դեպի անհաջող
... Կարդալ ամբողջը
Աշունն էլ կիսվեց: Կյանքը գնում է, րոպեներն անցնում են, կարճացնելով մեզ մնացած մասը: Ասում են, որ ձայնիս մեջ թախիծ կա, որքան էլ ես աշխատում եմ զվարթ լինել: Իհարկե կլինի, ցանկացած մտածող մարդու ձայնն էլ կթախծի, երբ տեսնի անարդարություն և ուժ չունենա դրա դեմ պայքարելու, երբ տեսնի, որ սուտ խոսողն ավելի կարևոր տեղ է զբաղեցնում, քան զուլալ ու մաքուր հոգի ունեցողը: Կյանքիս հիմնական խնդիրն է, որ չեմ կարող անտարբեր լինել, ամեն ինչ, ամեն մեկի հետ ապրում եմ, ամեն բան սրտիս միջով անցկացնելով ու չկարողանալով օգտակար լինել՝ կոտրվում: Չեմ կարող ուրախանալ, երբ գիտեմ, որ մեկը տխուր է, թեկուզ հենց իր իսկ մեղքով: Հասկանում ու ընդունում եմ, որ մարդը կարող է սխալվել, նույնիսկ, երբ այդ նույն քայլը կարող է մեկ ուրիշի կողմից խստորեն քարկոծվել և չեմ հասկանում, երբ մարդիկ կարողանում են միանշանակ գնահատակ
... Կարդալ ամբողջը
Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը: Անկախ նրանցի, թե որտեղ ես, ինչ պայմաններում և ինչով ես զբաղվում, միշտ հիշիր, որ թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար ու ներդրվիր ամբողջությամբ: Մի խնդրիր, մի պահանջիր, մի երազիր, այլ արա… արա քո մաքսիմալը լույսին հասնելու համար: Սուտ է, թե վերահսկել ապագան անհնար է: Դու դա կարող ես անել այսօր` շատ աշխատելով ու կառուցելով քո ապագան: Եթե անում ես հնարավորը ինչ-որ մի բանի հասնելու համար, ապա անպայման կհասնես, եթե այդպես է պետք, իսկ եթե դեռ չես հասել, ապա անպայման կզգաս, թե էլ ինչ է պետք, որ նպատակներդ ի կատար ածվեն:
1. Ընդհանրապես ես հաղթող եմ: 2. Երբ ես մեծանում էի, ես հայր չունեի, ես ունեի միայն հոր մասին պատկերացումներ, որը իմ գլխի մեջ էր: 3. Ես հաճախ եմ լսել քննադատներից, որ ես վատ եմ խաղում: իսկ ինչ պետք է անեմ ես նրանց կարծիքով? 4. Կար ժամանակ, որ ես ուզում էի գնալ դերասանական դպրոց: Այդ ժամանակ ես եկա տուն և սկսեցի հաշվել փողերս, բայց դրանք չէին բավականացնում: Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ ոչ մի դպրոց էլ չեմ գնում: 5. Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում: Բայց ես երբեք թիկնապահներ չեմ ունեցել: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել: Երևի դրա պատճառը կինոներում խաղացած իմ կերպարն է: Քանի որ ես երբեք չեմ խաղացել այնպիսի դեր, որ
... Կարդալ ամբողջը
<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից) ( մաս 8 ) Գիտե՞ս ամեն անգամ գրելուց հետո ինձ ինչն է ամենաշատը ցավ պատճառում. որ դու կամ երանի ես տալիս <<նրան>> կամ էլ ասում, որ <<նա>> անազնիվ է ինձ հետ: Իսկ այդ <<նա>>-ն դու ես . . . Իսկ ես . . . իսկ ես ամեն դեպքում քեզ շնորհակալ եմ . . . շնորհակալ եմ ամեն ինչում քո ցանած իմաստի համար: Շատ բաների համար եմ շնորհակալ` այս ուժեղ և հանգիստ ցավի համար, այս պայծառ մշուշի, այս գունավոր թախիծի համար որ դու ես ներկել . . . Բայց, գիտե՞ս, դու ինձ որոշ բաներից զրկել ես: Զրկել ես ինձ այսուհետ զարմանալու և հիանալու հնարավորությունից: Դե ասա՜ ես ինչի՞ց զարմանամ, երբ բնության մե
... Կարդալ ամբողջը
Բարև.......Ես էլ մտածում էի այլևս չեմ գրի....Իհարկե, սա այն նամակներից է, որ չեն ուղարկում, կամ այրում են, բայց միևնույն է գրում եմ քեզ....Գիտեմ կյանքդ առանց ինձ հիանալի է, բայց ուզում եմ ասել, որ կարոտում եմ...Չեմ հասկանում, թե ինչու այդ բառից բացի ուրիշ ասելիք չունեմ...Չէ ես հասկանում եմ, որ այն, ինչ զգացել ենք, սեր չի եղել. գուցե հրապուրանք էր, գուցե սիրահարություն, սակայն ոչ սեր...իսկ այդ կարոտն ել կարոտ չէ բնավ, այլ կապվածություն, լավ օրերի հիշողություն...Լավ օրերի՞,իսկ մի՞թե քեզ հետ լավ օրեր եմ ունեցել ես...Գուցե կոպիտ օրերից հետո <<քնքուշ>> բառերդ քաղցր եին թվում, բայց դա չէր երջանկությունը հաստատ...Ուրեմն ի՞նչն է ստիպում ինձ մտածել քո մասին...Չնայած քո մասին չեմ էլ մտածում, պարզապես սրտումս ծանրացած մի զգացում կա, որը բառերով նկարագրել չեմ կարո
... Կարդալ ամբողջը
Ասում են ՝երբ քնած ես լինում,բոլոր զգայարաններդ շարունակում են արթուն լինել,ու դու ակամայից հաղորդ ես լինում այն ամենին ,ինչ շուրջդ է կատարվում: Թվում էր՝ սովորական գիշեր էր,թվում էր՝ սովորականի նման աստղերը զարդարում էին երկնակամարը,թվում էր՝ ամեն ինչ իր տեղում էր ու չկա ոչինչ արտասովոր:Լուսինը իր լույսն էր սփրել ամեն տեղ ու կարծես հատուկ պահած շողեր ուներ,որոնք ուղարկվել էին ինձ մոտ,որ լուսավորեին դեմքս,խանգարեն քունս ,ու ես արթնանամ ու սկսեմ շուրջբոլորս ,անգամ իրերի մեջ կենդանություն փնտրել: Արթնացա խորը քնից,զննեցի շուրջս ,ամեն ինչ նույնն էր ու ոչինչ կարծես չէր փոխվել,միայն ՝ լռությունը հուշում էր մի բան,որ երբեք ուշա
... Կարդալ ամբողջը
Ինչու է որ մարդիկ սիրելով բաժանվում են առանց մտածելու որ կարող են կորցնել իրենց կյանքի միակ սիրուն:Ասում են վերջ էլ չենք հանդիպելու և լուռ հեռանում:Ամեն մեկը իր մեջ նեղանալով բողոքում է,քննադատելով իր սիրեին որ բաժանվեցին հենց նրա պատճառով,բայց միևնույն ժամանակ հասկանում են որ սիրում են և համոզված են իրենց սիրելի սիրո մեջ:Միևնույնն է ընտրում են լռության տարբերակը:Փորձում են համոզել իրենք իրենց որ ճիշտ են վարվել,էլ չեն սիրում,չեն էլ մտածում միացման մասին:Չանցած որոշ ժամանակ փոշմանում են որ նեղացրել և բաժանվել են:Բայց ստիպում են իրենք իրենց գոռոզ լինել,տիրապետելով զգացմունքները առաջինը քայլի չդիմել,մտածելով թող սիրելին քայլ անի չէ որ մեղաորը նա է:Գալիս է մի պահ երբ կարոտը և սերը ուժեղ են գտնվում:Որքան էլ պայքարել միևնունն է մի
... Կարդալ ամբողջը
Ռամաջիթ Ռագհավը 96 տարեկանում կրկնակի անգամ հայր է դարձել` գերազանցելով իր նախկին ռեկորդը: Նա առաջին անգամ հայր է դարձել 94 տարեկանում՝ դառնալով ամենածեր "երիտասարդ հայրը" Հնդկաստանում: Նա արթնանում է առավոտյան 5-ին, ամեն օր խմում է երկու լիտր կովի թարմ կաթ, իսկ նրա ուտելիքը կազմված է մրգերից եւ բանջարեղենից:
Երբեմն մենք կարող ենք մոռանալ այնպիսի բաներ, որոնց առնչվում ենք ամեն օր: Թվում է, թե դրանք այն մանրուքներն են, որոնց մասին մենք նույնիսկ երազում չենք կարող մոռանալ, սակայն արի ու տես…. Եթե դժվարանում եք հիշել պետքական բաները, ապա ամերիկացի հոգեբանները ամեն ինչ հիշելու 7 տարբերակ են առաջարկում Ձեզ համար:
Գիտական միջոց
Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոգեբանները ամերիկացի օդաչուներին սովորեցնում էին իրենց բոլոր գործողությունները բարձրաձայն կրկնել: Հետազոտողները պարզել են, որ եթե գործողությունը ավտոմատ կրկնո
... Կարդալ ամբողջը
Հայրենակիցներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ հանրահայտ U-com ընկերության կողմից բաժանորդների բնակարաններում, պատին ամրացված կաբելային հեռուստատեսության սարքավորումը իրենից ներկայացնում է վտանգ, քանի որ չորանում են այդ սարքավորման մոտ դրված սենյակային բույսերը, մասնավորապես մեր բնակարանում այդ սարքավորման կողքին դրված արդեն 5 սենյակային թանկարժեք բույսեր տերևաթափ են եղել և չորացել: Նշեմ նաև, որ երկրորդ բույսի չորանալուց հետո փորձնական նպատակով նույն տեղում&nb
... Կարդալ ամբողջը
Մեզնից շատերն են կարծում, թե աշխարհի ամենաերկար սերիալը «Դժվար Ապրուստ»-ն է, բայց արի ու տես, որ դա այդպես չէ: Սերիալ «Բոլոր իմ երեխաները» (All My Children) ցուցադրվել է 1970-2011 թթ., և ընդհանուր ցուցադրվել է 11338 սերիա: Մեկ սերիայի սկզբնական տևողությունը եղել է 30 ր., բայց 1977թ. ապրիլից այն երկարացվեց մինչև 1 ժամ: Աշխարհի ամենաերկար սերիալը դա «Ուղղորդող լույս» (The Guiding Light) սերիալն է: Այն եթեր է արձակվել 1952-2009թթ., և 47 տարվա ընթացքում ցուցադրվել է 16265 սերիա:
Դուք երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես եք քնում? Այն, թե ինչ դիրքով է մարդը քնում, կարող է շատ բան ասել նրա մասին: Ի տարբերություն առօրյա կյանքի, քնի մեջ մենք ամբողջապես գտնվում ենք ենթագիտակցության ազդեցության տակ և չենք կարող ղեկավարել մեր ժեստերն ու միմիկաները: Եվ հենց այն դիրքը, որով քնում է մարդը, կարող է շատ բան ասել նրա մասին:
1. Ամենահայտնի դիրքը, դա էմբրիոնի դիրքն է: Մարդը քնում է կողքի`կիսածալած ոտքերով: Սա ամենաբնական դիրքն է եվ հենց այս դիրքով է երեխան գտնվում մոր արգանդում: Սովորաբար այսպես են քնում այն մարդիկ ովքեր արտաքանպես ինքնավստահ են թվում, իսկ ներքնապես զգայուն են և ամաչկոտ: Կյանքում նրանք շուտ են հարմարվում նոր իրավիճակներին ու նոր մարդկանց: Եթե ոտքերը ավելի շատ ծալված են դեպի կրծքավանդակը, ապա սա ցույց է տալիս, որ այդ մարդը վս
... Կարդալ ամբողջը
{Կարծում եմ Twitter-ի ու ընդհանրապես աշխարհի հետ կապի ավելի զարգացման համար հայկական ամեն մի գերատեսչություն պետք է ունենա իր պաշտոնական account-ը Twitter-ում։ Դա շատ կարևոր պայման է, օրինակ արդեն ձևավորված հումոր կա, որ Վենեսուելայում Ուգո Չավեսը երկիրը կառավարում է twitter-ի միջոցով։ Account-ներում պետք է տեղեկությունները գրվեն հայերեն, անգլերեն ու ռուսերեն։ Կարծում եմ խորհուրդս անուշադրության չի մատնվի; Ի դեպ, այս քայլին արդեն դիմել են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ԱԳՆ-ն, որը ողջունելի է}
Մեմը հասկացություն է կամ վարքագիծ, որը տարածվում է մի մարդուց մյուսին, իսկ օնլայն պրոպագանդվող միմերը կոչվում են ինտերնետ մեմեր (Internet meme), որոնք զարգանում և տարածվում են չափազանց արագ, երբեմն նույնիսկ ընդամենը մի քանի օրում ձեռք բերելով համաշխարհային ճանաչվածություն: Մեմ կարող են համարվել ինչպես բառերը, այնպես էլ նկարները: Բառերի օրինակ է ինտերնետ սլենգը. տարբեր հապավումները, արտահայտ արտահայտությունները և այլն, որոնք ստեղծվում են համացանցից օգտվողների կողմից (օրինակ՝ LOL, BTW): Սմայլիկները , ինչպես օրինակ` J կամ :D, և այլն, նույնպես ինտերնետ միմեր են: Սակայն ամենաուշագրավը վերջերս մեծ տարածում ունեցած նկարներն են, որոնց նշանակությունը, իմաստը կամ առաջացման աղբյուրը մեզանից շատերը չգիտեն կամ չեն հասկանում: Այսպիսով՝
... Կարդալ ամբողջը
Այժմյան ֆեյսբուքը հիմնականում ավելի ռաբիզ, անգրագետ ու տհաճ է, քան օդնոկլասնիկին այն ժամանակ, երբ ես զզված ջնջեցի հաշիվս այնտեղից։ Եզրակացություննե՞ր։ Չկան։ Գլորում ենք, էլի... Կամ ես եմ ծերացել, ու նորություններն ավելի դժվար եմ ընկալում, կամ էդ անտեր նորությունները իրոք պակասել են։ Մի տեսակ կանխատեսելի է դարձել ամենը. հազարից մեկ է, որ զարմանք ես ապրում (մանավանդ՝ հաճելի զարմանք), վայելում ես նոր բան իմանալու հիացմունքը, ինչ որ հետաքրքիր թեմայով տարվելու, վիճելու ու ժամանակը չնկատելու զգացումը։ Մյուս կողմից, անգիր հիշում եմ Կոելյոյի բոլոր ասածները ու նույնիսկ չասածները, տեսել եմ աշխարհի հնարավոր և, նույնսիսկ, անհնար բոլոր պեյզաժների լուսանկարները, փիսոներին ու շնիկներին, մկնիկներին
... Կարդալ ամբողջը
Խոսիր, ես լսում եմ քեզ։ Լսում եմ վախերիս եւ տագնապներիս արանքով, լսում եմ անհաջողություններիս, դժվարություններիս եւ հիասթափություններիս միջով, ցանկություններիս եւ ակնկալիքներիս արձագանքով, լսում եմ այն, ինչն ինձ բավականություն է պատճառում, լսում եմ այն, ինչ ցանկանում եմ լսել։ Լսում եմ քեզ, հատկապես երբ քո ասածում ինձ արդարացնող մի բան եմ գտնում։ Երբ ուրիշներին մեղադրելու լավ առիթ ես տալիս։ Երբ գալիս ենք այն եզրահանգումներին, որոնց ամեն մեկս մեր հերթին եկել էինք դեռ շատ վաղուց. այս զրույցը սկսելուց առաջ երկուսս էլ գիտեինք, թե ինչով է այն ավարտվելու։ ... Կարդալ ամբողջը
Քանի՞ տեսակի սեր կա աշխարհում` նկարագրված շատ ու շատ գրողների, բանաստեղծների կողմից: Սերը` կինոյում և կյանքում, հասուն և ոչ հասուն մարդկանց, գրքային և ոչ գրքային: Սերը երկու տեսակ է լինում: Սեր, որն իրոք գոյություն ունի` անկախ ամեն ինչից: Սեր, որ հնարում են մարդիկ, գրողները, բանաստեղծները և ցանկանում են հավատալ, տեսնել, զգալ… Սերն ունի մեկ օրենք` փոխադարձ Զոհաբերություն և դրանով է գոյություն պահպանում: Սերը մահանում է, երբ չի լինում փոխադարձ վստահություն ու ըմբռնում: Սերը շատ նման է թթվածնի
... Կարդալ ամբողջը
Թուրքական մամուլը պնդում է, որ «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության նկատմամբ: Թուրքական «ԷնՍոնՀաբերի» փոխանցմամբ` Թուրքիայի ամենաճանաչված թիմերից «Գալաթասարայը» ցանկանում է իր կազմում տեսնել Մխիթարյանին, որին թուրքական լրատվամիջոցը ներկայացնում է որպես «հրաշալի աստղ»: Կայքը նշում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրվում Եվրոպայի խոշորագույն ակումբները: Ի ցեպ, աղբյուրը հավելում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Գալաթասարայը» նախընտրում է «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխությունից: «ԷնՍոնՀաբերը» թվում է Մխիթ
... Կարդալ ամբողջը
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր արդյունավետ խաղի շնորհիվ եվրոպական երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի թեկնածուների ցանկում ներկայումս զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Չիլիի ֆուտբոլային միության նախկին նախագահ Խուան Կառլոս Բերլիները հայտարարել է, որ կազմակերպութունը ցանկանում է այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Իմ կարծիքով, Գվարդիոլան լավագույն մարզիչն է և մենք կարող ենք նրան համոզել, որ մեր պրոեկտը լուրջ է: Նրա համար փողն առաջնահերթ չէ, այլ կարևոր է այնպիսի մարտահրավեր ընդունել, ինչպիսին մերն է: Մենք հնարավորություն ունենք, որպեսզի նրան համոզենք»,- ասել է Բերլիները: Ներկա պահին, ԱԱ-2014-ի հարավամերիկյան ընտրական փուլում, Չիլին գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում և այդ երկրի ֆուտբոլային միությանն այնքան էլ չի բավարարում ընտրանու գլխավոր մարզիչ Կլաուդի
... Կարդալ ամբողջը
Ժողովուրդ, Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունն ընդգրկվել է IFFHS-ի կողմից անցկացվող հարցման մեջ, որի արդյունքներով որոշվում են Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և տարվա հայտնություն անվանակարգում ընդգրկված ֆուտբոլիստները։ Այս հարցման մեջ ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսսին, Ռոնալդուն, Պիռլոն, Ռունի, Կասիլեասը և այլոք։ Քվեարկությունը բաց է և դրան կարող եք մասնակցել նաև դուք. պարզապես այս հղումով և քվեարկեք Հենոյի օգտին։
Ինչքան էլ փորձում եմ չմանրանալ ու չխորանալ շուբիզնես կոչվող մեր աղբակույտում, չի ստացվում: Այս անգամ էլ չէի անդրադառնա, եթե «Կյանքի խոսք» աղանդի նման գերկուտակումները մեր մշակությաին կյանքում այսքան վտանգավոր չհամարեի: Հերթական նոր, լավ գովազդված հոլովակն եմ բացում ու… Մի՞թե սա Հռագ Սիմոնյանը չէ… հանրահայտ Կյանքի խոսքականը, ով աջ ու ձախ Հիսուս է գովերգում ու իր նման երիտասարդներին փորձում «Կյանքի խոսքի» վտանգավոր ցանցը գցել: Վերջերս չէ՞ր, որ Հիսուսի մասին ռեփ երգ հանեց:
Հա, մի զարմացեք Արթուր Սիմոնյանը հատուկ աստղադպրոց ունի, պարային և երգի խմբակներ հայտնի Քրիստինեի ղեկավարմամբ ու երգիչ Անդրեյի հովանավորությամբ: Նպատակը պարզ է՝ ստեղծել կուռքեր կյանքից քիչ հասկացող երիտասարդների համար և ստիպել այդ նույն երիտասարդներին հետևել իրենց &nbs
... Կարդալ ամբողջը
Երբ հրապարակում հավաքված ժողովուրդը անհամբեր սպասում էր Վերայի (ինչպես վերջում պարզվեց անհամ ու անգույն) ելույթին, ռուսական հեռուստաալիքի եթերով հեռարձակվող ՈՒՀԱ-ի մրցույթի ժամանակ նա իրոք հիանալի ելույթ ունեցավ: