Ուրբաթ, 20.06.2025, 01:31
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » Տխուր նկար
22:03
Տխուր նկար

Ասում են ՝երբ քնած ես լինում,բոլոր զգայարաններդ շարունակում են արթուն լինել,ու դու ակամայից հաղորդ ես լինում այն ամենին ,ինչ շուրջդ է կատարվում:
Թվում էր՝ սովորական գիշեր էր,թվում էր՝ սովորականի նման աստղերը զարդարում էին երկնակամարը,թվում էր՝ ամեն ինչ իր տեղում էր ու չկա ոչինչ արտասովոր:Լուսինը իր լույսն էր սփրել ամեն տեղ ու կարծես հատուկ պահած շողեր ուներ,որոնք ուղարկվել  էին ինձ մոտ,որ լուսավորեին դեմքս,խանգարեն քունս ,ու ես արթնանամ ու սկսեմ շուրջբոլորս ,անգամ իրերի մեջ կենդանություն փնտրել:
Արթնացա խորը քնից,զննեցի շուրջս ,ամեն ինչ նույնն էր ու ոչինչ կարծես չէր փոխվել,միայն ՝ լռությունը  հուշում էր մի բան,որ երբեք ուշադրությունս չէր գրավել:Մտքերս միանգամից  կիտվեցին մի կետի ու առաջինը ,ինչ ուշադրությունս գրավեց ՝պատից կախված սովորական նկարն էր՝ ծաղրածուի դիմանկարը :Հասարակ նայողի համար,այն հետաքրքրություն չէր ծնում,չկար արտասովոր ոչինչ,ինչպես եւ ինձ համար՝ մինչ այդ պահը:Ամեն անգամ ,այդ նկարին նայելիս,միշտ խամրած գույներ էի տեսնում,մի մեծ  ցծված քիթ,(որ կարծես միտումնավոր ծաղրանք էր առաջացնում նայողի մոտ),  ալ կարմիր այտեր,որ խնձորի էին նմանվում,ու ընդգծված թարթիչներ,որ մարդկային կերպարին կենդանություն էր հաղորդում:Բայց այս անգամ զգացողություններս այլ էր.մթության մեջ լուսավորված այդ նկարը,կարծես՝ կրում էր իր մեջ այն ցավը,որ կար ի՛մ մեջ:Կարծես՝ հորդում էր ուրախությունը,որ ուղղակի դրսեւորվել էր ՝քողարկաված տխրությունից:Նայում էի՝ուրախ էր նկարը,բայց զարմանալին այն էր ,որ ես ժպիտը թողած,տխրություն էի մատնանշել:Մեկը շշուկով ինձ անընդհատ հասկացնում էր,բացատրում՝ ապրի՛ր այնպես,որ ոչ մեկին հասանելի չլինի քո՛ տխրությունը,ապրի՛ր այնպես,որ դո՛ւ ինքդ քո էության մեջ ,փնտրես ու գտնես քո՛ վեհությունը,որ դո՛ւ հասկանաս ու կարեւորես քո՛ բարձր դասվող ու երբեք կասկածի տակ չդրվող ինքնությունդ: Շարունակ՝ մտքեր,մտքեր,ու գնալով լույսը բացվում էր:Երկխոսությունը մոտենում էր իր ավարտին,իսկ երբ արդեն աչքերս փակվում էին,հասկացա՝ուրախ նկարում,ուղղակի կյանքիս տխրությունն էր,պատկերվածը ՝իրականությունը՝ամփոփված ուրախ նկարի տխուր հայացքում:



Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/24857/tkhur-nkar.html
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 346 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: