Ուրբաթ, 20.06.2025, 01:21
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » 8 խորհուրդ սկսնակ բիզնեսմեններին
18:31
8 խորհուրդ սկսնակ բիզնեսմեններին

Ուզո՞ւմ եք նոր գործ սկսել: Բայց չգիտեք ինչի՞ց սկսել: Չգիտեք՝ ո՞րն է ամենակարևորը հաջողության հասնելու համար: Այդ հարցում ես կօգնեմ ձեզ իմ խորհուրդներով:

1. Մի կողմ թողեք այն աշխատանքը, որն անարդյունավետ է: Զբաղվեք ավելի արդյունավետ գործունեությամբ: Մաքրեք Ձեր գլուխը անպետք մտքերից, վատ սովորություններից, խուսափեք ժամանակի վատնումից, սթրեսից և ցանկացած այլ խնդիրներից:

2. Զբաղվեք ինքնակրթությամբ: Կարդացեք բիզնեսի մասին գրքեր: Հաճախեք նոր վայրեր, ճանապարհորդեք, զբաղվեք նոր սպորտաձևերով, բազմակողմանիորեն զարգացեք, քանի որ այն շատ կօգնի Ձեզ բիզնեսի մեջ հաջողության հասնելուն:

3. Զարգացրեք լիդերի բնավորություն: Կատարելագործեք ձեր մեջ տրամաբանություն, բիզնեսի IQ, մարդկանց հետ շփման կուլտուրա, զարգացրեք ժեստերն ու միմիկաները, մանիպուլյացիան:

4. Զբաղվեք ինչ-որ հոգևոր գործով: Դուք պետք է կարողանաք զգալ մարդկանց, իսկ դրա համար անհրաժեշտ է զգալ ինքներդ ձեզ:

5. Սովորեք մարդու հոգեբանություն: Լավ բիզնեսմենները մարդկանց շատ լավ են ճանաչում:

6. Սիրեք փողը: Այդ դեպքում այն նույնպես կսիրի Ձեզ:

7. Երազեք: Պատկերացրեք նպատակը, և որ ամենակարևորն է՝ թե ինչպես եք Դուք դրան հասնում: Իսկ այն բանից հետո, երբ պատկերացնում եք, որ հասել եք Ձեր նպատակին, պատկերացրեք Ձեր զգացողությունները: Այդ էմոցիաները Ձեզ հույս կտան առաջ շարժվելու համար:

8. Մի լսեք մարդկանց, ովքեր ասում են, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Նրանք անհաջողակներ են և այդպիսին էլ կմնան:



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 299 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: