Այսօր տեղի ունեցած երկու դժբախտ դեպքերը ցույց տվեցին, որ հաճախ պատասխանատուներին հետաքրքրում է ոչ թե ԻՐԱԿԱՆ անվտանգությունը, այլ թղթային ապահովագրությունը: Ինչպես հաճախ գազի անվտանգության ստուգողները գալիս արձանագրում են, որ ասենք, օդանցքը փակ է, արձանագրություն են կազմում, ստորագրել տալիս ու գնում: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում հետևանքը, նրանց հետաքրքրում է միմիայն սեփական փաստաթղթային «անվտանգությունը»:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կրկին հաղորդում է վարում: Դեռևս օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ պատրաստվում է վերադառնալ հեռուստատեսություն՝ հաղորդավարուհու կարգավիճակով: Հասմիկ Կարապետյանն այս անգամ հաղորդում կվարի «Շանթ» հեռուստատեսությունում՝ «Առավոտը «Շանթում»» ծրագրի շրջանակներում: Երգչուհին առավոտյան հաղորդումը վարում է «Վիտամին» ակումբի Գարիկի հետ:
«Իմ կրկին եթերում հայտնվելը պայմանավորված էր ոչ իմ որոշմամբ: «Շանթ» հեռուստաընկերությունն ինձ առաջարկեց համագործակցել: Ես էլ համաձայնվեցի մեծ հաճույքով, քանի ո
... Կարդալ ամբողջը
Տղամարդու և Կնոջ մոլորակային ողբերգությունը – մի գեղագիտական ուսումնասիրության մեջ: Կյանքի գաղտնիքը, ցավը և լույսը տրոփում են գեղագետի սրտի մեջ… Ֆեդերիկո Ֆելլինի – «Ճանապարհ» ֆիլմը…
Ջելսոմինա~, Ջելսոմինա~, ու՞ր ես գնում… Մի գնա~, մի գնա~, մի~ թող մորդ և չորս քույրիկներիդ: Բայց Ջելսոմինան չի կարող չգնալ, մայրը և քույրիկները սոված են, ընդամենը տասը հազար լիրով մայրը համաձայնում է նրան տալ կրկեսի թափառական արտիստ Ձամպանոյին: Ջելսոմինա – փխրուն, վեհերոտ հայացք, ծանր վերարկուի մեջ առած մի փոքրիկ մարմին, մարդուն վստահորեն նայող մանկական աչքեր… Դեռ կին չէ, բայց երեխա էլ չէ… Այս քնքուշ, անպաշտպան արարածը – ու~մ ձեռքերում: Ձամպանո~ – դու չուգունե շղթան ջարդում ես
... Կարդալ ամբողջը
Ինչքան մուգ է խալի գույնը, այնքան այն բնութագրող բնավորության գիծը ավելի ուժեղ է արտահայտված: Եթե խալը կլոր է, ապա դա բնորոշում է բարություն, երկարավունը` հաջողություն, եռանկյունաձևը կամ անհավասար եզրերովը` բարու և չարի հավաքածու:
Ճակատի վրայի խալ. Եթե խալը գտնվում է ճակատի մեջտեղում կամ աջ մասում, ապա դա բնորոշում է աշխատասիրություն, հաջողություն գործերում, երջանկություն ամուսնության մեջ և ակտիվ բնավորություն: Իսկ եթե խալը ձախ մասում է, ապա այս ամենին հասնելու համար, նա պետք է ջանքեր ներդնի:
Ինչո՞ւ է այն ժամանակ, երբ տղան կամ աղջիկը ասում է «Դու ինձ դուր ես գալիս», ծնվում են հետևյալ մտքերը, որ ամեն բան դեպի վատը կգնա, և հետզհետե կբաժանվենք: Ես կարծում եմ, որ այս երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը, ում ասում են այս խոսքերը, իրեն զգում է կարևոր, պետքական, առանձնահատուկ և մտածում, որ այդ խոսքերն ասող մարդը «պատկանում է իրեն»: Եվ դա նշանակում է, որ կարելի է գնալ առաջ և չանհանգստանալ այն մասին, որ պետք է հոգատար լինել, օգնել, հաճոյախոսություններ անել, աջակցել և այսպես շարունակ: Մեծ մասամբ լինում են նաև հակառակ դեպքեր, սակայն շատ հազվադեպ (այսինքն այս խոսքերը ասելուց (կամ լսելուց) հետո իրենց պահեն նույն կերպ և շարունակեն միմյանց հանդեպ հոգատար և ուշադիր լինել): Եթե մարդը էգոիստ և ինքնահ
... Կարդալ ամբողջը
Հիշում եք շոու-բիզնեսային, շոու-«վիրուսային», անտի-ռաբիսային երկու գրությունս, որը BlogNews-ի միջոցով կարդացին մոտ 24 հազար օգտատերեր: Հասկանու՞մ եք չէ. հանրությանս մաշկը ձանձրանում է, քոր է գալիս, փշոտ նյութ է ուզում, որ քսվի, ռելաքսացիա լինի, հաճույք ստանա… BlogNews-ն էլ չի սպասի նամակիդ, գրությունդ կվերցնի՝ որպես տաք կարկանդակ, և կհասցնի ընթերցողին:
Այդպես չմտածեցի և երեկ տեղադրեցի մի անդրադարձ մեծն Ֆելլինիի «Ճանապարհ» ֆիլմի մասին – զորավոր Էնթոնի Քուինը և փխրուն Ջուլետա Մազինան: Դաժան տղամարդկային սկիզբը և անպաշտպան կանացի սկիզբը: Ծփում է Ֆելլինիի հանճարը: Բռնակալը սիրված է: Բայց նրա հոգին անհաղորդ է սիրուն, նա լքում է անպաշտպանին ու հեռանում: Կինը զոհվում է: Տարիներ անց այդ վայրերն է գալիս բռնակալը, կինը չկա, բայց դեռ հիշում են նրա նվագած մեղեդին: Բռնակալի սիրտը բռնվում է զղջման կրակով, ճայթում են կայծակները, բռնակալը սկսում է հիշել, որ ինքը Մարդ է…
Մեր տներից շատերում արվեստի գեղեցիկ գործեր ու դեկորներ կան: Մարդիկ կամ վաճառում են, կամ գնում արվեստի գործեր: Նրանք, ովքեր ունեն գործեր, երբեմն չգիտեն թե ինչպես և որտեղ վաճառեն իրենց հավաքածուն/ստեղծագործությունները: Ահա թե ինչպես փոքր աճուրդի գաղափարը կoգնի և Ձեզ (որպես բիզնեսմեն) և վաճառողին և գնորդին, տարեկան մոտ 12 միլլիոն դրամի շահ ապահովելով Ձեզ և 24 միլլոն մեր արվեստագետներին:
Արվեստի գործերի շուկան շատ մեծ է: Աշխարհում բնակչության մեծացման հետ զուգահեռ աճում է նաև արվեստի ստեղծագործությունների շուկան: Արվեստի գործերի աճուրդի բիզնես սկսելը Ձեզ կտա գործի մեջ որոշակի անկախություն և հաստատուն եկամուտ, եթե խելացի վարվեք:
Հայաստանում հարյուրավոր, իսկ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր արվեստագետներ կան, որ չեն կարողանում վաճառել, կամ չգիտեն որտեղ վաճառել իրենց ստեղծագործությունները: Ինչու՞ չվաճառել իրենց համար, իրենց փոխարեն: Մեր երկրում այս գործը կազմ
... Կարդալ ամբողջը
1. 1683 թվականին կաթոլիկ քահանա Մարկո դե Ավիանոն, միավորելով քրիստոնեական զորաբանակները, փակեց Վիեննայի մուտքը թուրքերի առաջ: Երբ թուրքերը փախուստի դիմեցին, որպես ռազմավար թողեցին սուրճով լի պարկեր, որոնք քրիստոնյաների համար դառն են թվացել, հետևաբար նրանք այն քաղցրացրին մեղրով և կաթով` ստանալով սուրճի մի տեսակ, որ հայտնի է «կապուչինո» անվամբ: Այս անունն ստացվել է հոգևորականների Կապուչինո համայնքի անունից, որին պատկանում էր քահանա Ավիանոն:
2. Աշխարհում առաջին ձեռքի ժամացույցը պատրաստել են Նապոլեոնի կնոջ` Ժոզեֆինայի պատվերով: Նա ժամացույցը պատվիրել է տղայի ամուսնության առթիվ:
3. Հուգո Գրացիուսը 15 տարեկանում` 1598 թվականին, Օռլեանի համալսարանում ստացել է իրավաբանության դոկտո
... Կարդալ ամբողջը
Էսօր կուրում եմ Կյուրուսի բարբառավ, որովհետև գրառումս լհա տրա մասին ա: Ուսանող ինիլի դարդա Երևանում եմ ապրում ու ղաթումը մեր լուզվավը չեմ խոսում ու մեր լուզուն չեմ լսում, այլ «ոնցեսազիզմերսի»-երեն: Իրականում շա~տ լավ կարամ խոսամ էտ «ոնցեսազիզմերսի»-երենավ (:Դ), բայց հոգնեցնում ա: Տրա հետի բիզըրիլան ղաթումն էլ մըն պան եմ ասում, մեկ էլ ճոկում եմ, վեր սաղ զարմացած, ըշկըրնին պըլըզած ինձ են յէշում: Տեղ հըսկանում եմ, վեր բարբառային պան եմ ասալ :Դ Հինչվերայա: Չնայած մեծ մասի հետի բարբառը ծիծըղիլի ա ուղղակի, բայց մեր լեզվի համ ու հոտը հենց բարբառնին են: Ու էտ համ ու հոտը գնահատողների հետի պարբերաբար բառեր կըտինեմ` իրանց գրա
... Կարդալ ամբողջը
Շատ հարուստ է վիտամին C-ով և կալիումով: Պարունակում է այնպիսի տարրեր, որոնք էներգիայով լիցքավորում են ու պաշտպանում հիվանդություններից: Անանասի բաղադրության մեջ մտնող բրոմելայնը վիտամին C-ի օգնությամբ կպաշտպանի մրսածությունից, կհանգստացնի կոկորդի ցավը, կպակասեցնի հազը: Բացի այդ՝ անանասը հարուստ է մանգանով, որն անհրաժեշտ է ամուր ոսկրային համակարգ ունենալու համար:
Անանասի հյութն օգնում է կոկորդի, արտրիտի եւ այլ հիվանդությունների դեպքում, արագացնում է սպիտակուցների մարսողականությանը` կանխելով քաշի ավելացումը: Հնդիկ գիտնականները, պարզել են, որ անանասն ունակ է կանխելու մաշկի քաղցկեղի հնարավոր առաջացումը: Դա հատկապես ա
... Կարդալ ամբողջը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն նեղացել են թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասից, հայտնում է El Mundo Deportivo-ն: Բանն այն է, որ Իսպանիայի ազգային հավաքականի և Արքայական ակումբի ավագ Իկեր Կասիլյասն աշխարհի լավագույն մարզիչի և «Ոսկե գնդակի» համար մրցույթում քվեարկել է Վիսենտե Դել Բոսկեի և Սերխիո Ռամոսի օգտին: Լավագույն մարզիչի մրցույթում Կասիլյասն առաջինը նշել է Դել Բոսկեի անունը, երկրորդը՝ Ժոզե Մոուրինյոյի, իսկ երրորդը՝ Ռոբերտո դի Մատեոյի: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցույթում դարպասապահն առաջինը նշել է Սերխիո Ռամոսին, երկրորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, երրորդը՝ Չավիին:
Միջազգային տրանսֆերային շուկայում հայաստանցի ֆուտբոլիստներից ամենաարժեքավորը Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Հեղինակավոր «Transfermarkt» պարբերականում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատված է 12 միլիոն եվրո: Մեր հավաքականի մեկ այլ առաջատար` «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 3 միլիոն 200 հազար եվրո է, իսկ ահա Կրասնոդարի «Կուբան»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին արժի 1.5 միլիոն եվրո: Հայաստանցի մյուս բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չի գերազանցում 1 միլիոն եվրոն: Ընդհանուր առմամբ վերը թվարկած երեք ֆուտբոլիստներից մեր հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: Ու, փաստորեն, ըստ մոտավոր հաշվարկի՝ Հայաստանի ազգային հավ
... Կարդալ ամբողջը
Թուրքիայում պատրաստվում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել Անիի տարածքում. փոխանցում է «ՀաբերԹյուրքը»:
Մասնավորապես, Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը պատրաստվում է Անիի տարածքում վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Իսկ 2013 թվականին Անիի տարածքում թուրքական կողմը կսկսի խոշոր պեղումներ իրականացնել: Անիում ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել երեք նախագիծ` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:
Այս մասին հայտարարել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը:
Նա հավելել է, որ իրենք շարունակելու են փորձերն Անիի ավերակները Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտցնելու համար:
Նշեմ, որ և՛ թուրքական լրատվամիջոցը, և՛ թուրք պաշտոնյան, ավանդույթի համաձայն, խուսափել են նշել, որ Անին հայկական քաղ
... Կարդալ ամբողջը
Արգելքի ընդունման տարին՝ 1977: Որտե՞ղ է թույլատրվում ծխել. ոչ հասարակական բացօթյա տարածքներում և սեփական տանը: Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €50-150, անչափահասներին սպառնում է ազատազրկում:
Ի՞նչ է պատերազմը: Այսքան ժամանակ ոչ ոք հստակ պատասխան այս հարցին տալ չի կարող: Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակը։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ Վոն Կլա
... Կարդալ ամբողջը
Ֆրանսիական գունավոր մեղր... Ֆրանսիայի Էլզաս նահանգի մեղվապահները զարմացել էին, որ մեղուները սկսել էին ուրիշ գույնի մեղր արտադրել... Նաև Mars ընկերությունը պայմանագիր է կնքել այդ մեղվապահների հետ՝ կապույտ, կարմիր, կանաչ և դեղին մեղր գնելու նպատալով իր M&M’s կոնֆետի համար..
Այն բանից հետո, երբ դու սկսում ես ապրել քո սիրելիի հետ, պատրաստվիր տհաճ անակնկալի. ավելի քան 1300 մարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ այս ուրախալի իրադարձությունից հետո կանանց մեծ մասը գիրանում է, իսկ տղամարդիկ՝ հակառակը: Մասնագետները դա բացատրում են հետևյալ կերպ. միասին ապրելով զույգի մոտ ցանկություն է առաջանում պատրաստել միասին և դա հանգեցնում է նրան, որ կանայք մոռանում են իրենց սննդակարգի մասին: Բացի այդ՝ կնոջ և տղամարդու համար պատրաստվում է նույն չափաբաժին կերակուրը, որը կնոջ համար շատ է, իսկ տղամարդու համար՝ քիչ: Եվ հիշեք, կանայք: Պետք չէ կերակրել ձեր տղամարդուն միայն մսով: Նրա օրգանիզմը բազմապիսի կերակուրների կարիք ունի: Այս սխալը կանայք հաճախ են թույլ տալիս՝ մտածելով, որ տղամարդուն միսը ամենաշատն է անհրաժեշտ:
Հայտնի է, որ աշխարհի ամենաաղքատ նախագահը Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկուն է: 77 տարեկան տղամարդը բարեգործության վրա է ծախսում համարյա իր ամբողջ աշխատավարձը և հպարտանում է դրանով: 12 500 դոլարից նա իրեն է վերցնում ընդամենը 1 250 դոլար:
Ադրբեջանական Armenia.az-ը ինտենսիվ կերպով ֆեյսբուքում հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզող նյութեր է գովազդում: Հետաքրքիր է՝ ի՞նչ կոնկրետ նպատակ են հետապնդում հայերի մեջ սեր արթնացնելը դեպի «եղբայրական» Ադրբեջանը և հայության մեջ բարիդրացիական տրամադրված ադրբեջանցու կերպար ստեղծելը, թե՞ պարզապես անիմաստ միջոցների վատնում է, որը ստանում է այդ կայքի խմբագրությունը՝ Ալիևի աչքին թոզ փչելու համար, թե իբր հայության շրջանում ադրբեջանպաստ քարոզչություն են իրականացնում: Այնուամենայնիվ, ինչքան էլ մտածենք, որ ինֆորմացիոն պատերազմում սա առաջընթաց քայլ է, այն չունի լուրջ ազդեցություն... Մասնավորապես, այդ նյութերի լսարանը հայության շրջանում շատ քիչ է, և
... Կարդալ ամբողջը
«Ինչպե՞ս թողնել ծխելը» - օրական հազարավոր մարդիկ իրենք իրենց տալիս են այս հարցը: Ինչ միջոց ասես չի անցնի ծխող մարդու մտքով, միայն թե ազատվի այդ կախվածությունից: Այժմ ծխելը թողնելու մեթոդների ԹՈՓ 10-յակ:
10. Եվ այսպես տասներորդ հորիզոնականում մի ամերիկացի է, որը ծխելը թողնելու համար օգտագործել է հեղուկ: Խոսքը ալկոհոլային խմիչքների կամ դեղերի մասին չէ, այլ սովորական ջրի: Երբ զգացել է ծխախոտ օգտագործելու պահանջ, ուղղակի ջուր է խմել: Մոտ մեկ ամիս պահանջվեց այս մարդուց, որպեսզի իսպառ թողնի ծխելը, և այդ ընթացքում նա գրեթե 150լ ջուր է խմել:
Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը (Մատթ. 18։8-9)։ ... Կարդալ ամբողջը
Մի քիչ քննադատական է ստացվել և ավելի շատ երևանցիների, քան Երևանի մասին է, բայց... հուսով եմ՝ կհավանեք...
Ուղղակի աչքեր, տխուր հայացքներ, մտահոգ անցորդներ և ուղղակի ապրող մարդիկ: Ահա և հայ ազգի ներկայացուցիչների համառոտ բնութագիրը: Այդ մարդկանց ուրախության, տխրության և նույնիսկ դժբախտության պատճառը հենց նրանց շրջապատող անհատներն են: Մարդիկ միմյանց անտեսելով, վարկաբեկելով և նեղացնելով չեն հասկանում, որ դրանով միայն իրենք իրենց են վատություն անում: Ոմանք մեր երկրում ապրում են, վայելում կյանքը, օգտվում կյանքի բոլոր հաճույքներից և այդ ամենին հասնելու համար անգամ չեն էլ աշխատում ու պայքարում՝ չնկատելով նրանց, ովքեր հազիվ են գոյատևում: Եվ այդ ամենի հիմնական մեղավորը հասարակությունն է, ի
... Կարդալ ամբողջը
Նոր նախագիծ Հանրային Հեռուստաընկերության եթերում՝ կազմակերպված «Առնոմա Փրոդաքշն»-ի կողմից, որը մի քանի շաբաթների ընթացքում հասցրեց գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունը: Նախագծի մասին դեռևս շատ չի խոսվել, այնպես որ, թույլ տվեք լինել առաջիններից մեկը, ով կներկայացնի ձեզ նախագիծը, նախընտրական փուլերի կանոնները և կտա ձեզ ստույգ ինֆորմացիա կազմակերպիչների մասին:
Սկսենք սկզբից…
Նախագիծը պատկանում է «Առնոմա Փրոդաքշն»-ին, որը համագործակցում է Հանրային Հեռուստաընկերության հետ և նպատակ է հետապնդում հայտնաբերել
... Կարդալ ամբողջը
Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը`Ֆեյսբուքը, դադարեցրեց «Հարցեր» ծառայությունը: Ծառայությունը թողարկվել է 2010 թվականին և թույլ էր տալիս հարցումներ անցկացնել ընկերների շրջանում:
SplashData ընկերությունը, որը զբաղվում է ծածկագրերի պաշտպանության համար միջոցների մշակմամբ, հրապարակել է ինտերնետ ծառայություների օգտատերերի կողմից կիրառվող 25 ամենավատ ծածկագրերի ամենամյա երկրորդ վարկանշային աղյուսակը:
Ինչպես հայտնի է, մասնագետները վաղուց են նախազգուշացնում սպառնալիքների մասին, որոնք իրենց մեջ կրում են անհուսալի ծածկագրերը: Սակայն ինտերնետ օգտատերերը հաճախ են դիմում ամենասովորական բառերի, հաջորդական թվերի օգնությանը, որոնք բավականին հեշտ է կռահելը: Պարզունակ ծածկագրերը գլխավոր պատճառն են, որոնց հետևանքով օգտատերերը զրկվում են օնլայն ծառայությունների իրենց օգտահաշիվ
... Կարդալ ամբողջը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 4 դատապարտյալ հոկտեմբերի 22-ից հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և կալանավայրում տիրող իրավիճակի դեմ: Նրանք իրենց բողոքն արտահայտել են «Հենարան» լրատվական կայքին ուղարկված նամակում և ոչ միայն ներկայացրել են իրենց դժգոհությունները, այլև որպես բողոքի նշան՝ խմբագրություն են ուղարկել նաև դատապարտյալներից մեկի կտրված ճկույթը:
«Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով՝ օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կա
... Կարդալ ամբողջը
Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։ Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և նույնիսկ ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրան ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։
Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև
... Կարդալ ամբողջը
Հայ կանանց և օրիորդների մտածելակերպով՝ հայ տղամարդկանց խստիվ արգելվում է.
1. Փողոցում արական սեռի ներկայացուցիչներին պաչիկով բարև տալ... ;) 2. Աստված մի արասցե, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, Վալենտինի օրերը չցուցաբերել համապատասխան վերաբերմունք...;) Չնայած խելացի տղերք կան, որ էտ օրերը կռվում են իրենց զույգերի հետ...;) 3. Հեռախոսում ունենալ հետևյալ գրառմամբ համարներ՝ Goqor Xadavik, Gago Cereteli, Muchuch և մի քանի հատ էլ կա՝ դուք ինձանից լավ կիմանաք...;) 4. Սոց. ցանցերում լայքել իգական սեռի, այն է՝ «պայմանական հակառակորդի»... Կարդալ ամբողջը
Ուզո՞ւմ եք նոր գործ սկսել: Բայց չգիտեք ինչի՞ց սկսել: Չգիտեք՝ ո՞րն է ամենակարևորը հաջողության հասնելու համար: Այդ հարցում ես կօգնեմ ձեզ իմ խորհուրդներով:
1. Մի կողմ թողեք այն աշխատանքը, որն անարդյունավետ է: Զբաղվեք ավելի արդյունավետ գործունեությամբ: Մաքրեք Ձեր գլուխը անպետք մտքերից, վատ սովորություններից, խուսափեք ժամանակի վատնումից, սթրեսից և ցանկացած այլ խնդիրներից:
2. Զբաղվեք ինքնակրթությամբ: Կարդացեք բիզնեսի մասին գրքեր: Հաճախեք նոր վայրեր, ճանապարհորդեք, զբաղվեք նոր սպորտաձևերով, բազմակողմանիորեն զարգացեք, քանի որ այն շատ կօգնի Ձեզ բիզնեսի մեջ հաջողության հասնելուն:
Կոմայգում (դե ավելի ճիշտ կլինի Գոմայգում ասել) հերթական ծեծկռտուքն է եղել այնտեղ հավաքվող տրանսֆեստիտների ու մի խումբ երիտասարդների միջև։ Արդյունքում բերման են ենթարկել երիտասարդներին։ Բնավ հոմոֆոբ չլինելով, այնուամենայնիվ թերի եմ համարում ոստիկանության և քաղաքային իշխանությունների լուծումը, որովհետև ստացվում է, որ հովանավորչություն է արվում ոչ միայն միասեռականների համար, այլև պոռնկության, որովհետև ինչպես հայտնի է, Կոմայգու տրանսֆեստիտները զբաղվում են մարմնավաճառությամբ։ Սա էլ որերորդ դեպքն է, որ նման ծեծկռտուք է տեղի ունենում։ Ամենևին չարդարացնելով ապօրինի գործողությունների դիմած քաղաքացիներին, այնուամենայնիվ, չեմ հասկանում, արդյո՞ք նույն քաղաքապետարանում թքած ունեն, որ իրենց հենց դիմացը ամեն գիշեր մարմ
... Կարդալ ամբողջը
Աշնան վերջին օրն է: Չգիտես ինչու` տխրում ես, որ նույնիսկ այդ տխուր եղանակն էլ է գնալու անցյալի գիրկը: Արդեն երեք տարի չի եղել քաղաքում, ու համարյա ոչինչ չի փոխվել: Բանտային կյանքը կարծես թե պետք է փոխեր ամեն ինչ: Ավելի կոփեր, բայց հակառակն եղավ: Մայրն ամուսնացել է: Չի ցանկանում տուն գնալ, միևնույն է` իրեն սպասող չկա: Երկու տարի շուտ ազատվեց: Երեք տարիների ընթացքում միայն տատիկն էր, որ կարողացավ երկու անգամ այցելել իրեն բանտում: ... Կարդալ ամբողջը
«Սովորում ենք թուղթն օգտագործել խնայողաբար»-այսպիսին է միջազգային «Առանց թղթի» քարոզարշավի հիմնական նպատակը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի չորրորդ հինգշաբթի օրը:
Այս օրը տարբեր երկրների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվում են կիսելու իրենց փորձը, թե ինչպես է հնարավոր կրճատել թղթի կորուստը: «Առանց թղթի» միջազգային օրվա նպատակն իրական օրինակներով ցուցադրելն է
... Կարդալ ամբողջը
Մեկը խմա՜ծ գալիս է տուն գիշերվա հազարին՝ մի շիշ օղին ջինսի հետևի գրպանը խցկած։ Դռան մոտ հավասարակշռությունը կորցնում է ու ընկնում է հետույքի վրա... Բնականաբար, շիշը կոտրվում է, բնականաբար, հետույքը մի քանի տեղ ճղվում և սկսում է արյունահոսել։ Էս հերոսը սուսուփուս մտնում է բաղնիք, նայում հայելու մեջ ու սկսում վերքերին լեյկոպլաստիր կպցնել։ Վերջացնում է ու գնում, քնում է։ Հաջորդ առավոտյան արթնանալով՝ տեսում է կինը կանգնած է դիմացը՝ ձեռքերը խաչած ու խստաշունչ դեմքով. - Ես քեզ չեմ պատրաստվում հարցնել, թե որտե՞ղ ես հարբել, թե որտե՞ղ էիր թրև գալիս ողջ գիշեր, ես անգամ չեմ պատրաստվում քեզ հարցնել, թե ինչո՞ւ է ողջ անկողինն արյան հետքերի մեջ կորած... Մենակ խնդրում եմ, որ բացատրես, թե
... Կարդալ ամբողջը
Չեմպիոնների լիգան բուռն զարգացում է ստանում: Կայացել է արդեն 3 տուր և բոլոր խմբերում էլ դեռ խառնաշփոթ իրավիճակ է և շատ քիչ թմերի մասին կարելի է ասել, որ իրենց տեղն ապահովել են հաջորդ փուլում: Այժմ Ձեր դատին կներկայացնենք 2012-13 թվականների Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումները, և դուք նախ կտեսնեք, թե ինչ անակնկալ հաշիվներ են գրանցվել, ինչ թիմեր են բարդացրել կամ անհնարինին հասցրել հաջորդ փուլ դուրս գալու հնրավորությունները: Միայն կարելի է ասել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մտել է իր տարերքի մեջ: <
... Կարդալ ամբողջը
… «ինձ տանում են կախարան»–ը անցեք։ Ու վերջ։ Էդ միտքը չի կարևորը։ Կարևորն էն է, որ շարունակությունը հաստատ կսազի ինձ՝ հլը լսեք. «Կախարանից պիտ գոռամ՝ կեցցե անկախ Հայաստան», էս մաքուրը ես չե՞մ։ Այսինքն, ոչ թե պիտ գոռամ, այլ 91–ին լա՜վ էլ գոռացել եմ, ու մեկ էլ՝ ոչ թե կախարանից, այլ, 88–ից սկսած՝ օպերայի դեմից։ Գոռացինք ու դարձանք ազատ–անկախ, էդ տեղի անունն էլ դրեցինք Ազատության հրապարակ։ Նվաճումներում իմ դերն էլ է մեծ։ Ուրիշ բան է, որ, բա~յց, տեսնես ինչի՞ց է, որ էն ժամանակ երբ մարդիկ ասում էին՝ գնում ենք օպերայի դեմը, ավելի ազատական ոգի ունեին, քան հիմա, երբ ասում են՝ չգնա՞նք մի հատ Ազատության հրապարակ։ Կարողա՞ էդ անվանումնա թյուրիմացության մեջ գցել ժողովրդին։ Պա՜հո, հո չի՜ հնչում՝ Ազատությա
... Կարդալ ամբողջը
Բարև…Երբեմն ավելի լավ է, թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Քայլելով անդեմ միայնության մեջ `ամայի փողոցներում, ուր աչքերդ են նայում: Նախանձել ազատ քամուն, միայնակ աստղերին, իմաստուն արևին և անխոս լուսնին: Երբեմն մենք վախենում ենք կորցնել կամ ծախսել այն, ինչ ունենք: Չնայած ինչ էլ որ մենք անում ենք, և այն ինչ մեզ հետ կատարվում է, գրվում է մի ձեռքով: Եվ եթե մենք սովորենք ապրել միայն ներկայով,ապա չէինք թաքնվի մեր մեջ: Երևի հենց դրա համար էլ գոյություն ունի դատարկությունը, որպեսզի մարդը կարողանա սովորել գիտակցել ու ժպտալ երջանկությանը: Մեր միայնությունը նրա մեջ չէ, որ ինչ որ բան կորել է մեր սրտի դատարկության մեջ, այլ նրա մեջ`թե ինչ է դուրս գալիս նրանից: Ես կարծում եմ, որ դուք միայնակ եք հսկա աշխարհում, երբ նայում եմ ձեր ա
... Կարդալ ամբողջը
Մի քիչ առաջ մի նամակ ստացա, գրված` "axotq.info mti estex, online ekexeci e, sexmi nkarneri vra, kberi mom varelu tex...... և այլն.. և այլն...." Չեմ հասկանում` ինչ է նշանակում օնլայն եկեղեցի: Մի քիչ առաջ կարդում էի, որ գիտնականները ծուլության դեմ դեղ են հայտնաբերել, ճիշտն ասած, զարմացա, բայց հիմա եմ հասկանում, թե ինչու և ինչի համար` մարդիկ ալարում են եկեղեցի գնալ և մոմ են վառում օնլայն: Պատկերացրեք մի քանի տարի հետո: Եթե հիմա միայն օնլայն զրուցում են, գրում կամ դիտում հեռուստացույց, ապա այն ժամանակ կսկսեն օնլայն ուտել, խմել և նույնիսկ զուգարան գնալ....
Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում: Հիմնադրվել է 1921 թ: Պատկերասրահը սկզբում եղել է պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1921 թ Պատկերասրահի կազմակերպումը հանձնվում է Դոնի Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին: Հավաքածուի հիմքն են կազմում հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը: Այնուհետև Մոսկվայից ստացվում է Լազարյան Ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն: 1925-ին Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան Ռուբեն Դրամբյանը: Նրա՝ ավելի քան քառորդդարյա գործունեության օրոք ձևավորվում է Պատկերասրահի դեմքը: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվես
... Կարդալ ամբողջը
Բարև բոլորին: Կցանկանայի խոսել: Փաստորեն ձեր աշխատակից Րաֆֆի Ղազարյանը, ում հետ ես ամսի 16-ի զրույցի ժամանակ զգուշացրեցի, որ ամսի 18-ին ժամը 12:30-ից պիտի լինեմ Արմենիա ՀԸ-ում The Voice նախագծի նկարահանումներին ու որ վստահ չեմ, որ կկարողանամ ներկա լինել ձեր հաղորդմանը, ձեզ դրա մասին չի ինֆորմացրել: Կասեմ ավելին ամսի 17-ի զրույցին նա ինձ առաջարկեց ունենալ 2 տարբերակ, եթե հանկարծ ես չկարողանամ ներկա լինել նա կօգտագործի 2-րդ տարբերակը: Ավելին` ամսի 18-ին իմ Երևան գալու ճանապարհին մոտավորապես 10:40-ին մոտ նորից զանգ ստացա Րաֆֆի Ղազարյանից ու նորից ասացի, որ գնում եմ Արմենիա ՀԸ The Voice նախագծի նկարահանումների և չգիտեմ` երբ կվերջացնեմ նկարահանումը:Ամսի 18-ին ժամը մոտավորապես 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում Րաֆֆի Ղազարյանը
... Կարդալ ամբողջը
<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից) ( մաս 9 ) Գիտե՞ս սիրելիս աշխարհում երկու տեսակ հարցեր կան, որ հնարավոր չէ լուծել: Դա անցած ժամանակն է և կորցրած առողջությունը: Մնացած ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է վերականգնել ինչ որ կերպ: Սակայն թե՜ անցած ժամանակ, թե՜ կորցրած առողջությունը մեզ ստիպում են ավելի իմաստուն դառնալ ու ավելի ճիշտ գնահատել կյանքը: Երբևէ փորձե՞լ եք, առողջ լինելով, հասկանալ, թե ինչ է հիվանդությունը` անբուժելի հիվանդությունը, թե ինչ է զգում մարդը, երբ անբուժելի հիվանդ է լինում: Փորձե՞լ եք գտնել իմաստը: Նկատե՞լ եք որքան խորն են հիվանդի աչքերը, զգացե՞լ եք նրա մարմնի դող
... Կարդալ ամբողջը
1.Օրը ցերեկով հեղինակային հաղորդաշարը կարելի՞ է անվանել Ձեր այցեքարտը շոու բիզնեսում: Կարելի՞ է ասել այցեքարտ դարձավ…դրսում ճանաչում են “Ցերեկի աղջիկ’’:
2.Ինչո՞վ է պայմանավորված ‘’Օրը ցերեկով’’-ի հաջողությունները: Ծրագիրս բարիլուսյան ձևաչափի մեջ է, բայց հասա նրան, որ առաջինն եմ ներկայացնում ամեն մի նորություն, երգիչներն էլ սովորեցին:
3.Ձեզ բազմիցս տեսել ենք տարբեր գեղարվեստական ֆիլմերում, արդյո՞ք, առաջարկի դեպքում կնկարահանվեք նոր ֆիլմում: Իմ առաջին ֆիլմը եղել է ‘’Վրիժառուն’’, որտեղ մարմնավորել եմ Դինոյի կերպարը, ’’Վերվարածներում’’`Նառայի, իսկ ‘’Փ
... Կարդալ ամբողջը
Իվետա Մուկուչյանի ելույթը «Ռադիո Համբուրգը փնտրում է մեգատաղանդ» նախագծի քառորդ ֆինալում:Նախագծի կազմակերպիչներին զարմացրեց ոչ միայն Իվետայի՝ եղանակին հակառակ թեթև հագուստը, այլև նրա վոկալային տվյալները: Ծրագրի ընթացքում Իվետան անդրադարձավ նաև «Հայսուպերսթար» նախագծին՝ ժյուրիին ներկայացնելով Հայաստանում և Գերմանիայում հասարակության մոտեցումների տարբերությունը նմանատիպ ծրագրերի հանդեպ, երբ, օրինակ, ի տարբերություն երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի՝ Գերմանիայում մասնակիցները գտնվում են պապարացիների մշտական հետապնդման թիրախում: Իսկ ելույթի վերջում ժյուրին իր գոհունակությունը հայտնեց, որ Իվետան ապրում և ստեղծագործում է Գերմանիայում ու չի մնացել Հայաստանում, այլապես նա լուրջ հակառակորդ կլիներ Լենայի համար (երևի Լանդրութ-Մայերին նկատի ունեն): Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց այս նախագիծը, Իվետային մաղթում եմ նորանոր հաջողությ
... Կարդալ ամբողջը
Քիչ առաջ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգերն էի լսում: Առաջինը լսեցի Ադրբեջանի երգը. հետաքրքիր էր, թե ինչ երգով են ներկայանալու առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում»: Երգը լսեցի, այն ամբողջությամբ անգլերեն է ու հիշեցի այն, որ մի քանի ամիս առաջ, երբ հայտարարվել էր քասթինգ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ներկայացուցչի համար, նշվում էր, որ երգը ամբողջությամբ պետք է լինի մայրենի լեզվով, սակայն թույլատրվում են նաև անգլերեն բառեր երգի 25%-ի չափով: Այս ամենից հետևում է, որ Ադրբեջանը խախտել է «Մանկական Եվրատեսիլ»-ի կարգը և շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է սրան արձագանքում Եվրոպական հեռարձակողների միությունը:
Հայ կանանց և օրիորդների մտածելակերպով՝ հայ տղամարդկանց խստիվ արգելվում է.
1. Փողոցում արական սեռի ներկայացուցիչներին պաչիկով բարև տալ... ;) 2. Աստված մի արասցե, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, Վալենտինի օրերը չցուցաբերել համապատասխան վերաբերմունք...;) Չնայած խելացի տղերք կան, որ էտ օրերը կռվում են իրենց զույգերի հետ...;) 3. Հեռախոսում ունենալ հետևյալ գրառմամբ համարներ՝ Goqor Xadavik, Gago Cereteli, Muchuch և մի քանի հատ էլ կա՝ դուք ինձանից լավ կիմանաք...;) 4. Սոց. ցանցերում լայքել իգական սեռի, այն է՝ «պայմանական հակառակորդի»... Կարդալ ամբողջը