Հինգշաբթի, 19.06.2025, 20:33
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Թուրքերն Անիում խոշորածավալ պեղումներ կիրականացնեն
19:57
Թուրքերն Անիում խոշորածավալ պեղումներ կիրականացնեն
ԱնիԹուրքիայում պատրաստվում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել Անիի տարածքում. փոխանցում է «ՀաբերԹյուրքը»:

Մասնավորապես, Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը պատրաստվում է Անիի տարածքում վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Իսկ 2013 թվականին Անիի տարածքում թուրքական կողմը կսկսի խոշոր պեղումներ իրականացնել: Անիում ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել երեք նախագիծ` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Այս մասին հայտարարել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը:

Նա հավելել է, որ իրենք շարունակելու են փորձերն Անիի ավերակները Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտցնելու համար:

Նշեմ, որ և՛ թուրքական լրատվամիջոցը, և՛ թուրք պաշտոնյան, ավանդույթի համաձայն, խուսափել են նշել, որ Անին հայկական քաղաք է` միայն նշելով, որ «այն տարբեր քաղաքակրությունների կենտրոն է եղել»:

Գևորգ Պետրոսյան

Կատեգորիա: Ի՞նչ են խոսում | Դիտումներ: 323 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: