Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Օրվա անեկդոտը
|
Մեկը խմա՜ծ գալիս է տուն գիշերվա հազարին՝ մի շիշ օղին ջինսի հետևի գրպանը խցկած։ Դռան մոտ հավասարակշռությունը կորցնում է ու ընկնում է հետույքի վրա... Բնականաբար, շիշը կոտրվում է, բնականաբար, հետույքը մի քանի տեղ ճղվում և սկսում է արյունահոսել։ Էս հերոսը սուսուփուս մտնում է բաղնիք, նայում հայելու մեջ ու սկսում վերքերին լեյկոպլաստիր կպցնել։ Վերջացնում է ու գնում, քնում է։ Հաջորդ առավոտյան արթնանալով՝ տեսում է կինը կանգնած է դիմացը՝ ձեռքերը խաչած ու խստաշունչ դեմքով. - Ես քեզ չեմ պատրաստվում հարցնել, թե որտե՞ղ ես հարբել, թե որտե՞ղ էիր թրև գալիս ողջ գիշեր, ես անգամ չեմ պատրաստվում քեզ հարցնել, թե ինչո՞ւ է ողջ անկողինն արյան հետքերի մեջ կորած... Մենակ խնդրում եմ, որ բացատրես, թե ինչո՞ւ ես բաղնիքի հայելու վրա լեյկոպլաստիրներ կպցրել։ՃՃՃՃՃ
|
Կատեգորիա: Հումոր |
Դիտումներ: 344 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: