Ուրբաթ, 20.06.2025, 01:19
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » «Անանաս շամպայնի մեջ» կոկտեյլ. պատրաստման եղանակը
22:07
«Անանաս շամպայնի մեջ» կոկտեյլ. պատրաստման եղանակը

Շատ հարուստ է վիտամին C-ով և կալիումով: Պարունակում է այնպիսի տարրեր, որոնք էներգիայով լիցքավորում են ու պաշտպանում հիվանդություններից: Անանասի բաղադրության մեջ մտնող բրոմելայնը վիտամին C-ի օգնությամբ կպաշտպանի մրսածությունից, կհանգստացնի կոկորդի ցավը, կպակասեցնի հազը: Բացի այդ՝ անանասը հարուստ է մանգանով, որն անհրաժեշտ է ամուր ոսկրային համակարգ ունենալու համար:

Անանասի հյութն օգնում է կոկորդի, արտրիտի եւ այլ հիվանդությունների դեպքում, արագացնում է սպիտակուցների մարսողականությանը` կանխելով քաշի ավելացումը: Հնդիկ գիտնականները, պարզել են, որ անանասն ունակ է կանխելու մաշկի քաղցկեղի հնարավոր առաջացումը: Դա հատկապես անանասի մեջ պարունակվող բրոմելայն կոչվող ֆերմենտի շնորհիվ է տեղի ունենում, որը նաեւ օրգանիզմի տարբեր հիվանդությունների դեմ է պայքարում: Բրոմելայնը պահպանում է դիմադրողականությունը եւ նպաստում է տարբեր ուռուցքների, կապտուկների, լնդերի հիվանդությունների բուժմանը:


ԱՆԱՆԱՍ ՇԱՄՊԱՅՆԻ ՄԵՋ
Բաղադրիչներ.

շամպայն – 1 շիշ,
անանաս – 1 հատ

Հասած անանասը զգուշորեն մաքրել, հետո կտրատել գեղեցիկ խորանարդիկների: Անանասի կտորները լցնել կրյուշոնի ամանի մեջ: Եթե այդպիսի աման չկա, վերցնել ցանկացած խոր աման: Կիսաքաղցր շամպայնի շիշը բացել: Զգույշ լցնել անանասի վրա: Ամանի կափարիչը փակել և թողնել տասնհինգ րոպե թրմվի: Այս կոկտեյլը մատուցում են մեծ, լայնբերան գավաթներով թեյի գդալների հետ: 

Բարի վայելում


Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 481 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: