Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Արսեն Ջուլֆալակյանն ամուսնացել է ու վայելում է եվրոպական մեղրամիսը:)
12:57 Արսեն Ջուլֆալակյանն ամուսնացել է ու վայելում է եվրոպական մեղրամիսը:) |
Օգոստոսի 27-ը հարսանքաշատ է եղել:) Այդ օրը կայացել է ոչ միայն «Վիտամին» ակումբի Գարիկի և Մարիաննայի, այլև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ու վերջինիս ընտրյալի՝ Հերմինեի հարսանեկան արարողությունը:
Արսենն ու Հերմինեն պսակադրվել են Աշտարակի Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցում:
Իր անձնական կյանքը լրատվամիջոցների աչքից ու ականջից հեռու պահող մարզիկը խոստովանում է, որ չի սիրում, երբ իրեն ուղղում են անձնական բնույթի հարցեր: Որոշ մանրամասներ, սակայն, պարզ դարձան:)
«Մեծ հարսանիք որպես այդպիսին չի եղել: Նրանք ուղղակի պսակադրվել են`Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի (հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր) քավորությամբ, որից անմիջապես հետո մեկնել են հարսանեկան ճամփորդության»,- «Ես»-ին պատմեց փոխչեմպիոնի հայրը`Լևոն Ջուլֆալակյանը:
Պարզվում է` Արսենի կինը ևս շատ է սիրում սպորտ, այնպես որ, փոխչեմպիոնի ամուսնությունը որևէ կերպ չի խանգարի նրա մասնագիտական առաջընթացին: Ավելին՝ ամուսնությունից հետո Լևոն Ջուլֆալակյանն էլ ավելի մեծ սպասելիքներ ունի որդուց. «Ամուսնությունը միայն կօգնի հետագա հաջողությունների հասնելուն: Իմ ամուսնությանը հաջորդեց օլիմպիական չեմպիոնի կոչման նվաճումը, հուսով եմ՝ Արսենն էլ օլիմպիական մյուս խաղի ժամանակ կնվաճի չեմպիոնի կոչումը»:
Զույգն այժմ իր մեղրամիսն է վայելում Եվրոպայում: Լևոն Ջուլֆալակյանը մեզ հայտնեց, որ նրանք լինելու են եվրոպական մի շարք երկրներում:) |
Կատեգորիա: new |
Դիտումներ: 291 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: