Ուրբաթ, 20.06.2025, 07:23
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Ավետ Բարսեղյանն ընկերուհի՞ ունի
19:01
Ավետ Բարսեղյանն ընկերուհի՞ ունի

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ավետ Բարսեղյանը լքել է ամուրիների ցանկն ու ընկերուհի ունի, իսկ ընտրյալը՝ «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է: Ընթերցողներն էլ մեզ անընդհատ խնդրում էին պարզել լուրի իսկությունը:

Թերևս Գարիկի և Մարիաննայի հարսանիքից հանկարծակիի գալն է պատճառը, որ հասարակությունը փորձում է հնարավոր ու անհնար բոլոր ճանապարհներով իրար կապել հայտնի մարդկանց անուններն ու նախապես իմանալ նրանց կապի մասին:

«Ու՞ր են հասել հայերը,- հռետորական հարցով ինձ դիմեց հաղորդավարը: – Իհարկե նման բան չկա: Ես և Սոնան շատ լավ հարաբերություններ ունենք, բայց ծիծաղելի է խոսել, որ մենք միասին ենք»:

Բամբասանքը տարածողներին Ավետը կոչ արեց ուշադրություն դարձնել իր տարիքին. «Ես 32 տարեկան եմ, Սոնան դեռ երեխա է, ինչպե՞ս կարող են մեր անուններն իրար կապել»:

Սոնա Ռուբենյանը ևս մատնանշեց իրենց տարիքային տարբերությունը, երբ լսեց լուրի մասին. «Երբ ես Երգի պետական թատրոն էի գնում, 5 տարեկան էի: Ավետն էլ էր այն ժամանակ Երգի թատրոնում սովորում ու արդեն 20-21 տարեկան էր: Պատկերացնու՞մ եք մեր տարիքային տարբերությունը: Մեր շփումը զուտ գործնական է եղել՝ «Սուպերսթարի» կամ ինչ-որ համերգային ծրագրի շրջանակներում»,- ասաց աղջիկն, ով իրեն շատ վատ զգաց նման լուրերի տարածման պատճառով:

Ո՛չ Սոնան, ո՛չ Ավետը չկարողացան հասկանալ, ինչի՞ց են սկսվել նման խոսակցությունները, քանի որ իրենք նույնիսկ ընկերներ չեն, որ իրենց միասին տեսած լինեին և նման ենթադրություններ անեին:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 296 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: