Ուրբաթ, 20.06.2025, 08:12
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Դինա Ակոպովնա. ինձ դրսում ճանաչում են «Ցերեկի աղջիկ»
16:31
Դինա Ակոպովնա. ինձ դրսում ճանաչում են «Ցերեկի աղջիկ»

1.Օրը ցերեկով հեղինակային հաղորդաշարը կարելի՞ է անվանել Ձեր այցեքարտը շոու բիզնեսում:
Կարելի՞ է ասել այցեքարտ դարձավ…դրսում ճանաչում են “Ցերեկի աղջիկ’’:

2.Ինչո՞վ է պայմանավորված ‘’Օրը ցերեկով’’-ի հաջողությունները:
Ծրագիրս բարիլուսյան ձևաչափի մեջ է, բայց հասա նրան, որ առաջինն եմ ներկայացնում ամեն մի նորություն, երգիչներն էլ սովորեցին:

3.Ձեզ բազմիցս տեսել ենք տարբեր գեղարվեստական ֆիլմերում, արդյո՞ք, առաջարկի դեպքում կնկարահանվեք նոր ֆիլմում:
Իմ առաջին ֆիլմը եղել է ‘’Վրիժառուն’’, որտեղ մարմնավորել եմ Դինոյի կերպարը, ’’Վերվարածներում’’`Նառայի, իսկ ‘’Փեսացուն կրկեսից” ֆիլմում` Շահրիզադեի կերպարը: Վերջերս ունեցել եմ առաջարկ, բայց ես միշտ ասում եմ, որ ես դերասանուհի չեմ, այնպիսի դեր առաջարկեք, որ կարողանամ խնդրին լուծում տալ:

4. Թե ֆեյսբուքյան նկարներից, թե տարբեր միջոցառումներից և համերգներից, պարզ դարձավ, որ դուք շատ մտերիմ եք երգչուհի Նանայի հետ, իսկ այժմ ձեզ գրեթե միասին չենք տեսնում, ինչ մեկնաբանություն կտաք:
Այո շատ մտերիմ եմ եղել Նանայի հետ, բայց արդեն վաղուց մեր ընկերությունն անցյալ է, շատ անձնական թեմաներով չեմ կիսվում, իսկ Նանային հաջողություններ….

5.Երբևէ կթողնեիք Ձեր գործունեությունը հանուն սիրելիի:
Անկեղծ ասած, շատ երիտասարդ տարիքում թողել եմ, հիմա չեմ անի:Ես կայացել եմ իմ ուժերով, սիրող անձը, եթե ինձ կընդունի այնպիսին, ինչպիսին կամ, ապա կլինի կողքիս, իսկ եթե ոչ` ցավում եմ նրա համար:

6.Բացի այս ամենից Դինան այլ բիզնեսով զբաղվում է:
Դեռ ոչ, բայց արդեն մտածում եմ:Ես վաղուց աշխատում եմ Հանրապետության ‘’ DOCANDO FEDERACIA’’ _ում `որպես մամլո քարտուղար, հանձին `Գոռ Վարդանյանի:

7.Եթե Ձեզ առաջարկեն աշխատել մեկ այլ հեռուստաալիքում կհամաձայնվեիք:
Ես սիրում եմ Երևան TV –ին և որպես հաղորդավարուհի ծնվել եմ այդտեղ, կարծում եմ որ, ինչ հեռուստաալիքով էլ հեռարձակվի իմ հեղինակային հաղորդաշարը ունի իր լսարանը, և կապ չունի այն կցուցադրի Երևան TV_ին, թե CNN-ը:

8.Եթերում հաճախ եք օգտագործում ոչ եթերային բառեր, դա օգնում`թե խանգարում է ծրագրի առաջընթացին:
Եթե կլինի մեկը, որ կարող է 3 տարի շարունակ ուղիղ եթերում լինել, և պահպանի մաքուր գրականը` կխոնհարվեմ նրա առաջ:Ես ոչ եթերային բառ օգտագործելուց առաջ ներեղություն եմ խնդրում, բայց որ հայերենս հասանելի եմ պահում, դրանում վստահ եմ:

Հ.Գ. Նաև հավելեմ. որ Դինայի հեղինակային ‘’Օրը ցերեկով’’ ծրագիրը նոյեմբերի 11-ին կներկայացվի ‘’ARMENIAN GOLDEN STARS AWARDS” -ում` որպես տարվա լավագույն TALK SHOW:



Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm....ik.html
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 369 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: