Ուրբաթ, 20.06.2025, 07:01
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Երջանիկ եղիր, սիրիր, գնահատիր ու հասկացիր կյանքը...
16:32
Երջանիկ եղիր, սիրիր, գնահատիր ու հասկացիր կյանքը...

<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից) ( մաս 9 )
Գիտե՞ս սիրելիս աշխարհում երկու տեսակ հարցեր կան, որ հնարավոր չէ լուծել: Դա անցած ժամանակն է և կորցրած առողջությունը: Մնացած ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է վերականգնել ինչ որ կերպ: Սակայն թե՜ անցած ժամանակ, թե՜ կորցրած առողջությունը մեզ ստիպում են ավելի իմաստուն դառնալ ու ավելի ճիշտ գնահատել կյանքը:
Երբևէ փորձե՞լ եք, առողջ լինելով, հասկանալ, թե ինչ է հիվանդությունը` անբուժելի հիվանդությունը, թե ինչ է զգում մարդը, երբ անբուժելի հիվանդ է լինում: Փորձե՞լ եք գտնել իմաստը: Նկատե՞լ եք որքան խորն են հիվանդի աչքերը, զգացե՞լ եք նրա մարմնի դողը . . . անբուժելի հիվանդություն . . . Նրանց աչքերը խոսում են . . . խոսում են ավելի անկեղծ, ավելի իմաստուն քան մերը: Նրանց աչքերը ոչ թե հոգու հայելիներ են, այլ կյանքի գրքեր: Գրքեր` որտեղ գրված է ամեն ինչ. այն ինչ տեսել են նրանք, այն ինչ տեսել ենք մենք, հուշում են այն օրերի մասին որ տեսնելու ենք և պատմում են այն մասին ինչ այդպես էլ չենք տեսնի, իսկ մենք . . . իսկ մենք այդ ամենի մի մասն ենք կարդում լավագույն դեպքում: Երանի կարողանայի հասկանալ, կարողանայի կարդալ, թե ինչ կա գրված այդ աչքերում: Հասկանալ այդ հիվանդության բո՜ւյրը . . .

Իսկ երբ նրանք հազում են . . . նրանց հազը, նրանց տնքոցը չդադարող ցավից, նրանց հառաչանքը կարծես սուրբ աղոթք լինի` աղոթք, որտեղ խոսքերն առանց բառերի են:
Եվ ինչի՞ մասին են նրանք այդ ժամանակ մտածում: Միթե արած լավությունների . . . ո՜չ. նրանք միշտ այդ ժամանակ մտածում են գործած մեղքերի, թույլ տված սխալների մասին: Իսկ մենք այդ ժամանակ ափսոսում ենք անցած ժամանակի համար, որ բավականչափ չենք սիրել ու գնահատել նրանց, որ կարող էինք անել ավելին, քան արել ենք: Մտածում ենք, որ կարող էինք ավելի լավ ընկեր լինել, ավելի հարազատ բարեկամ . . . ա՜խ այդ գրողի տարած հիվանդությունը և այդ չարագործ ժամանակը:
Մարդի՜կ սիրեք: Եկե՜ք ավելի հոգատար ու ավելի ուշադիր լինենք միմյանց հանդեպ քանի դեռ չեն հիվանդացել նրանք. մենք հիմա ժամանակ ունենք, վաղը կարող ենք չունենալ . . .
Իսկ քեզ, սիելի՜ս, ահա թե ինչ կասեմ: Թող երբեք հարազտներդ հիվանդ չլինեն, իսկ թե հիվանդան` միայն առողջանալու պայմանով: Թող երբեք չզգաս ափսոսանք և ոչ մի բանի համար. ո՜չ արածներիդ, ո՜չ էլ չարածներիդ համար: Երջանիկ եղիր, սիրիր, գնահատիր ու հասկացիր կյանքը . . իսկ ես կաղոթեմ այդ ամենի համար . . .
Սիրում եմ քեզ . . .



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 347 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: