...Ուղղակի մենք շատ բան ենք ուզում ոչինչ չտալով. -13: -ի՞նչ: -ասում եմ 13-նա: -բայց ի՞նչ կապ ունի 13-ը մեզ հետ: -Տե՛ս, 14-ն է ընկնում: -Ա՞ն, ի՞նչ ես խոսում, պարզ խոսիր: -Միթե՞ դու չես լսում տերևների ընկնելու ձայնը: -Ինչից ես դու պատրաստված, ուզում եմ հասկանալ, զգալ այն ինչ դու հիմա զգում ես, բայց դու խորը թաքնվել ես քո ներսում… -Ես ոչնչի համար չեմ զղջում:: -Երևի մենք երբեք այս մոլորակի վրա չհանդիպենք: -Սա էլ մեր ռոմանը: -Դու դա գրելու հարցում վարպետ ես: -Երևի թե օրդ առանց ինձ սկսես: -Սպասի՛ր: -Արի թատրոն չխաղանք: -Ինչու մեզ մոտ ոչինչ չստացվեց: -Ցրտում է: -Խնդրում եմ իմ անցյալ,ասա՛, ինչու ամեն ինչ այդքան շուտ վերջացավ, մենք հավերժ չէինք ապրելու՞... -Էլ բազմակետեր չկան: -Ստորակե՞տ -Չես հասկանում, ես չեմ կարող: -ԻՆչու՞, ախր, մենք ուժեղ ենք, հիշու՞մ ես, դու էիր միշտ ասում, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: -Իսկ դու հիշում ես, այն օրը, երթուղայինում..երբ լուռ պատուհանից դուրս էի նայում և ակամայից ժպտացի, իսկ դու քո այդ անուշ աչքերով նայեցիր ինձ այնպես, կարծես գիտեիր ժպիտիս պատճառը.. -Բայց չգիտեի, ուզու՞մ ես ասել, ի՞նչ հիշեցիր այդ ժամանակ: -Ես չէի հիշում: -բա՞: -Ես տեսա: -Ի՞նչ տեսար: -Տեսա մեզ, հինգ տարի անց, մենք երջանիկ էինք և զբոսնում էինք արևոտ Փարիզով: -Ինչու՞ ես դա հիմա ասում: -Չգիտեմ, երևի վերջակետն եմ փորձում դնել,բայց ստացվում է շիլա.. -Այս ամենը հիմարություն է, միշտ կիսատ ես թողնում, սա էլ ես այդպես անելու՞,,,իսկ մեր սերը.. -Մեր չհասունացած սերը, բայց շուտով.. -Շուտո՞վ, ե՞րբ: -հինգ տարուց: -Դու ծաղրում ես ինձ, թե՞ դա կրկին քո հումորն է, ինչ հինգ տարի, իսկ այդ ընթացքում քո հետ ի՞նչ է լինելու: -Ես ընկեր ունեմ, նա ինձ շատ է սիրում, գիտե՞ս, առանց կասկածելու, նա գիտի ինչ է սերը: -դու ցնդել ես, դու նրան չես սիրում: -Այո ցնդել եմ, ցնդե՛լ, ես ուզում էի քո կյանքում առաջինը լինել, բայց ...սայթակեցի, իսկ հիմա կարող ես ինձ ցնդած համարել: ..Նա ձեռքերով աչքերը փակեց և հարց տվեց, որի պատասխանից ես ուղղակի խուսաբեցի, և լուռ հաջողություն ասելով՝ վերջին անգամ բարձրացա այդ կարոտալի աստիճաններով.. բայց ո՛չ, ո՛չ վերջին, ես դեռ կվերադառնամ հինգ տարուց..
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/25496/es-greci-mer-patmutyuny.html |