Որովայնային ճարպը չի մաշվում, երբ դուք մարզում եք Ձեր մկանները: Այդ դեպքում դուք կունենաք ցանկալի պրեսս, բայց դրա տակ կլինի այն ճարպը, որը մարզման արդյունքում ավելի կմեծանա: Որպեսզի որովայնի ճարպը մաշվի, անհրաժեշտ է ամբողջ ժամանակ ձգումներ անել և մարզել որովայնի մկարնները: Ցանկալի է որ ամբողջ օրվա ընթացքում Դուք գտնվեք մարզման մեջ: Ժամանակ առ ժամանակ մարզվեք: Որպեսզի մկանները գեղեցիկ լինեն մարզումներից հետո և չմեծանան, ապա պետք է մարզվել շաբաթական 2-3 անգամ: Մարզումներից հետո անպայման ձգումներ արեք: Առավոտյան`սոված փորին կարելի է խմել երկու բաժակ կիտրոնով ջուր, իսկ տասը րոպե անց երկու ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի յուղ: Կարող եք ուտել նաև կանաչ խնձոր: Այս ամենից 10-15 րոպե հետո նախաճաշեք, այն պետք է լինի ամբողջական և հագեցած, որը օրգանիզմին ազդակ կհաղորդի, որ ժամանակն է արթնանալու և ողջ օրվա ընթացքում ապահովելու էներգիայով լի օր: Հիշեք, ուտելու ընթացքում չի կարելի խմել ինչ-որ բան, ինչպես նաև ուտելուց հետո առնվազն 40 րոպեյվա ընթացքում: Այն դանդաղեցնում է մարսելու գործընթացը: Պետք է ուտել հաճախ,բ այց ոչ շատ մեծ քանակությամբ: Հիանալի կլինի սնվել օրը 5 անգամ, յուրաքանչյուր 3 ժամը մեկ և ամեն օր նույն ժամին` չխախտելով ժամերը, քանի որ օրգանիզմը հարմարվում է այդ ռեժիմին: Պետք է սնունդը լավ ծամել, այն դյուրացնում է մարսման գործընթացը: Սաունաները չեն մաշեցնում ճարպը, այլ օրգանիզմից դուրս են բերում ջուրը, որը վերադառնում է օրգանիզմ մի քանի ժամվա ընթացքում: Մի կերեք ժամը 6-ից հետո, ընդհանրապես քնելուց երեք չորս ժամ առաջ պետք չէ ուտել: ժամը 16-ից հետո կերեք միայն սպիտակուցներով հարուստ սնունդ, իսկ կեսօրից հետո ածխաջրերը օրգանիզմում վերածվում են ճարպի: Կոնտրաստային ցնցուղը կօգնի Ձեզ ունենալու ավելի ճկուն մարմին: Դրա համար պետք է ցնցուղը միացնել մեկ տաք, մեկ սառը ջրով: Այն հիանալի միջոց է նաև դեմքի և մարմնի մաշկի գույնը բարելավելու համար: Մենք զգում ենք հագեցվածություն ուտելուց քսան րոպե անց, ուստի միշտ պետք է սեղանից վեր կենալ մի փոքր սովածության զգացումով: Ուզում եք ուտել, բայց չի կարելի: ՈՒտելու ցանկությունը կարող եք սպանել մոտավերապես 50 ցատկեր կատարելու միջոցով: Նշենք նաև որ յուրաքանչյուր ժամը մեկ պետք է ջուր խմել: Սուրճը, ծխախոտը, ակոհոլը, չիպսերը, մայոնեզը, երշիկը Ձեր հիմնական թշնամիներն են: Այս մասին պետք չէ մոռանալ: Ընկույզը շատ օգտակար է, բայց ոչ մեծ քանակությամբ: Կարտոֆիլը ևս, բայց ոչ տապակած վիճակում: Մի խմեք թեյ ընդհանրապես, մի ձեռք բերեք նման սովորություն: Ցանկալի է խմել թեյ, միայն առանց սնունդի և շաքարավազի: Շաքարավազը կարող եք փոխարինել մեղրով:
|