Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » Գվարդիոլային կառաջարկվի Չիլիի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
20:09 Գվարդիոլային կառաջարկվի Չիլիի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը |
Չիլիի ֆուտբոլային միության նախկին նախագահ Խուան Կառլոս Բերլիները հայտարարել է, որ կազմակերպութունը ցանկանում է այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Իմ կարծիքով, Գվարդիոլան լավագույն մարզիչն է և մենք կարող ենք նրան համոզել, որ մեր պրոեկտը լուրջ է: Նրա համար փողն առաջնահերթ չէ, այլ կարևոր է այնպիսի մարտահրավեր ընդունել, ինչպիսին մերն է: Մենք հնարավորություն ունենք, որպեսզի նրան համոզենք»,- ասել է Բերլիները: Ներկա պահին, ԱԱ-2014-ի հարավամերիկյան ընտրական փուլում, Չիլին գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում և այդ երկրի ֆուտբոլային միությանն այնքան էլ չի բավարարում ընտրանու գլխավոր մարզիչ Կլաուդիո Բորխիի կատարած աշխատանքը: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»:
|
Կատեգորիա: Սպորտ |
Դիտումներ: 316 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: