Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 24 » Հանրահայտ Կոնան Օ’Բրայանը «Yerevan» մակագրությամբ շապիկով հաղորդում է վարել:)
23:54 Հանրահայտ Կոնան Օ’Բրայանը «Yerevan» մակագրությամբ շապիկով հաղորդում է վարել:) |
Վերջերս հայերիս ազգային ինքնասիրությունը շոյվել էր Սելենա Գոմեսի “Tell me something I don’t know” երգի տեսահոլովակում տան պատին երևացող Սասունցի Դավթի քանդակի շնորհիվ: Այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ դա տեսահոլովակում հայազգի պարող Միհրանի մասնակցությամբ է պայմանավորված:
Աշխարհասփյուռ հայերս ամենուր ենք:), այս անգամ էլ մերոնցից մեկը հանրահայտ ամերիկացի հումորիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնան Օ’Բրայանի կողքին է հայտնվել ու նրան «Yerevan» մակագրությամբ և մեր քաղաքի խորհրդանիշով շապիկ նվիրել : Օգնականի` Սոնա Մովսիսյանի նվիրած շապիկը Օ’Բրայանը երեկ հագել է ամենադիտվող հաղորդումներից մեկի` «Conan»-ի ժամանակ`շոյելով մեր ազգային ինքնասիրությունը:
Հայերիս գուցե շատ բան չասի ամերիկյան TBS հեռուստաալիքով հեռարձակվող «Conan» հաղորդումը, սակայն պետք է նշել, որ Կոնան Օ’Բրայանը այնպիսի հաղորդավար է, ով հարցազրույցներ է վարել համաշխարհային աստղերի` Սելենա Գոմեսի, Մեգան Ֆոքսի, Սանդրա Բալոքի և այլոց հետ: Նրա ազդեցությունն այնքան մեծ է, որ հաղորդումից հետո շատ ամերիկացիներ համացանցում փնտրել են Yerevan անունը` կարծելով թե դա նոր բրենդ է:)
Նման փոքրիկ ուշադրությունները հատկապես նշանակալի են փոքրիկ ազգերիս համար. ուրախալի է իմանալ, որ մեծ լսարան ունեցող ծրագրի հաղորդավարը մեր քաղաքի անունով շապիկ է հագել:)
Աղբյուրը` Ianyanmag.com |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 310 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: