Ուրբաթ, 20.06.2025, 00:33
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Հասմիկ Կարապետյանը Գարիկի հետ վարում է «Առավոտը «Շանթում»» ծրագիրը
22:24
Հասմիկ Կարապետյանը Գարիկի հետ վարում է «Առավոտը «Շանթում»» ծրագիրը

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կրկին հաղորդում է վարում: Դեռևս օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ պատրաստվում է վերադառնալ հեռուստատեսություն՝ հաղորդավարուհու կարգավիճակով:
Հասմիկ Կարապետյանն այս անգամ հաղորդում կվարի «Շանթ» հեռուստատեսությունում՝ «Առավոտը «Շանթում»» ծրագրի շրջանակներում: Երգչուհին առավոտյան հաղորդումը վարում է «Վիտամին» ակումբի Գարիկի հետ:



«Իմ կրկին եթերում հայտնվելը պայմանավորված էր ոչ իմ որոշմամբ: «Շանթ» հեռուստաընկերությունն ինձ առաջարկեց համագործակցել: Ես էլ համաձայնվեցի մեծ հաճույքով, քանի որ արդեն կարոտել էի եթերը, և ամենաուրախալին այն փաստն է, որ իմ հեռուստադիտողն ինձ կարոտում էր: Նրանք բազմիցս ինձ թե՛ նամակների, թե՛ զանգերի միջոցով տեղեկացրել են այդ մասին: Իսկ «Վիտամին» ակումբի և իմ ընկերոջ՝ Գարիկի հետ այս ծրագիրը վարելը շատ հաճելի է»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Կարապետյանը:

Երգչուհու խոսքով, Գարիկի հետ երկար տարիների ընկերությունն է միմյանց կապում, բացի այդ՝ ունեն նույն երաժշտական ճաշակը, նույն դիրքորոշումները, աշխարհայացքը:

«Առաջին եթերը մի քիչ անսովոր էր ինձ համար: Լարված էի, դա բնական է, երկար ժամանակ չեմ եղել հաղորդավարուհու կարգավիճակում: Բայց արդեն երկրորդ եթերից ամեն բան ընկավ իր հունի մեջ: Ես իմ հեռուստադիտողին աշխատանքի ընթացքում միշտ փորձել եմ փոխանցել դրական լիցքեր, սեր, բարություն, անմիջականություն, հումոր: Փորձել եմ թեթևացնել մարդկանց՝ հոգսերից ծանրացած առօրյան, թեկուզ կարճ ժամանակով: Վստահ եմ, որ դա ինձ մոտ երբեմն ստացվել է: Էկրանից շատ լավ է երևում սուտը, զգացվում է, թե ով` ով է: Իմ հաջողության գրավականն, իմ կարծիքով, այն է, որ ես էկրանից այնպիսին եմ, ինչպիսին որ կյանքում եմ: Կեղծիքը վանում է»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:

Երգչուհու խոսքով, ինքը դեռ շատ անակնկալներ ունի իր հանդիսատեսի համար: Ի դեպ, Հասմիկ Կարապետյանին մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել «Շանթ» հեռուստաընկերության մի շարք երաժշտական ծրագրերում ևս:

Նյութը` 168.am-ից


Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 364 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: