Ինչպես գիտենք IQ թեստերը հնարավորություն են տալիս ստուգել մեր ինտելեկտուալ կարողությունների սահմանը: Ընդունված է համարել, որ 85-115 միավոր ունենալը վկայում է միջին ինտելեկտուալ կարողությունների մասին: Դրանից ցածրը համարվում է վատ արդյունք, իսկ 125-135 միավորների միջակայքը արդեն վկայում է բարձր ինտելեկտի մասին: Իսկ դրանից բարձր արդյունքները խոսում են Ձեր հանճարեղության մասին: Փորձենք պարզել, թե համաշխարհային դերասաններից,երգիչներից ու քաղաքական գործիչներից ովքեր են աչքի ընկնում իրենց ինտելեկտուալ կարողությունների բարձր մակարդակով, իսկ ովքեր ունեն ինտելեկտի հետ կապված խնդիրներ: