Ինչպես գիտենք IQ թեստերը հնարավորություն են տալիս ստուգել մեր ինտելեկտուալ կարողությունների սահմանը: Ընդունված է համարել, որ 85-115 միավոր ունենալը վկայում է միջին ինտելեկտուալ կարողությունների մասին: Դրանից ցածրը համարվում է վատ արդյունք, իսկ 125-135 միավորների միջակայքը արդեն վկայում է բարձր ինտելեկտի մասին: Իսկ դրանից բարձր արդյունքները խոսում են Ձեր հանճարեղության մասին: Փորձենք պարզել, թե համաշխարհային դերասաններից,երգիչներից ու քաղաքական գործիչներից ովքեր են աչքի ընկնում իրենց ինտելեկտուալ կարողությունների բարձր մակարդակով, իսկ ովքեր ունեն ինտելեկտի հետ կապված խնդիրներ:
Էհհհհ, գյոզալ Եվա Ռիվասն էս ի՞նչ ա դառել... համ էլ ասել ա, որ ոչ մի վիրահատություն էլ երկրորդ անգամ չի տարել ու չգիտի պրոդյուսրը ինչու է տենց ապատեղեկատվությում տարածել... Իսկ որ ամենահետաքրքիրն ա, հայտարարել ա, որ ինքը այլևս ազատ է ու 3 տարի հանդիպելուց հետո բաժանվել է իր սիրելի տղամարդուց (Տաշիր Սամոյից ըստ խոսակցությունների)...
Բրիտանացի հոգեւորականներից մեկը 10 ֆուտն է նվիրում յուրաքանչյուր հավատացյալի, որը հաճախում է իր մատուցած պատարագը... ՙՆրանք կարող են դրանով ալյուր գնել եւ հաց թխել կամ կարող են այդ փողով սուրճ խմելու հրավիրել մեր համայնից որեւէ մեկին, որն իրեն միայնակ է զգում... Ես հորդորոււմ եմ նրանց այդ գումարը ծախսել բարի նպատակով եւ համոզված եմ, որ նրանք հենց այդպես էլ վարվում են..՚:
Մի անգամ Երջանկությունը անտառով անցնելիս հանկարծ փոսն է ընկնում և սկսում է լացել: Այդտեղով անցնում է մի մարդ Երջանկությունը լսելով նրա ոտնաձայները կանչում է.
- Բարի մարդ, դուրս հանիր ինձ այստեղից:
-Իսկ ինչ կտաս դրա դիմաց,- հարցնում է մարդը:
-Իսկ ինչ ես ուզում,- ասում է Երջանկությունը:
-Ես ուզում եմ մեծ, թանկարժեք և գեղեցիկ տուն, որտեղից կերևա ծովը:
Երջանկությունը տվեց մարդուն իր ուզած տունը, մարդը ուրախացած վազեց տան մոտ`մոռանալով Երջանկության մասին:
Երջանկությունը շարունակում է ավելի բարձր լացել:
Մոտակայքով անցնում է մեկ ուրիշ մարդ: Երջանկությունը նրան էլ է կանչում:
Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվում ունեցած ելույթի ժամանակ` բեմում ձեռքին ունեցել է իր հայրենիքի` Կոլումբիայի դրոշը, սակայն այն մի պահ թարս է բռնել, ինչի արդյունքում ստացվել է, որ Շակիրան Ադրբեջանի մայրաքաղաքում բարձրացրել է Հայաստանի եռագույնը:
Հոկտեմբերի 15-ը` գյուղացի կանանց միջազգային օր 1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ն օրացույցում նշել` որպես գյուղացի կանանց միջազգային օր: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին: Փառք ու պատիվ աշխատավոր ժողովրդին:
Ուզում եմ ասել չասվածը, բայց լռում եմ: Ոզում եմ խոսել, բայց կրկին լռում եմ: Լռում եմ, որովհետև ուզում եմ լռությամբ ասել չասվածը: Բայց արդյո՞ք քո դատարկ հոգին ու միտքը ընդունակ են հասկանալու իմ լռությունը, որում ամփոփված այնքան ասելիք կա ... Ասվածն ու չասվածը միախառնվել են, բայց ավաղ այդպես ել տեղ չեն գտել տկարամիտ էությանդ մեջ ... Մարդ եղիր երբեմն, որ ընդունակ լինես լսելու նույնիսկ լռության ձայնը ...
Կասիլյասը արդեն 726 րոպե է գոլ չի ընդունում սեփական դարպասը Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, Բելառուսի հետ խաղում անառիկ պահելով սեփական դարպասը, 726 րոպե անցկացրեց խաղադաշտում և Իսպանիայի համար նոր ռեկորդի հեղինակ դարձավ: Նախկին ռեկորդը նույնպես սահմանել էր նա: 2008-ին Ռեալի դարպասապահը 715 րոպե գնդակ չէր ընդունել սեփական դարպասը:
Մինչ Նազենի Հովհաննիսյանը իրեն իրավունք էր վերապահել ազգի այն ներկայացուցիչներին, որոնք վորոշել են 5 րոպե շուտ լքել մառզադաշտը Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ անվանել դավաճան, սողուն ու ոչխար, նրա ընկեր Ֆելիքս Խաչատրյանը, որին վստահված էր վարել հանդիպումը մարզադաշտում, Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին Մկրտչյան է անվանում: Գուցե ամեն մեկը իր գործով զբաղվի: Նազենին հյուրընկալի սերիալի 4-րդ կարգի դերասանների իրեն մտավորականի տեղ դնելու ու անտեղի կարծիքներ հայտարարելու փոխարեն: Իսկ Հանդիպումը վարեն ֆուտբոլից հասկացող ու համապատասխան կրթություն ստացած մարդիկ:
Google-ը հայտարարել է,որ այսուհետ youtube-ում դիտումները հաշվվելու են ոչ թե տեսահոլովակի վրա քլիք անելու թվով, այլ ըստ դիտումների ժամանակի: Շատ լավ ա,իսկ անկապ ու սկանդալային,տեսանյութից հեռու վերնագրերով ու ռասկռուտկով դիտումներ հավաքելը բացառվում ա: էս ձևը,որ մի ձև կարենայինք մեր լրատվականների վրա կիրառել,լրիվ լավ կլիներ Ասենք չհաշվեին քլիքները,այլ թե քանի մարդ կարդաց տվյալ տաֆտալոգիան :Ճ
Կանանց առեղծվածային խառնվածքը միշտ ստիպում է տղամարդկանց անելանելի դրության մեջ ընկնել: Իսկ մինչ նրանք փորձում են գուշակել առեղծվածը, հոգեբանները դրա պատասխանը գտնում են կանանց պայուսակի պարունակության միջոցով:
Գործնական ոճ. այսպիսի պայուսակներում միշտ կարելի է գտնել նոթատետր, թերթ, նաև գրիչներ, այցեքարտեր և այլն: Այս կանայք անկասկած գործնական են, բայց նաև չափից դուրս ինքնավստահ: Երբեմն նրանք զուրկ են լինում հումորի զգացումից: Իսկ հաճախ չեն կարողանում ռեալ գնահատել իրավիճակն ու կյանքին սթափ հայացքով չեն նայում:
Թեթև ոճ. Ինչպեր ասես, որ չկան այս պայուսակում: Ակնոց, դեղամիջոց, օծանելիք, մանիկյուր, բանալիներ, ասեղ-թել ու այդպես շարունակ: Սա պրակտիկ կանանց պայուսակ Է: Այսպիսի կանայք նաև խորամանկ են, խելացի: Բայց նաև շատ բարի են այսպիսի պայուսակի տիրուհիները: Նրանք կարողանում են ելք գտնել յո
... Կարդալ ամբողջը
Ալեքսա Մեադեն 23 տարեկան նկարչուհի է, ով զարգացնում է մի անկրկնելի և հետաքրքիր լուսանկարչության ոճ, որը միաձուլված է գեղանկարչության հետ: Նրա լուսանկարները այնպիսի տեսողական պատրանք են ստեղծում, որ ակամայիս թվում է թե դա գեղանկար է: Անպայման դիտեք տեսանյութը, այն ցույց է տալիս ամբողջ գործընթացը, թե ինչպես է կերպարը ձուլվում ընդհանուր տեսարանի հետ:
Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանով է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել Ձեր ներքին ձայնին:
1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում: 2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը: 3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը: 4. Հաճա՞խ եք գուշակում, թե ո՞վ է Ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը: 5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին: 6. Միշտ կատարվու՞մ են Ձեր նվիրական երազանքները: 7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը: 8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում: 9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն: 10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ: 11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե Ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ո
... Կարդալ ամբողջը
Երևի շատերն են լսել «Մերֆիի օրենք» արտահայտության մասին,բայց չգիտեն, թե իրականում ինչ է դա իրենից ներկայացնում: Փորձենք մի փոքր մեկնաբանում մտցնել այս եզրույթի մեջ,նշելով,որ Մերֆֆի օրենքը`փիսլիսոփայական սկզբունքներ են,որոնք ձևավորվում են հետևյալ սկզբունքով` եթե կա հավանականություն, որ ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք, որ այն անպայման տեղի կունենա: Ամեն ինչ սկսվում է հեռավոր 1949 թվականից, երբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հետազոտվում էին ինքնաթիռների վթարների պատճառները: Էդվարդ Մերֆին, այդ ժամանակ աշխատում էր որպես ինժեներ և այս հետազոտությունների ժամանակ նա առաջ քաշեց տեսակետներ, որոնք հավանականության տեսության վրա էին հիմնված և շուտով տարածում գտան ԶԼՄ-ների շրջանում և ամրագրվեցին «Մերֆիի օրենք» անվամբ: Ստորև ներկայացնում ենք այդ օրենքներից ամենակարևորները:
1. Ձեռք բերեք ընկերներ, քանի դեռ նրանք Ձեզ պետք չեն: 2.Խիղճ
... Կարդալ ամբողջը
Էսօր դասախոսներիցս մեկը մի լավ խոսք ասեց: Դասի ժամին ուսանողներից մեկին զանգեցին, դասախոսն էլ արձագանքեց, թե ինձ շատ-շատ են զանգում, բայց ես չեմ վերցնում, եթե միայն զանգն ընտանիքից չէ: Հետարդյունաբերական հասարակությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտանեկան, հարազատական կապերը թուլանում, խզվում են գործնական ու աշխատանքային կապերի, աշխատանքով տարվածության հաշվին: Դա է պատճառը, որ Արևմուտքում ամեն մեկի հետևից մի հոգեբան է ման գալիս, իսկ թաղումներին 15 մարդ է մասնակցում: Ամենօրյա աշխատանքը, կարիերան կլանում է մարդկանց, կտրելով նրանց հարազատներից, իսկ մտերմությունը ձևավորվում է միայն աշխատանքի հիման վրա, ինչն էլ կորում է, աշխատանքի փոփոխմանը զուգահեռ: Հայաստանի հասարակությունը դեռ մասամբ պահպանում է արդյունաբերական, ավանդական հասարակության սոցիալական կապերի համակարգը, ինչը ենթադրում է մտերիմների, ազգակիցների մեծ ինստիտու
... Կարդալ ամբողջը
Սթար սուպերմարկետների ցանցի և Երևան Սիթիի մրցակցության մասին բոլորը գիտեն: Գիտեն, որ գրեթե ամեն ինչ անում են մեկը մյուսին ճնշելու ու շուկայում առավելություն ստանալու համար: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Կխոսեմ վերջերս շրջանառվող այն լուրերի մասին, որոնք ամբողջովին դուրս են մրցակցային կոնցեպցիաներից և բարոյական նորմերին էլ չեն եթարկվում: Լուրեր են շրջանառվում, որ Սթարի նոր գործադիր տնօրեն Թեոդորա Տիչերիչը սկսում է աննախադեխպ կրճատումներ իրականացնել Սթարի բոլոր խոշոր վաճառակետերում: Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան, երբ հայտնի դարձավ, որ Մաշտոցի պողոտայի` «Գրքերի աշխարհ» խանութի դիմաց գտնվող «Սթար» սուպերմարկետի աշխատակազմը օրեր առաջ դրսում է հայտնվել, քանի որ տնօրինությունը որոշել է աշխատակիցներից մոտ քսան հոգու աշխատանքից ազատել: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում` նշված «Սթարի» արդեն նախկին աշխատակիցներն ասել են, որ իրենց ազատել են սուպ
... Կարդալ ամբողջը
Սա լավագույն ցուցանիշն է երաժիշտներին չպատկանող էջերի մեջ: Սա նշանակում է, որ Մադրիդի «Ռեալի» աստղին հավանում է սոցիալական ցանցից օգտվողների հինգ տոկոսը: Նա 10 միլիոնով գերազնացում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին: Extra Time-ի կարծիքով` Մեսսիի այդքան մեծ տարբերությամբ հետ մնալու պատճառը կարող է լինել այն, որ նա ֆեյսբուքում օգտոգործում է Լեո Մեսսի անունը և ոչ թե Լիոնել Մեսսի, ինչպես նա ավելի հայտնի է: Ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է նաև «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ Կական: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը 21 միլիոն Like-ով երրորդ տեղում է, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան Մեսսից հինգ տեղով է հետ մնում և գտնվում յոթերորդ տեղում: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ոչ ֆուտբոլիստների թվում են բասկետբոլային աստղ Լեբրոն Ջեյմսը (5-րդ տեղ), Մայքլ Ջորդանը (6-րդ), Դուեյն Ուեյդ
... Կարդալ ամբողջը
Դերասանի մասնագիտությունը ամենահիներից մեկն է: Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեականկայսրությունում՝ ամոթալի։ Մեր օրերում ամեն ինչ խառնվել է իրար: Ինչ կրթություն պետք է ունենա դերասանը: Արդյոք դերասան աշխատելու համար պարտադիր է դերասան լինել: Սիրողական ու պրոֆեսիոնալ դերասանների տարբերությունն` այսօր <<Ազատ գոտում>>:
Դեպքը` Կասկադում` Թամանյանի արձանի կողքին: Աղջիկ - Արա դու լավ չես արա, ով ես դու Տղա – Բայց կյանքս.. Աղջիկ – Ձենդ, ԻՄ ՄԵՐԸ ԵԿԵԼԱ ՍՏԵ ՏՂԱ ՏԵՆԱԼՈՒ ու ուր էիր դու, հն: Աղջիկ – Ձենդ, մի խոսա, տո դու ով ես, որ իմ մորը հասցնես նեռվային վիճակի արա Տղա – հա բայց կյանք ես… Աղջիկ –Վերջ, ՀԱՄԱՐՍ կմոռանաս, հաջող են սաղ եսեմեսներին, էլ չզանգես, ՕԴՆՕՅԻՍ պռոֆիլին էլ կասես հաջող, ելավ: Ինչ մեղկ ենք մենք, որ ապրում ենք սենց մարդկանց կողքին: Ինչևէ, շնորհավոր տոնդ Երևան:
Էրեբունի-Երևանի օրվա կապակցությամբ համերգային բազմազանության մեջ հատկապես առանձնացավ Ինգրիդի երևանյան համերգը:Համերգի նախաձեռնողը «Յունիբանկն» էր, որն իր ծննդյան 11-ամյակի և Երևանի 2794-ամյակի կապակցությամբ հրաշալի նվեր մատուցեց երևանցիներիս Ազատության հրապարակում: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ոչ միայն վայելեցին աշխարհահռչակ երգչուհու մեգահիթերը, այլև նրան շատ մոտ գտնվելու, լուսանկարվելու հնարավորություն ստացան:)Esyes.am-ը բացառիկ հնարավորություն ուներ իտալական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի Ինգրիդի հետ հարցազրույց անելու: Սակայն մինչ համերգից հետո տեղի կունենար մեր զրույցը, որոշեցինք նրան կրնկակոխ հետևել դեռևս հյուրանոցից, որտեղ իջևանել էր երգչուհին: Հյուրանոցի նախասրահում մեր լուսանկարչական օբյեկտիվը «ֆիքսեց» երգչուհուն միայն մեկ օգնականի ուղեկցությամբ, երբ նա բարձրանում էր հյուրանոցային իր սենյակ` փոքր-ին
... Կարդալ ամբողջը
Զարմանում եմ, նենց են խառնվել իրար Շակիռայի հիմարությունից, որ էլ ասելու չի: Բան չունեմ ասելու լավ ա երգում, պարում, բայց գոնե պիտի իմանար, թե ոնց պիտի իրա երկրի դրոշը բռնի: Իմաստ չեմ գտնում դրա մեջ ուրախանալու, ազերները ոչխար են ամեն ինչ հասկանալի ա: Երեկ էլ հրապարակում էր մի տղա իրենից գոհ դրոշն առած պարում ու չկար մեկը, որ ասեր մեր դրոշում կարմիր գույնը վերևից ա լինում, վերջը չդիմացա մարդկանց միջով զոռով մի կերպ անց, հասա էտ տղուն ու ասեցի, որ նման բան չի կարելի ու շուտ անի ճիշտ ձևով բռնի: Լավ ա հասկացավ ու շուտ փոխեց:
Արդեն մոտենում է 2013 թվականը, ու նաև` Եվրատեսիլ 2013 երգի հեղինակային մրցույթը, մինչ օրս բացվել են շատ ու շատ էջեր Սիրուշոյի, Լուսինե Աղաբեկյանի ու Գևորգ Մարտիրոսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուների կողմից, որոնք ուզում են, որ իրենենց նախընտրած երգչուհին կամ երգիչը ներկայացնի ՀԱՅԱՍՏԱՆԸ այս հեղինակավոր երգի մրցույթում: Այդ էջերին արդեն հետևում են բազմաթիվ երկրպագուներ: Մասնավորապես Լիլիթ Հովհաննիսյանի էջին Like են սեղմել 669, Սիրուշոյի էջին` 697, իսկ Լուսինեի և Գևորգի էջին` 61 օգտատեր: Շրջանառվում են նաև, որ ավելի հարմար թեկնածու է Գոռ Սուջյանը, սակայն դեռ իր երկրպագուների կողմից ոչ մի էջ չի բացվել: Հ.Գ.1 Ով էլ ներկայացնի ՀԱՅԱՍՏԱՆԸ Եվրատեսիլ 2013-ում, պետք է ունենա լավ երգ, հայկական երգ, որպեսի կարողանա ՀԱՅԱՍՏԱՆի ձայնը Եվրոպայում դարձնի լսելի: Հ.Գ.2Այս բոլոր երգիչ երգչուհիներն էլ ու
... Կարդալ ամբողջը
Առավոտյան Սաշան էր զանգել, առաջարկում էր միանալ իրենց, իհարկե հրաժարվեցի. ‹‹ ինչ եմ կորցրել Դիլիջանում, այդ ծառերի մեջ Սաշա ››,-մտածեցի ես: Դրա փոխարեն որոշել էի ձիարշավարան գնալ, վաղուց չեմ գնացել: Երբ ներս մտա այն տեղը, որտեղ ես միշտ նստում էի ազատ էր, շտապեցի զբաղեցնել այն:
- Ինձ Jack daniels խնդրում եմ, ինչպես միշտ , – ասացի ինձ մոտեցած մատուցողին:
-Սյուզի՞, այդ դու ես,- հանկարծ լսեցի կողքի սեղանից եկող աղջկա ձայնը:
Երբ պտտվեցի դիմացս մեր կուրսի Մարին էր, այն Մարին ում երբեք տանել չէի կարողանում, այն աղջիկը ում թեթև ձեռքով սկսեցի թաքուն ծխել մեր համալսարանի պատերի տակ:
- Ձայնիցդ ճանաչեցի սիրելիս, որքա՜ն ես փոխվել,-շարունակեց նա
- Ահ Մարի,սիրունիկ աղջիկները տարիների ընթացքում գեղեցկուհիներ են դառ
... Կարդալ ամբողջը
Նայում եմ TV ու ուզում եմ ասել ....հեեեեյ այդքան անխնա մի գովերգեք Երևանը...հետո կարող է պատահել ,որ Երևանը մի օր էլի ձեր կարիքը ունենա,իսկ դուք տարատեսակ վախերի պաճառով չկարողանաք օգնել նրան....ու ավելի դժբախտանաք ու մեզ էլ հետը դժբախտացնեք!!!!!! մի քիչ զուսպ..զուուուուսպ...
ԴԵ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿՆ ՈՒՐԻՇԱ ԷԼԻ... Փաստորեն Եվրոպայի ամենաարժեքավոր հուշարձանը էյֆելյան աշտարակնա, որը գնահատվելա մոտ 434 միլլիարդ եվրո (543 միլլիարդ դոլլար) , երկրերդ տեղում Հռոմի Կոլիզեումնա ( 91 միլլիարդ եվրո), երրորդ տեղում է Սուրբ Ընտանիքի տաճարը Բարսելոնայում (90 միլլիարդ եվրո), հաջորդը Միլանի Մայր Տաճարն է մոտ 82միլլիարդով , այնուհետև Լոնդոնյան Թաուերը 70,5միլլիարդով: Թե ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել, մեկ գնահատող իտալացիները գիտեն, մեկ էլ Աստված :Ճ
Ադրբեջանի կրկին բարձրացրել է իր ռազմական բյուջեն և այն շարունակում է 2 միլլիարդ դոլարից ավել թիվ կազմել։ Այնինչ, այս փաստի կապակցությամբ պատկան ոչ մի միջազգային կառույց կարծես թե մտահոգված չէ, անգամ շահագրգռված է։ ԵԱՀԿ-ի սովորական սպառազինությունների համար սահմանված լիմիտը Ադրբեջանը արդեն որերորդ տարին է, որ խախտում է, բայց ոչ մի պատժամիջոց չկա, անգամ ակնարկներն այս թեմայով շա՜տ թույլիկ ու ոչ տպավորիչ են։ Այնինչ, սպառազինությունը գնալով կուտակվում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեզ մոտ ու Այսրկովկասը աստիճանաբար վերածվում է վառոդով տակառի, որին աստիճանաբար մոտենում են արաբական կրակի լեզուները... պատից կախած հրացանը վաղ թե ուշ կկրակի։
Աշխարհահռչակ գյուտարար Թոմաս Էդիսոնը մի քանի հազար գյուտերի հեղինակ է: 1914 թվականի դեկտեմբերին հրդեհից ամբողջովին այրվեց Էդիսոնի լաբորատորիան: Այդ ժամանակ նա արդեն 67 տարեկան էր: Հրդեհի հասցրած վնասը հսկայական էր: Եթե այդ վնասը վերածենք այսօրվա դրամական համարժեքի, ապա կստացվի երկու միլիոն եվրոյի կարգի գումար: Լաբորատորիան ապահովագրված էր, բայց ապահովագրական գումարի չափը վնասի համեմատ գրոշներ էր կազմում՝ երկու հարյուր հազար եվրոյին մոտ գումար: Բայց ամենասարսափելին դա չէր: Ամենավատն այն էր, որ կործանվեցին նրա գիտական հետազոտությունների պտուղները: Նրա աշխատանքը, գիտական ուսումնասիրությունները, հուշագրությունները, գրառումները՝ ամեն ինչ այրվեց: Ինչ-որ երկու ժամվա ընթացքում ոչնչացավ նրա ամբողջ կյանքի գործը: Էդիսոնի որդին ամենուր փնտրում էր հորը: Նա շատ էր անհանգստանում, թե հայրն ինչպես կտանի այդպիսի աղետը: Պարզվեց, որ Էդիսոնը հրդեհի վայրում էր և անվտա
... Կարդալ ամբողջը
Թե որ անձրևդ ազդանշան էր Ու թե տերևդ՝ լոկ պատրանքի թև, Էլ ինձ խաբելդ ի՜նչ աննշան էր, Ու աննշմար էր կրածդ ի վեր։ Թե ինձ կանգնեցնելն ամպերի քովին Ու լռեցնելդ սուլող հովերին, Թե այդ էր միակ առաջադրանքդ Ուրեմն կորավ սին պատկառանքդ։ Թե-երս կապած ու-երիս ուսին, Բայցս շաղկապված մեջբերումներով, Էլ չեմ զգալու ազդանշանդ, Չանձրևես իզուր,արցունք չթափես, Քո սև երկնքից էլ չեմ ազդվելու՝ Թե այդ է եղել առաջադրանքդ...> Նյութի աղբյուր՝ http://magmultik.blogspot.com/2012/10/blog-post.html
Այ, մամա ջան! Էս ինչ մարդիկ են: Ամեն միջոցառումից հետո սկսում են փողեր հաշվել ու հարձակվել այդ թվերով կազմակերպիչների վրա... Ամիսներ առաջ Բոչելիի համերգից հետո մեր «լրագրողներից» ոմանք որոշեցին մթոմ «շուխուռ» անել համերգի բյուջեն ներկայացնելով: Հիմա էլ Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի վրա են հարձակվել: Ասենք, որ ոչ մի բան արած չլինեին ու նորմալ չնշեին էտ օրը կռիվ էին անելու թե էտ են էլի մի հատ Երևանի ծնունդ ունենք էտ էլ չեք նշում... ու սենց շարունակ: Մի խոսքով, ամեն երկուշաբթի սկսվում ա բողոքներով, ամեն կիրակի ավարտվում ա բողոքներով: Տեսնես ինչ պետք ա անի մարդ, որ բողոքականների բանակը ետ քաշվի?
Պիկ ժամերին տեղի ունեցած ցանկացած ճանապարհատրանսպորտային պատահար դառնում է էկոլոգիական մեծ աղետի պատճառ: Առավոտյան աշխատանքի գնալուց ստիպված եմ եղել կես ժամ կանգնել Մյասնիկյան փողոցում (կենդանաբանական այգու ճանապարհ), ինչա թե երկու փթած մեքենաների վարորդներ անզգուշաբար իրար են քսվել: Իրանց մեքենաներին պատճառված վնասը պետք է որ մի տասը հազար դրամից ավել չլինի: Իսկ էտ ընթացքում ես ու ինձ նման ևս մի քանի հարյուր վարորդներ միլիոնների վնաս տվեցինք թե քաղաքի էկոհամակարգին, թե հարակից տների բնակիչներին, թե ինքներս մեզ: Անիմաստ ծախսված վառելիքի մասին սկի չեմ էլ խոսում: Պետքա հեծանիվների անցնել:
Բոլորս էլ ունենք այնպիսի հիշողություններ, որոնց վրա կարելի է հետադարձ հայացք գցել և ծիծաղել: Ունենք նաև այնպիսի հիշողություններ, որոնց վրա ծիծաղելը բարդ է: Համեմատեք տվյալ 2 հիշողությունները, որպեսզի կարողանաք պարզել, թե որոնք են դրանց տարբերությունները: Մեկում Դուք Ձեզ տեսնում եք, մյուսում` ո՞չ: Մեկը որևէ դրվագի պատկեր է, մյուսը` ֆի՞լմ: Կա՞ արդյոք տարբերություն գույնի, չափի, լուսավորության կամ տեղայնացվածության մեջ: Պարզեք տարբերությունները, ապա փորձեք փոխել տհաճ պատկերն այնպես, որ նմանվեն այն մեկին, որի վրա այժմ կարող եք հեշտությամբ ծիծաղել: Եթե այդ պատկերը հեռու է գտնվում, մյուսը նույնպես հեռուացրեք: Եթե ծիծաղելի թվացող պատկերի դեպքում Ձեզ հենց պատկերի մեջ եք տեսնում, փոխեք մյուս պատկերն այնպես, որ վերջինիս մեջ էլ ներսում հայտնվեք: Միակ բանը, որ խանգարում է Ձեզ այս ամենը կիրառե
... Կարդալ ամբողջը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:
ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ ՀՖՖ-ին է տրամադրել տեսահոլովակ, որը կազմված է Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցներից: Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ ... Կարդալ ամբողջը
Արտագարկ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ մեր փրկարարները շտապել են փրկել Արագած լեռը բարձրացած և մոլորված ուկրաինուհիներն: Արդեն պատկերացնում եմ, թե ինչ արագությամբ են նրանց բարձրացել Արագածի գագաթ ու ինչքան դադաղ են իջել այնտեղից
Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է կատարել պարաշյուտով ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը, հայտնում է Red Bull Stratos-ը:
Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի:
Այսպիսով, Բաումգարտները գերազանցել է Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը
... Կարդալ ամբողջը
Շատերը օգտագործում են այնպիսի խմիչքներ, որոնց պատրաստման եղանակները իրենք էլ չգիտեն: Օրինակ, մեզանից շատերը ամեն օր օգտագործում են Pepsi Cola, Coca Cola, Fanta, Sprite, բայց չենք գիտակցում, թե ինչ վնասակար են նրանք մեր առողջության վրա:
Coca Cola -ն պատրաստվում է Coca (կակային) թմրանյութից: Իսկ Cola -ն քաղցր հատապտղի ծառ է,որը ապահովվում է նրա քաղցրությունը: Այդ 2 նյութերը խառնոլով միմյանց հետ ավելացնում են գազ և ջուր: Եվ վերջ. Coca Cola-ն պատրասատ է: Նրա մեջ պարունակող կակայինն է մեզնից կախվածություն առաջացնում, և մենք անընդհատ ցանկանում ենք խմել այն` չգիտակցելով նրա վնասակար հատկությունները:
Հիմա անդրադառնանք Pepsi Cola-ին, որը ի տարբերություն Coca Cola-ի իր մեջ չի պարունակում թմրանյութ: Չնայած, խորհուրդ չի տրվում այն շատ օգտագործել:Pepsi Cola-ն պատրաստվում է
... Կարդալ ամբողջը