Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 15 » Ի՞նչը դուր չէր եկել Ինգրիդին Երևանում
18:36 Ի՞նչը դուր չէր եկել Ինգրիդին Երևանում |
Էրեբունի-Երևանի օրվա կապակցությամբ համերգային բազմազանության մեջ հատկապես առանձնացավ Ինգրիդի երևանյան համերգը:Համերգի նախաձեռնողը «Յունիբանկն» էր, որն իր ծննդյան 11-ամյակի և Երևանի 2794-ամյակի կապակցությամբ հրաշալի նվեր մատուցեց երևանցիներիս Ազատության հրապարակում: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ոչ միայն վայելեցին աշխարհահռչակ երգչուհու մեգահիթերը, այլև նրան շատ մոտ գտնվելու, լուսանկարվելու հնարավորություն ստացան:)Esyes.am-ը բացառիկ հնարավորություն ուներ իտալական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի Ինգրիդի հետ հարցազրույց անելու: Սակայն մինչ համերգից հետո տեղի կունենար մեր զրույցը, որոշեցինք նրան կրնկակոխ հետևել դեռևս հյուրանոցից, որտեղ իջևանել էր երգչուհին: Հյուրանոցի նախասրահում մեր լուսանկարչական օբյեկտիվը «ֆիքսեց» երգչուհուն միայն մեկ օգնականի ուղեկցությամբ, երբ նա բարձրանում էր հյուրանոցային իր սենյակ` փոքր-ինչ հանգստանալու, նախապատրաստվելու երեկոյան բացօթյա համերգին:
Ինգրիդն այնքան պարզ ու անմիջական էր իր պահելաձևում, որ նույնիսկ շփոթության մատնեց մեր լուսանկարչին, ով կարծեց, թե պետք է նախ թույլտվություն վերցներ աստղին «հանպատրաստից» լուսանկարելու համար: Մինչդեռ երգչուհին ոչ միայն դեմ չէր առօրյա հագուստով լուսանկարվելու, այլև համբերատար ու բարեհամբույր կերպով կեցվածքներ էր ընդունում լուսանկարչական օբյեկտիվի առաջ` մինչ կբացվեին վերելակի դռները:
Շարունակությունն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://esyes.am/2012....2%D5%B4 |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 254 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: