Ուրբաթ, 20.06.2025, 00:34
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 15 » Մերֆիի օրենքները
18:39
Մերֆիի օրենքները
Երևի շատերն են լսել «Մերֆիի օրենք» արտահայտության մասին,բայց չգիտեն, թե իրականում ինչ է դա իրենից ներկայացնում: Փորձենք մի փոքր մեկնաբանում մտցնել այս եզրույթի մեջ,նշելով,որ Մերֆֆի օրենքը`փիսլիսոփայական սկզբունքներ են,որոնք ձևավորվում են հետևյալ սկզբունքով` եթե կա հավանականություն, որ ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք, որ այն անպայման տեղի կունենա: Ամեն ինչ սկսվում է հեռավոր 1949 թվականից, երբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հետազոտվում էին ինքնաթիռների վթարների պատճառները: Էդվարդ Մերֆին, այդ ժամանակ աշխատում էր որպես ինժեներ և այս հետազոտությունների ժամանակ նա առաջ քաշեց տեսակետներ, որոնք հավանականության տեսության վրա էին հիմնված և շուտով տարածում գտան ԶԼՄ-ների շրջանում և ամրագրվեցին «Մերֆիի օրենք» անվամբ: Ստորև ներկայացնում ենք այդ օրենքներից ամենակարևորները:

1. Ձեռք բերեք ընկերներ, քանի դեռ նրանք Ձեզ պետք չեն:
2.Խիղճը հակադարձ համեմատական է իշխանությանը:
3. Հայտնի է, որ մարդ կարող է անվերջ նայել երեք բանի. թե ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է աշխատում մեկ ուրիշը:
4.Մարդուն բնորոշ է սխալվելը, ինչպես նաև իր մեղքը ուրիշի վրա բարդելը:
5. Որքան ցածր է Ձեր պաշտոնը, այնքան ավելի նկատելի է աշխատավայրում Ձեր բացակայությունը:
6.Ղեկավարը միշտ չէ, որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է:
7.Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի ոչինչ չանեն:
8. Ուղեղը հիանալի օրգան է: Այն սկսում է աշխատել այն պահից, երբ Դուք արթանանում եք և անջատվում է, երբ մտնում եք ուսումնական հաստատություն:
9. Թանգարանում ամենահետաքրքիր ցուցանմուշը երբեք անվանատախտակ չի ունենում:
10.Լուրջ դեմքը դեռ խելամտության նշան չի:
11. Մեխ խփելիս երբեք մատը չեք վնասի, եթե մուրճը բռնեք երկու ձեռքով:
12. Հայտնի պատճառը, թե ինչու են համակարգիչները ավելի արդյունավետ աշխատանք կատարում, քան մարդիկ, այն է, որ նրանք ստիպված չեն լինում աշխատանքից կտրվել՝ անիմաստ հեռախոսազանգերին պատասխանելու համար:
13. Եթե դա հիմարություն է, բայց աշխատող է, ուրեմն բնավ հիմարություն չի:
14. Հենց Դուք ձեռնամուխ եք լինում որևէ աշխատանք անելու, անպայման գտնվում է մեկը ուրիշ աշխատանք, որ պետք է ավելի վաղ անել:
15. Անգամ երբ բացատրությունն այնքան պարզ է, որ այն հնարավոր չէ սխալ հասկանալ, անպայման կգտնվի մեկը, որը Ձեզ սխալ կհասկանա:
16. Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում:
17. Ինչքան շատ բան գիտես, այնքան ավելորդ բան գիտես:
18. Ապագան այնպիսի մի տեղ է, որտեղ միշտ հարմար է տեղավորել մեր երազանքները:
19. Ինչքան քիչ լինեն սեփական կարծիք ունեցողները, այնքան մեծ կլինի համակարծությունը:
20. Հոգեբույժները գտնում են, որ Երկրագնդի վրա հոգեկան խանգարվածությամբ տառապում է յուրաքանչյուր չորրորդ մարդ: Ուշադիր նայեք Ձեր երեք ընկերներին: Եթե նրանք առողջ են, ուրեմն տառապողը Դուք եք:
21. Փորձը հիանալի բան է, որը թույլ է տալիս ճանաչել Ձեր այն սխալը, որ կրկին թույլ եք տվել:
22. Գետնից ընկնել չի կարելի:

Նյութի աղբյուր՝ http://victorina.am/articles/article/article_id/343
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 261 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: