Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 15 » Վստահու՞մ եք ինտուիցիային (Հոգեբանական թեսթ)
18:40 Վստահու՞մ եք ինտուիցիային (Հոգեբանական թեսթ) |
Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանով է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել Ձեր ներքին ձայնին:
1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում: 2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը: 3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը: 4. Հաճա՞խ եք գուշակում, թե ո՞վ է Ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը: 5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին: 6. Միշտ կատարվու՞մ են Ձեր նվիրական երազանքները: 7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը: 8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում: 9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն: 10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ: 11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե Ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ու դա հաստատվել է: 12. Ձեռք եք բերու՞մ որևէ իր միայն նրա համար, որ Ձեզ թվացել է, թե այն ուղղակի Ձեզ համար է նախատեսված: 13. Հավատու՞մ եք սիրուն առաջին հայացքից: 14. Որոշումներ կայացնելիս սովորաբար լսու՞մ եք Ձեր ներքին ձայնին: 15. Վստահում եք ինտուիցիայի՞ն, թե՞ տրամաբանությանը:
Յուրաքանչյուր դրական պատասխանի համար գումարեք 1 միավոր և հաշվեք արդյունքը:
10-15 միավոր Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել Ձեր ներքին ձայնին, այն Ձեզ երբեք հուսախաբ չի անի:
5-9 միավոր Դուք ունեք որոշակի մարգարեական ընդունակություններ, բայց կյանքի կարևոր հարցերում չարժե վստահել ինտուիցիային: Դուք ռիսկի կդիմեք ընդունել սեփական վախերը որպես ներքին ձայնի հուշում: Սովորեք ազատել գիտակցությունը վայրկենական մտքերից, և այդ դեպքում ենթագիտակցությունը §կտա¦ Ձեզ ճշմարիտ տեղեկատվություն:
5 միավորից քիչ Ձեր կյանքում որպես առաջին ջութակ հանդիսանում է ո՛չ թե ինտուիցիան, այլ տրամաբանությունը: Կարևոր որոշումներ Դուք պետք է կայացնեք լավ կշռադատելով խնդիրը: Մտքի առաջին իսկ պոռթկումին ենթարկվելը Ձեզ հակացուցված է:
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm....st.html |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 313 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: