Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 28 » Ինչո՞վ է նշանավորվել շաբաթ օրը Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի համար:)
23:46 Ինչո՞վ է նշանավորվել շաբաթ օրը Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի համար:) |
Օգոստոսի 25-ին լրացավ Հայկոյի 39 տարին: Երգիչի նրա ընտանիքի համար օրը նշանակալի էր ոչ միայն ծննդյան տարեդարձի պատճառով:) Այդ օրը կայացել է Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի մկրտությունը:
Նշենք, որ փոքրիկն արդեն 1 տարեկան 3 ամսական է: Ավելի վաղ զույգը ցանկություն էր հայտնել Արմանին կնքել իր 1-ամյակի օրը: Փոքրիկի մկրտությունը, սակայն, մի քիչ ուշացավ՝ միանալով հայրիկի ծննդյան տարեդարձին:
Անահիտի ու Հայկոյի որդու մկրտությունը կայացել է Էջմիածնի Մայր Տաճարում: Փոքրիկի կնքահայրը զույգի մտերիմ ընկերներից մեկն է եղել:
Հայկոյի և Անահիտի հյուրերն են եղել Հրաչ Քեշիշյանը, Ռիչարդ Մադլենյանը, Արսեն Սաֆարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արևիկ Սիմոնյանը, այլ հայտնիներ, զույգի ընկերներն ու հարազատները:
Esyes.am-ը շնորհավոորում է Հայկոյին՝ ծննդյան տարեդարձի, զույգին՝ բալիկի մկրտության առիթներով:) |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 281 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: