Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 15 » Ինչպես ազատվել տհաճ հիշողություններից
16:15 Ինչպես ազատվել տհաճ հիշողություններից |
Բոլորս էլ ունենք այնպիսի հիշողություններ, որոնց վրա կարելի է հետադարձ հայացք գցել և ծիծաղել: Ունենք նաև այնպիսի հիշողություններ, որոնց վրա ծիծաղելը բարդ է: Համեմատեք տվյալ 2 հիշողությունները, որպեսզի կարողանաք պարզել, թե որոնք են դրանց տարբերությունները: Մեկում Դուք Ձեզ տեսնում եք, մյուսում` ո՞չ: Մեկը որևէ դրվագի պատկեր է, մյուսը` ֆի՞լմ: Կա՞ արդյոք տարբերություն գույնի, չափի, լուսավորության կամ տեղայնացվածության մեջ: Պարզեք տարբերությունները, ապա փորձեք փոխել տհաճ պատկերն այնպես, որ նմանվեն այն մեկին, որի վրա այժմ կարող եք հեշտությամբ ծիծաղել: Եթե այդ պատկերը հեռու է գտնվում, մյուսը նույնպես հեռուացրեք: Եթե ծիծաղելի թվացող պատկերի դեպքում Ձեզ հենց պատկերի մեջ եք տեսնում, փոխեք մյուս պատկերն այնպես, որ վերջինիս մեջ էլ ներսում հայտնվեք: Միակ բանը, որ խանգարում է Ձեզ այս ամենը կիրառել իրադարձությունից անմիջապես հետո, դուք մտածում եք, որ հնարավոր չէ դա անել: Վարժվելով` դուք կկարողանաք օգտագործել այս հնարքը նույնիսկ անմիջապես իրադարձության ընթացքում:
*** Մտաբերեք 2 հիշողություն ձեր անցյալից` մեկ հաճելի հիշողություն և մեկ տհաճ: Մեկ-երկու վայրկյանների ընթացքում վերապրեք այդ իրադարձություններն այնպես, ինչպես սովորաբար եք վերապրում: Այժմ ուշադրություն դարձրեք` արդյոք ասոցացված, թե դիսոցացված եք դուք դրանցից յուրաքանչյուրում: Ասոցացված` նշանակում է վերադառնալ և կրկին վերապրել իրադարձությունը` այն դիտելով սեփական աչքերով: Դուք տեսնում եք իրադարձությունը նույնությամբ, այնպես, ինչպես իրականում էր այն տեղի ունեցել: Դուք կարող եք տեսնել ձեր ձեռքերը, սակայն ոչ դեմքը, եթե միայն հայելում չեք նայում: Դիսոցացված` նշանակում է դիտել մտապատկերը ցանկացած տեսնակյունից, միան ոչ սեփական աչքերով: Դուք կարող եք իրադարձությունը այնպես տեսնել, կարծես դիտում եք ինքնաթիռից, կամ կարծես դուք որևէ այլ մարդ եք, որ ինքներդ ձեր մասին ֆիլմ եք դիտում և այլն: Այժմ վերապրեք այդ հիշողությունները հերթականությամբ և պարզեք` արդյոք ասոցացվա՞ծ, թե դիսոցացված եք դուք դրանցից յուրաքանչյուրում: Անկախ այն բանից, թե ինչպես եք վերհիշում երկու առանձին դեպքն էլ, վերադարձեք և վերապրեք դրանք հակառակ ձևով, որպեսզի պարզեք, թե ինչպես է դա փոխում ձեր ապրումները: Եթե հիշողության մեջ դուք ասոցացված էիք, դուրս եկեք ձեր մարմնից և դիտեք այդ իրադարձությունը դիսոցացված վիճակում: Եթե դուք դիսոցացված էիք, ներխուժեք մտապատկերի մեջ այնքան անգամ, մինչև ասոցացվեք դրա մեջ: Պարզեք, թե տեսողական նման փոփոխությունները ինչպես են ազդում այդ հիշողությունների հետ կապված զգացողությունների վրա: Իդեալական իրավիճակ է իրականցնել բոլոր հաճելի հիշողությունները ասոցացված, այնպես, որ հեշտությամբ կարողանաք վայելել զուգակցվող բոլոր դրական հույզերը: Երբ դուք դիսոցացվում եք սեփական տհաճ հիշողություններից, դուք պահպանում եք տեսողական տեղեկատվությունը այն ամենի վերաբերյալ, ինչի հետ, հնարավոր է` ստիպված լինեք գործ ունենալ հետագայում, սակայն արդեն առանց տհաճ հուզական հակազդումների: Ինչու է պետք կրկին վատ զգալ: Արդյո՞ք մեկ անգամը հերիք չէր: Սերն այն երևույթների շարքում է, որով շատ ավելի հաճելի է զբաղվել` գտնվելով սեփական մարմնի ներսում և ապրելով բոլոր այդ զգացողությունները և ոչ թե` դիտելով դրանք կողքից: Դուք ձեր ուղեղին սովորեցնում եք ասոցացվել հաճելի հիշողությունների հետ և դիսոցացվել տհաճներից: Շատ արագ այն “կհասկանա” սկզբունքը և մեխանիկորեն կիրականացնի այն:
Ռիչարդ Բենդլեր
Նյութի աղբյուր՝ http://noyem.blogspot.com/2012/10/blog-post_1324.html |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 315 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|