Ուրբաթ, 20.06.2025, 00:54
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Ինքնաթիռ
21:52
Ինքնաթիռ

What are you thinking (we`re going nowhere)
What are you feeling (we`re going nowhere)

Pink Floyd- Keep talking

Էլի Փինք Ֆլոյդ եմ լսում: Էլի :Ինչպես միշտ: Ու գիշերվա զգացողություններն են արթնանում :
  Գիշերն ահավոր գլխապտույտ ունեցա : Ու գիտես՝  հասցրի իսկապես վախենամ: Էնքան հաճելի զգացողություն էր : Միշտ արհեստական վախեր  եմ ստեղծում, որ ինձ համոզեմ, որ  կենդանի եմ ու դեռ շնչում եմ : Մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. մարդը ողջ է  այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ բանից վախենում է :  Հենց դրա համար էլ արհեստական վախեր եմ ստեղծում ,թե չէ էս դարի հետ կապս  ամբողջությամբ կկորի : Ինձ հողի վրա միայն արհեստածին վախերս են պահում:  Վախերիս մեջ, ինչպես տաք վերմակի մեջ, կծկվում եմ ու նայում վերև:

Երեկ գիշերն էլ վախերիս ու վերմակի մեջ կծկվել էի, փորձում էի քնել ու ...սկսվեց : Գլխապտույտ : Իսկական ու սարսափելի :  Հիշում եմ, որ լոգասենյակ եմ հասել ու  գլուխս մտցրել սառը ջրի տակ: Իսկական վախերը արհեստականներից հետաքրքիր են: Ու գունավոր են :   Պետք է փորձել շուտ-շուտ իսկապես վախենալ: Ափսոս՝ մոտս լավ չի ստացվում :
 Կհարցնես ՝ ի՞նչ եղավ հետո : Թեյ խմեցի: Քաղցր : Շատ քաղցր : Ու պատկերացնում էի, որ թեյի բաժակի վրայով...Ինքնաթիռ է թռչում : Էնքան սիրուն ինքնաթիռ էր, խառնվել էր թեյիս գոլորշու հետ ու բաժակի տարածքով պտույտներ էր գործում :  Ես գիտեմ, որ ինձ հավատում ես : Գիտես, որ ճիշտ եմ ասում : Էդ պահին մեծ ցանկություն կար քեզ ինքնաթիռի մասին պատմելու :
Եթե հնարավորություն լիներ՝ ես ու դու կկծկվեինք  իմ վերմակի ու վախերի մեջ, ափերով կգրկեինք թեյի բաժակն ու ես քեզ կպատմեի ինքնաթիռի մասին :  Կխոսեինք մինչև առավոտ, ու գլխապտույտս կանցներ :
Գիտես՝ վախեցել էի :
Բայց հիմա չեմ վախենում: Հիմա էլի թեթև սրտխփոց ու գլխապույտ եմ զգում : Բայց էս գլխապտույտն արդեն Փինք Ֆլոյդից է : Հաճույք եմ ստանում էս գլխապտույտից : Ափսոս, որ թեյի  գոլորշու մեջ թռչող ինքնաթիռ էլ չկա : Ափսոս, որ էլ  իսկական վախ չեմ զգա :
Ինչքան շատ խոսելիք, պատմելիք կա : Բայց հիմա ուզում եմ, որ  դու խոսես: Ինձ համար դժվար է գլխապտույտի միջից խոսել : Ուզում եմ  խոսես : Շարունակես խոսելը : Ասես՝ ինչ ես մտածում ու ինչ ես զգում : Ֆլոյդի երգի պես  նկարագրես ու պատմես : Մի օր էս երգի մասին առանձին կզրուցենք :
Մի օր քեզ անպայման կպատմեմ  թեյի ու ինքնաթիռի մասին:
Արի  կծկվենք վերմակի տակ ու մի կողմ դնենք վախերը : Արի գրկեմ քեզ :
Շարունակիր պատմել: Ես լսում եմ: Ու լսում եմ նաև թեյի գոլորշիների միջով թռչող ինքնաթիռի ձայնը : Գիտեմ՝ հավատում ես ինձ :










Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 334 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: