Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 23
Ներիր ինձ, սիրելիս, ներիր, որ դարեր շարունակ բաց չեմ թողնում ստվերդ, ներիր, որ իրանել եմ այն, ու փորձում եմ բռնվել դրա փեշերից, ես այն էլ սիրում եմ, գիտե՞ս, միթե՞ կարծում ես երջանիկ եմ ես, միթե՞ փորձում ես ապրել առանց անունս վանկարկելու,միթե՞ կարող ես ժպտալ, ինչպես ես առանց քեզ այդպես էլ մոռացել եմ, ներիր սիրելիս, որ կորել եմ հեռուներումդ, ներիր, թանկագինս, որ աղոտվել է շուրջս, որ մթագնել են երազներս...Ես քեզ հետ եմ...Գիտե՞ս, կարծում եմ կյանքն արդար է, այն ինձ քեզ է շնորհել, ու հիմա թեկուզ և ստվերդ, բայց ես այն ունեմ, ներիր, որ քեզ բաց չեմ թողել դեռ, ներիր, որ անունդ չեմ կարողանում դեռ սովոր դարձնել շուրթերիս, ականջներիս, աչքերիս այնքան, որ հանդիպելիս այն, չքանդվեմ իմ հպարտությամբ կառուցած դղյակում, ներիր սիրելիս...Դեռ կհանդիպենք...այնտեղ,հեռվում, ես քեզ էլի կսպասեմ,ինչպես այստեղ,երբ վերադարձդ անտանելի անհնարին է, երբ աշխարհում ոչինչ
...
Կարդալ ամբողջը
|
What are you thinking (we`re going nowhere) What are you feeling (we`re going nowhere) Pink Floyd- Keep talking
Էլի Փինք Ֆլոյդ եմ լսում: Էլի :Ինչպես միշտ: Ու գիշերվա զգացողություններն են արթնանում : Գիշերն ահավոր գլխապտույտ ունեցա : Ու գիտես՝ հասցրի իսկապես վախենամ: Էնքան հաճելի զգացողություն էր : Միշտ արհեստական վախեր եմ ստեղծում, որ ինձ համոզեմ, որ կենդանի եմ ու դեռ շնչում եմ : Մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. մարդը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ բանից վախենում է : Հենց դրա համար էլ արհեստական վախեր եմ ստեղծում ,թե չէ էս դարի հետ կապս ամբողջությամբ կկորի : Ինձ հողի վրա միայն արհեստածին վախերս են պահում: Վախերիս մեջ, ինչպես տաք վերմակի մեջ, կծկվում եմ ու նայում վերև:
...
Կարդալ ամբողջը
|
 Բարև, սիրելիս: Այսօր սովորական դարձած «բարի լույս»-ներին փոխարինելու է եկել «բարև»-ը: Քեզ ճանապարհել եմ աշխատանքի ու տեղավորվելով անկողնու` քո տաքուկ հատվածում, որոշել եմ քեզ նամակ գրել: Ասելու այնքան բան կա, որ սրտիս և ուղեղիս միահամուռ աշխատանքի արդյունքում պետք է որ վերածվեր մի մեծածավալ վեպի, բայց արդյոք մեր այս կարճ ու անհասկանալի կյանքի թանկարժեք րոպեներն արժեն նրան, որ գրեմ այն, ինչ առանց այդ էլ պարզ է ու զգայելի: Ինձ միշտ թվացել է, թե մեր այս փոքրիկ մոլորակը արտաքուստ պատված է սիրով, այդ պատճառով էլ վայր չի ընկնում տիեզերքում: Հետո հասկացա, որ փոքրիկ սերերն են պահում մոլորակը կործանումից: Շատ հաճախ ասում ես, թե անհասկանալի ու բարդ մարդ եմ, ով չունի կայուն արժեհամակարգ ու հաստատ ցանկություններ: Այո, երբեք ինքս ինձ անգամ չեմ հասկանում, հաճախ կռվում եմ ինձ ու ինձ հետ, թշնամանում ի
...
Կարդալ ամբողջը
|
«2.500 դրամով նա կարող է գնել ապրանքային զամբյուղի բազմաթիվ ապրանքներ, որոնց կարելի է ծանոթանալ ցանկացած խանութում»,- եղավ նախարարի խուսափողական պատասխանը:
Ի՞նչ սխալ բանա ասել էտ մարդը,ամեն ինչ էլ կարանք գնենք 2500 դրամով,օրինակ՝ 20 գրամ պանիր,23 գրամ կարագ,37 գրամ միս, 4 հատիկ սիգարետ, 50 մլգ ձեթ, մի բան էլ կմնա կգնանք մեր համար կֆռֆռանք :Ճ
|
1.Ռոնալդինiոն առաջին անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում դեռ 13 տարեկանում:Այդ ժամանակ նրա թիմը հաղթեց մեկ այլ թիմի 23-0 հաշվով,իսկ բոլոր գոլերը հեղինակել էր ինքը Ռոնալդինյոն:
2.1950 թվականին ֆուտբոլի Հնդկաստանի հավաքականը չմասնակցեց աշխարհի առաջնությանը քանի որ ՖԻՖԱ-ն չթույլատրեց ֆուտբոլիստներին ոտաբոբիկ խաղալ:
3.1999 թվականին իտալական «Ֆիորենտինա» ակումբը իր խանութներում վաճառում էր մարզադաշտի օդով լի տարաներ: Հավաքածուի մեջ էին մտնում «Տրիբունաների ոգի»,«Հաղթանակի բերկրանք» և «Հանդերձարանի մթնոլորտ» տեսակները:
4.Ռիդինգ քաղաքի ֆուտբոլային թիմի դարպասապահ Ջի
...
Կարդալ ամբողջը
|
Հոգնել եմ մարդկանց կեղծ ժպիտներից, հոգնել եմ ստից ու կեղծիքից: Հոգնել եմ, էլ չեմ ուզում, չեմ ուզում պատահաբար ականատես լինել այնպիսի բաների, որոնք իմ մեջ սոսկում են առաջացնում, չեմ ուզում մարդկանց կեղծ բարեկամության տակ այլևս տեսնել խաբեբայություն: Հոգնել եմ բոլորին կեղծ ժպտալուց, հոգնել են լուռ արտասվելուց, հոգնել եմ ամեն-ամեն բանից, ամեն քայլափոխի դեմքիս թռչող կեղծիքից, հոգնել եմ այս միօրինակությունից. . . Հոգնել եմ կյանքի ոլորապտույտ ճանապարհին հանդիպող ստորություններից. . . Ուզում եմ, որ բոլորրը հանդես գան իրենց կերպարով, լինեն այն, ինչ կան, այլ ոչ կեղծավոր ու ստոր խառանկիչների կերպարները թաքցն
...
Կարդալ ամբողջը
|
-մի անգամ էլ ես գոստի եկել, Chorni եմ քցելու -կներես, միամիտ նկարիդ 4 եմ դրել -OK ունե՞ս -միհատ էս էջը share կանե՞ք -լավ ստատուս ունե՞ս :D -քոնը ֆլեշկայա՞, թե՞ կաբելային -քեզ add եմ արել , կնդունես -այստեղ կարող է լինել ձեր բանները :D -քո հեռախոսը անդրոի՞դ ա -սայթում կա՞ս (այսինքն օդնոկլասնիկում)
...
Կարդալ ամբողջը
|
Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը. -Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները: Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները: Ընկերը շփոթվեց ու բողոքեց. -Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները: Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում.. - Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը՝ կգտնես վատը, երբեք չնկատելով ոչ մի լավ բան… ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա…
...
Կարդալ ամբողջը
|
Գիրք կարդալ- գիրք կարդացողները դոդիկներ են. :Ճ Աշխատել.-Աշխատողները հարիֆ են, պետքա կյանքը վայելել մինչև մեռնելը :Ճ Երթուղայինում մեծերին տեղ տալը- վա՞տ են, կարողա գիԴեն պետքա ոդի վրա կայնեմ նորմալ կանգնել - ճիշտը պպզելնա :Ճ ու էլի շատ բաներ...
|
Այս արտահայտության տակ սարկազմի բաժին կա: Այն լսելիս` շատերը սխալ են հասկանում. նրանց թվում է, թե ընդունելու մեջ նաև սիրելն է մտնում կամ մերձությունն ու մտերմությունը, անմիջական շփումը: Շատերին թվում է` եթե մեկին կամ մի բան ընդունում ես, ուրեմն պետք է դնես գլխիդ, ման գաս ու ամեն պատի տակ դրա գովքը երգես: Դրա համար էլ, մարդիկ ձգտում են մյուսներին ընդունել, բայց չեն կարողանում կամ երբեմն էլ չեն ուզում ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Օրինակ` դիմացինդ, ներողություն արտահայտությանս համար, իսկական թրիք մըն է: Ի՞նչ է պետք անել: Այստեղ առաջնային խնդիրը փաստն արձանագրելն է` ՍԱ ԹՐԻՔ ՄԸՆ Է, դրանից հետո անհարժեշտ է ընդունել ոչ թե նորին օծություն թրիք մը, այլ դրա հետ կապված փաստը, այսի
...
Կարդալ ամբողջը
|
Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամեն օր, և չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքը առանց նրանց: Բայց մենք ի՞նչ գիտենք նրանց մասին: Ստորև ներկայացված են ամենահետաքրքիր փաստերը ձեռքերի վերաբերյալ:
- Մեր մատներում չկան մկաններ: Մկանները, որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել, գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում: Նրանք կապնվում են մատնե
րի ոսկորների հետ ջիլերի օգնությամբ, որոնք քաշում և կառավարում են մտները:- Մեր եղունգները աճում են տարվա մեջ այնքան, ինչքան որ տարվա ընթացքում տեղաշարժվում են մայրցամաքները:- Որպեսզի ամբողջությամ
...
Կարդալ ամբողջը
|
Մի անգամ երկու ընկեր անապատով գնում էին : Մի անգամ նրանք վիճեցին և նրանցից մեկը վրդովվեց և ապտակեց ընկերոջը: Այդ ընկերը ցավ զգաց, բայց ոչինչ չասաց: Առանց բառ ասելու նա ավազի վրա գրեց. <Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց>: Ընկերները լուռ շարունակում էին գնալ անապատի միջով, և շատ օրեր անց նրանք օազիս գտան ու որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել քիչ էր մնում խեղդվեր, իսկ նրա ընկերը նրան փրկեց: Երբ նա ուշքի եկավ քարի վրա քանդակեց <Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը>: Նա ով ապտակել էր նրան և փրկել կյանքը հարցրեց ընկերոջը:
...
Կարդալ ամբողջը
|
Մի ժլատի ձեռքից մի զուզա* ընկավ: Իսկույն բարձրացնելով այն, նա համբուրեց դրամը, շոյեց եւ դիմեց նրան հետեւյալ խոսքերով. - Դու ինձ համար եւ հայր ես, եւ մայր, եւ եղբայր, եւ ընկեր: Որքան քաղաքներ ես թափառել, որքան ծովեր ես անցել: Ինչքան հարուստների ես աղքատացրել, ինչքան աղքատների ես հարստացրել: Ինչքան աղջիկների ես զրկել կուսությունից, ինչքան գեղեցկուհիների ես անբարոյական դարձրել: Դրամը դնելով գրպանը, նա ավելացրեց. - Հիմա գնա այնպիսի տեղ, որտեղից դու արդեն ոչ մի տեղ չես հեռանա: Այլեւս դու չես խանգարի մարդկանց հանգիստը: *Զուզա – մանր դրամ
|
Երբ գալիս էր հոկտեմբեր ամիսը,ես և քույրս սև սուգն էինք մտնում:Ամեն հոկտեմբեր նշանավորվում էր գյուղում կարտոֆիլ հավաքելու ժամանակ քեռուս ընտանիքին օգնելով:90ականներ,անլույս,մութ,խավար…ժամանակի հետքերով երբ հետ եմ գնում, հասկանում եմ, որ, իրականում,այդ մութ ու ցուրտ տարիներն էր մեր իրական երջանկությունը:Թքած,թե մայրս հորս անիծելով իր վերջին ոսկիները չէր վաճառում հաստափոր ,փող փոխող Վրեժին…:Ամեն այսպիսի վաճառքից հետո տանը տխուր ուրախություն էր տիրում:Մենք ,մինչև վերջ չեինք հասկանում,որ ամեն մի ոսկյա զարդի կորստի հետ մայրս անհետ կորցնում էր իր հարսանիքի ժամանակ այդքան փափագած բարեկեցիկ կյանքի վերջին նշույլները:Ես ու քույրս այդ օրերին վայելում էինք այն պահերը,երբ ,,բա ինչ ենք անելու.,, արտահայտությունը մղվում էր հետին պլան,թեև այդ
...
Կարդալ ամբողջը
|
Մենք զարգանում ենք, մոլորակի վրա մարդիկ գնալով ավելի են շատանում, բայց չնայած այս ամենին, մարդիկ աստիճանաբար դառնում են ավելի ինքնամփոփ ու չար, ինչ-որ դեպքերում նաև վայրի: Իսկ ինչու՞ է այսպես լինում: Ի՞նչն է ստիպում մեզ, անձրևային եղանակին մի գավաթ սուրճի հետ նստել պատուհանին, սկսել տխրել ու մտածել, որ մենք ոչ մեկին պետք չենք, և ոչ ոք չի կարող մեզ օգնել: Չէ որ, մեզանից յուրաքանչյուրն ունի շատ գործընկերներ, դասընկերներ և պարզապես ընկերներ, որոնց մենք միգուցե հաճախ չենք հանդիպում, բայց նրանցից ոմանց հետ հանդիպումն ու զրույցը մեզ համար հաճելի է: Ինչ-որ մեկը անպայման մեզ սիրահարված է, բայց մենք սովորել ենք չնկատել դա և ամեն ինչ պահել մեր մեջ: Փորձեք բացվել, լավ վերաբերվեք կեղծ ու խաբեբա մարդկանց: Եթե մի գավաթ սուրճը ձեռքներիդ նստել է պատուհանի մոտ ու դիտում եք, թե
...
Կարդալ ամբողջը
|
Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով: Բավակա
...
Կարդալ ամբողջը
|
1. Երախտապարտ եղեք նրա համար, ինչ ունեք: Մարդիկ սովոր են ընդունել այն, ինչ ունեն, որպես բնական երևույթներ: Գտեք մի քանի րոպեներ մտածելու այն բաների շուրջ, թե ինչ ունեք Դուք և ինչի համար եք երախտապարտ:
2. Շնորհակալություն հայտնեք: Շնորհակալության խոսքերը մի պահեք Ձեր մեջ: Մի ալարեք ասել շնորհակալություն:
3. Դադարեք քննադատել: Բոլորին է հայտնի “ Մի դատիր, որ չդատվես” արտահայտությունը: Եթե Ձեզ դուր չի գալիս, երբ Ձեզ քննադատում են, ապա ինքներդ ևս մի քննադատեք:
4. Թեթև եղեք քննադատության մեջ: Քննադատությունը անհրաժեշտ է, բայց եթե Ձեր նպատակն է ստորացնել մարդուն, այլ ոչ թե ցույց տալ վերջինիս թերությունները, ապա դա ոչ թե քննադատություն է, այլ դատարկ վատաբա
...
Կարդալ ամբողջը
|
Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը. -Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները: Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները: Ընկերը շփոթվեց ու բողոքեց. -Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները: Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես,թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու
...
Կարդալ ամբողջը
|
Ինչ զզվելի է, երբ կայքերում որևէ նյութի մեկնաբանություններ ես կարդում ու հանդիպում ես իգական սեռին ոչ հարիր արտայտությունների: Թերևս մի քանիսը փորձեմ մեջբերել. - Ara de iroq mortiq eli ... - Es ova es lox@ - Davay exi stuc - lsi ay txa ov es du qo kyanqum - mi hat qez qti... և այլն... Նողկալի է ... Կինը, ցանկացած պարագայում պետք է կին մնա ... Հետևեք Ձեր խոսքին ու պահվա
...
Կարդալ ամբողջը
|
Մեր օրերում շատ է խոսվում տեղեկատվական պատերազմի մասին: Միաժամանակ քչերը կարող են բացատրել, թե ինչ է դա, և ինչ է իրենից ներկայացնում: Ավելին, նույնիսկ ոլորտի մասնագետներն են դժվարանում պատասխանել այդ հարցին, թե երբ է սկիզբ առել տեղեկատվական պատերազմը և երբ է, որ տեղեկատվությունը սկսվել է օգտագործվել որպես զենք: Նույնիսկ եթե հասկանանք, թե երբ է այն առաջացել, հարց կառաջանա,թե ինչ է իրենից ներկայացնում հենց տեղեկատվական պատերազմը, ինչ միջոցներով է այն իրագործվում և ինչ նպատակ է հետապնդում: Սկզբնապես “տեղեկատվական պատերազմ” տերմինը օգտագործել է Տ. Ռոնան 1976 թվականին Boeing
...
Կարդալ ամբողջը
|
Շոու-բիզնեսի աստղիկների ներողությունների շարանը այս անգամ երկար ձգվեց: Հիմա էլ Սյուզի Մելիքյանի հերթն է ներողություն խնդրելու:) ՈՐՏԵՎ Սյուզին հետեւելով իր վերջին տեսահոլովակից հետո համացանցում ծավալված մեկնաբանություններին, արձագանքել է որ ընդունում է մայրենի լեզվի աղավաղման հետ կապված քննադատությունները: «Ավելի լավ կլիներ` «որովհետեւ» հնչեր, ընդունում եմ: Եթե նորից ձայնագրվեի երգը, հաշվի կառնեի սխալս: Գիտեմ, որ ճիշտ ձեւը որովհետեւն է, բայց քանի որ երգի բառերը գրել են «Մեծ Հայք» խմբի ռեփերները, մաքուր գրական տեքստ չի ստացվել: Ես չեմ խառնվել ու չեմ ցանկացել այն փոխել: Այս ոճի մեջ իմ առաջին երգն է, բնական է, որ պետք է քննարկվեր: Բավական շատ արձագանքներ եմ ստացել, եթե չքննարկեին, կմտածեի, որ հետաքրքիր չի ստացվել: Չգիտեմ, այս ոճում հետագայում նորից կերգեմ, թե` ոչ»: Իհարկե լավ է, որ նա ընդուն է
...
Կարդալ ամբողջը
|
Երեկ` ողջ օրվա ընթացքում, ազգիս ԶԼՄ-ները գրում էին ինչ որ Լիլուի մասին, որին ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ պատշաճ պահվացքի պատճառով: Մհեր Մկրտչյանը ողջ լիներ կհարցներ՚ Слуши , кто этот патерпевши, кто он (а) такой (ая): Այսօր էլ աչքներս չբացած կարդում ենք , որ Լիլուն զղջում է արածի համար: Այսինքն բաց են թողել: Պարզվում է, Լիլուն աստղ է դրա համար այսքան ուշադրության արժանացավ եւ ազատ արձակվեց: Ինձ բացարձակ չի հետաքրքրում Լիլուն ով է, ում ընկորուհին է կամ ինչ դասի(կլասի) աստղ է: Կարեւորը այն է, որ շոուն ստացվեց: Իսկապես, ով է Լիլուն, որ արդեն երկու օր է իր վրա է սեւեռել ազգիս ազատ, անկախ լրագրողական աշխարհի ուշադրությունը: Մի՞գուցե քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին արժե այս մասին մտածել: Ինչ կա որ? Մեկ մեկ կարելի է երգել եւ տեսահոլովակ թողարկել: Մի՞գուցե ինչ որ բան ստացվի...
...
Կարդալ ամբողջը
|
Ահա տեսնո՞ւմ եք, թե ինչո՞ւ չի կարելի դրսևորել տոլերանտություն ու հանդուրժողականություն ագրեսիվ փոքրամասնությունների նատմամբ։ Խնդրեմ, վառ օրինակ. Շոուբիզնեսի հերթական նորաթուխ աղանդավոր աստղը (այո հենց աղանդավոր, որովհետև ես առաքելական եմ ու իմ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը նրանում է, որ Կյանքի Խոսքը աղանդ է, իսկ դրա հետևորդները՝ աղանդավոր) մի երկու անգամ ռեպ կարդալուց ու էքսկավատրների մոտ իր տռճիկ տալը նկարագրող տեսահոլովակը թողարկելուց հետո արդեն այն աստիճան նշանակալի ֆիգուր իրեն համարեց հայոց աշխարհի հասարկական տիրույթում, որ ոչ ավել, ոչ պակաս որոշեց նկատողություններ անել Հայ Առաքելական Եկեղեցուն ու ուղղություններ տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե ի՞նչ պետք է անել։ Հարգելի Հռագը, видите ли չի հասկացել պատարագի ժամանակ ինչ է խոսվում (ես պալիգլոտ չեմ, բայց չգիտես ինչու հասկանում եմ, ինչն էլ չեմ հասկանում, միշտ կարող եմ հոգևորականից հարցնել՝ դեռ ոչ մի անգամ ոչ միայն
...
Կարդալ ամբողջը
|
 Երգչուհի Լիլուն մեկնաբանել է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում նա և իր ընկերները, ոստիկանների հետ վիճաբանության արդյունքում, բերման են ենթարկվել Ոտիկանության կենտրոնական բաժանմունք։ “Ընկերներով էինք, մի քիչ գինովցած ու իրավապահ մարմինների հետ վիճաբանություն ծագեց, բայց որեւէ ոստիկանի հետ կոպիտ խոսելու` վիրավորելու միտք չեմ ունեցել”,- մեկնաբանել է երգչուհին միջադեպը Slaq.am-ի հետ զրույցում: Նա ասում է, որ զղջում է պատահածի համար. “Եթե անգամ վիրավորել եմ որեւէ ոստիկանի, ուեմն ներեղություն եմ խնդրում` հատուկ միտք չեմ ունեցել”:
|
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Blicherreport.com կայքի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 30 ֆուտբոլիստների ցանկում և զբաղեցնում է այս ցուցակի 30-րդ հորիզոնականը:
Blicherreport կայքի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեո Մեսսին: Ֆուտբոլիստների ցուցակը կարող եք տեսնել`այստեղ
|
 Ռուսաստանի և Ուկրաինայի պրեմիեր լիգաներում անցյալում մնացին 12-րդ տուրի հանդիպումները: Միանգամից նշենք, որ հայ ֆուտբոլիստները այս անգամ աչքի չնկան արդյունավետությամբ, սակայն գրեթե բոլոր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ ասպարեզ դուրս եկան իրենց թիմերի կազմերում: Այսքանով անցնենք առաջնություններին առանձին-առանձին սկսելով Ռուսաստանի պրեմիեր լիգայից: Ռուսաստանում տուրը սկսվեց հոկտեմբերի 20-ին և այդ օրը կայացավ միանգամից 3 հանդիպում: Առաջնության առաջատար "Անժին" Մախաչկալայում հյուրընկալել էր Մոսկվայի "Սպարտակին":Հանդիպման ընթացքում զիջելով 0:1 հաշվով տանտերերը կարողացան 2 գնդակ խփել և հասնել կամային` 2:1 հաշվով հաղթանակի մոսկվացիների նկատմամբ: Խաղային առաջին օրվա 2-րդ խաղում Սանկտ Պետերբուրգում "Զենիթը" սեփական հարկի տակ ընդունեց և 1:0 հաշվով հաղթանակի հասավ Կրասնոդարի "Կուբանի"
...
Կարդալ ամբողջը
|
|
|
Մուտք
Քվեարկում
|