Ուրբաթ, 20.06.2025, 05:03
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Տեղեկատվական պատերազմներ
17:08
Տեղեկատվական պատերազմներ

Մեր օրերում շատ է խոսվում տեղեկատվական պատերազմի մասին: Միաժամանակ քչերը կարող են բացատրել, թե ինչ է դա, և ինչ է իրենից ներկայացնում: Ավելին, նույնիսկ ոլորտի մասնագետներն են դժվարանում պատասխանել այդ հարցին, թե երբ է սկիզբ առել տեղեկատվական պատերազմը և երբ է, որ տեղեկատվությունը սկսվել է օգտագործվել որպես զենք: Նույնիսկ եթե հասկանանք, թե երբ է այն առաջացել, հարց կառաջանա,թե ինչ է իրենից ներկայացնում հենց տեղեկատվական պատերազմը, ինչ միջոցներով է այն իրագործվում և ինչ նպատակ է հետապնդում:


Սկզբնապես “տեղեկատվական պատերազմ” տերմինը օգտագործել է Տ. Ռոնան 1976 թվականին Boeing ընկերության համար պատրաստված իր զեկույցում, որը կոչվում էր “Զենքերի համակարգ և տեղեկատվական պատերազմ”: Եվ միայն 1991 թվականի դեկտեմբերի 21-ին այն պաշտոնապես հաստատվեց և ընդունվեց ԱՄՆ-ում:
1988 թվականին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կիրառության մեջ է դնում “Տեղեկատվական գործողությունների միացյալ տեսություն” գործողությունը:
Տեղեկատվական պատերազմը - դա ցանկացած հարձակումն է ընդդեմ տեղեկատվական գործառույթի, անկախ օգտագործվող միջոցներից: Տեղեկատվական պատերազմը միայն միջոց է, բայց ոչ վերջնական նպատակ: Տեղեկատվական պատերազմը կարելի է օգտագործել որպես ռազմավարական գրոհի միջոց:
Օրիանակ Ֆրանսիայում հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել ոչ ավել, քան 50% արտասահմանյան ֆիլմեր, որոնց մեծ մասը ինչպես գիտենք ամերիկյան են:
Շատ հեղինակներ կարծում են, որ տեղակատվական պատերազմը ավեի հզոր է, քան միջուկային զենքը: Տեղեկատվական պատերազմի իրականացման ձևերից մեկը, խաղաղ ճանապարհով հասարակական կյանքի պրոպագանդումն է, մասնավորապես արևմտյան հասարակության կյանքի ու ապրելաձևի քարոզումը, որը հաճախ ստանում է արևմտացում անվանումը:
Ա.Զինոևի կարծիքով արևմտացումը շատ ավելի էժան զենք է, քան միջուկային զենքը, բայց հաճախ այն շատ ավելի մեծ օգուտներ է բերում, քան միջուկային զենքը: Արևմտացումը եթե ոչ միանգամից, ապա մի օր հաստատ իր հետ կբերի դոլլարներ, ֆունտեր, մարկեր, ֆրանկեր,ի նչպես նաև նաֆթ և գազ:
Տեղեկատվական պատերազմի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը այլ տիպի գործիքների հետ համեմատած դրա մատչելիությունն է: Արժեք-արդյունավետություն հարաբերակցությամբ այն առաջ է անցնում ցանկացած տեսակի պայքարի միջոցներից: Իսկ ինչու՞:
Պատճառն այն է, որ տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ չէ ավելորդ ջանքեր և էներգիա գործադրել հակառակորդին ոչնչացնելու համար: Այլ սրա խնդիրը կայանում է նրանում, որպեսզի օգնես հակառակորդին իր ունեցած միջոցները ուղղել հենց իր դեմ:
Ըստ Ս. Լեմի տեղեկատվական պատերազմը տեղի է ունենում հայելային էֆֆեկտի պատճառով. «Յուրաքանչյուրը վնասում է հակառակորդին և ստանում տրամաբանական պատասխան»:
Անհրաժեշտ է նշել, որ տեղեկատվական պատերազմում կարևորվում է ոչ այնքան, թե ով առաջինը կսկսի ու ինչպես կանցկացնի այդ պատերազմը, այլ այն, թե ով կհաղթի դրա արդյունքում: Տեղեկատվական պատերազմից հաղթող դուրս գալ, նշանակում է ժամանակին հասկանալ ինչից կարելի է սովորել, իսկ ինչից ոչ, ինչպիսի ելքային տվյալներ կարելի է մշակել, իսկ ինչպիսինները` ոչ: 
Viktorina.am

 



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 634 | Ավելացրել է `: yes | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: