Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » Ինտերնետում տարածված ամենահայտնի մեմերը
21:24 Ինտերնետում տարածված ամենահայտնի մեմերը |
Մեմը հասկացություն է կամ վարքագիծ, որը տարածվում է մի մարդուց մյուսին, իսկ օնլայն պրոպագանդվող միմերը կոչվում են ինտերնետ մեմեր (Internet meme), որոնք զարգանում և տարածվում են չափազանց արագ, երբեմն նույնիսկ ընդամենը մի քանի օրում ձեռք բերելով համաշխարհային ճանաչվածություն: Մեմ կարող են համարվել ինչպես բառերը, այնպես էլ նկարները: Բառերի օրինակ է ինտերնետ սլենգը. տարբեր հապավումները, արտահայտ արտահայտությունները և այլն, որոնք ստեղծվում են համացանցից օգտվողների կողմից (օրինակ՝ LOL, BTW): Սմայլիկները , ինչպես օրինակ` J կամ :D, և այլն, նույնպես ինտերնետ միմեր են: Սակայն ամենաուշագրավը վերջերս մեծ տարածում ունեցած նկարներն են, որոնց նշանակությունը, իմաստը կամ առաջացման աղբյուրը մեզանից շատերը չգիտեն կամ չեն հասկանում: Այսպիսով՝ փորձենք Ձեզ ներկայացնել նրանցից ամենահայտնիները. Տարբեր արտահայտությամբ դեմքեր (Rage comics), որոնցից մի մասը հորինված են, իսկ մյուսները իրական մարդկանց (հիմնականում հայտնի մարդկանց) դեմքի զավեշտալի, «ստացված» արտահայտություններ են: Հորինվածներից ամենատարածվածներն են.
1. Զայրացած մարդը (Rageguy)- կերպար է, որն օգտագործվում է արտահայտելու համար հիասթափություն, զայրույթ կամ դժգոհություն ցանկացած տրված իրավիճակում: 2. Ընդմիշտ միայնակ մարդը (Forever Alone Guy)- թախծոտ կերպար է, որի միջոցով մարդիկ արտահայտում են մենակություն և կյանքից հիասթափություն: 3. «Ինձ դա դուր է գալիս» մարդը («Me Gusta» guy)- կերպար է, որն օգտագործվում է որպես պատասխան, երբ ինչ-որ անհարմար, տարօրինակ կամ նույնիսկ զզվելի իրավիճակներ, երևույթներ նրան դուր են գալիս: 4. Միշտ համաձայնվող մարդը (Okay Guy)- կերպար է, ով, այն հանգամանքներին, որոնց մնացած կերպարները բացասաբար կարձագանքեյին կամ չէին համաձայնվի, միշտ պատասխանում է «Okey»: 5. «Y U NO» guy կերպարն առաջացել է ինտերնետային սլենգից, որը հիմնականում օգտագործվում է, որպեսզի մարդկանց ուշադրություն բերի որևէ թեմա կամ խնդիր: Օրինակ. «Makeup, Y U NO make me pretty» (դիմահարդարում, ինչու՞ դու ինձ չես գեղեցկացնում):
Հայտնի մարդկանց դեմքի արտահայտություններց ամենատարածվածներից են.
6. Յաո Մինգի միմը- առաջացել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Յաո Մինգի ծիծաղից և օգտագործվում է՝ ցույց տալու համար անտարբեր, «ինձ համար միևնուն է» արձագանք որևէ իրավիճակին: 7. Օբամայի «վատ չի՜» մեմն առաջացել է 2011 թվականի մայիսի 24-ին, երբ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, վճարեցին՝ Անգլիայի թագուհուն Բուքինգեմյան պալատում այցելելու համար: 8. Ջեքի Չանի մեմն օգտագործվում է որևէ անիմաստ կամ հիմար իրավիճակի պատասխանելու համար, ցուցադրելով, որ ինչ-որ մեկի ասածն այնքան հիմարություն է, որ կարող է նույնիսկ մարդու ուղեղը վնասել: 9. Ֆրեդի Մերկուրիի մեմը, իր հաղթական դիրքով, ցույց է տալիս արտասովոր ձևով կատարված սխրագործություն, հմտություն, կամ որևէ իրավիճակի «տակից» հաղթանակած դուրս գալը: 10. Դեյվիդ Սիլվերմանի «Լու՞րջ ես ասում» մեմը հիմնականում օգտագործվում է որպես արձագանք ինչ-որ մեկի անտեղյակության կամ հիմարության վրա:
Այսքանը մեմերի ընդամենը չնչին մասն են, իրենց հիմնական բացատրություններով: Իրականում նրանք կարող են օգտագործվել ցանկացած իմաստով. կարևորը` միտքը տեղ հասցնելն է և դրանք օգտագործողի երեևակայությունը: Նմանատիպ մեմեր ծնվում են ամեն օր, սակայն ոչ բոլորն են այսքան մեծ հաջողություն ունենում: Նրանց հաջողությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ արտահայտում են առօրյա զավեշտալի դեպքեր, որոնք պատահել կամ կարող են պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ:
Աղբյուրը` վիկտորինա.am
|
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 320 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|