Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 20 » Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը
20:00 Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը |
Իսկ դու գիտես ինչ՞ է ցավը…Չէ՛, չեմ հարցնում ես, այն ցավի մասին,որ նյութական է ու անցողիկ,եւ թողած վերքերն է բուժող: Անհոգ եղի՛ր, սպիներն էլ են ձուլվում մարմնիդ ու անէանում՝ մաշկիդ բազում անկյուններից մեկում :Ես հարցնում եմ հոգու ցավի մասին:Այստեղ մի պահ բոլորն են լռում…նախ մտածում են ո՞րն է հոգին,ապա փորձում հիշել նրա ապրած ցավը…բայց դու մի փորձիր խառնել հիշողությանդ արխիվները,մի լարիր միտքդ,որպենսզի հիշես նրան,այն մտքում չի դրոշմվում ,այն մնում է բաց վերքի տեսքով ՝հոգում:Ցավում է ուժեղ ներսում,կարծես ինչ-որ աղետ է եղել,խորանում է վերքդ,ցավն ուժեղանում:Երբ աչքերդ ես պինդ փակում,որ դադարի արցունքներիդ հոսքը,որ չխեղդվես՝ քո իսկ արցունքի ծովում,ու միտքդ չի գործում,գիտակցությունդ լքում է քեզ:ՈՒ հառած հայածքդ հորիզոնի անորոշությանը՝մրմնջում ես ցավից…ուզում եմ մի պահ գոռալ,որ ներսիցդ դուրս հանես , հանես ամբողջ կուտակվածը:Բայց լռում ես,քանզի գոչյունիդ ուժգնությունը կարող է աշխարհը ցնցել,բայց չէ ձայնդ չէ այդքան ուժեղ՝ցավն է ամփոփ:Իսկ դու դեռ մտածում ես ինչպե՞ս բուժել,հասկացի՛ր վերջապես ,այն չի բուժվում,այդ ցավի մասնագետը չկա սիրելիս, ու բուժիչ նյութեր չեն ստեղծվում:Ասում ես ժամանակ՞ը ,բայց այն չի բուժում ՝սպիացնում է միայն: Այն չի վերանում,մարմնիդ չի ձուլվում՝որպես բրոշմ,խոտան անմահանում է հոգուդ վրա:ՈՒ դու միշտ էլ զգում ես նրան ամեն թեթեւ հպումից՝հուշերիդ ու հոգուդ թեթեւ հպումից:Հիմա հասկացա՞ր որն է ցավը,չնայած այն չեն հասկանում,զգում են ,ապրում:Չմտածես ուզում եմ ,որ այն զգաս,ուղղակի ուզում եմ ինձ հասկանաս,թե ինչու եմ ես այսպիսին…ինչու եմ քեզ նայելիս այդքա՜ն վստահ եւ միեւնույն ժամանակ ինքս ինձ կորցրած,ինչու եմ քեզ ասում ամեն ինչ, բացի կարեւորից ,ինչու քեզ չեմ տեսնում ,երբ շատ մոտ ես,եւ փնտրում ,երբ անանցանելի ճանապարհ ու տարածություն կա մեր մեջ:Քո հարցերի պատասխանը ու քեզ՝ իմ տված հարցերի պատասխանները համընկնում են:Նրանք ունեն նույն անունը ու ես ուզում եմ ,որ դու երբեք ոչ ոքի չտաս այդ հարցը,ու նրանց չպատմես հարցի պատասխանը՝«իսկ դու գիտես՞ ինչ է ցավը»….
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/25423/isk-du-gites-inch-e-cavy.html |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 266 |
Ավելացրել է `: yes
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|