Ուրբաթ, 20.06.2025, 01:28
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Իվետա Մուկուչյանը զարմացրել է գերմանացի ժյուրիին
05:04
Իվետա Մուկուչյանը զարմացրել է գերմանացի ժյուրիին

Իվետա Մուկուչյանի ելույթը «Ռադիո Համբուրգը փնտրում է մեգատաղանդ» նախագծի քառորդ ֆինալում:Նախագծի կազմակերպիչներին զարմացրեց ոչ միայն Իվետայի՝ եղանակին հակառակ թեթև հագուստը, այլև նրա վոկալային տվյալները: Ծրագրի ընթացքում Իվետան անդրադարձավ նաև «Հայսուպերսթար» նախագծին՝ ժյուրիին ներկայացնելով Հայաստանում և Գերմանիայում հասարակության մոտեցումների տարբերությունը նմանատիպ ծրագրերի հանդեպ, երբ, օրինակ, ի տարբերություն երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի՝ Գերմանիայում մասնակիցները գտնվում են պապարացիների մշտական հետապնդման թիրախում: Իսկ ելույթի վերջում ժյուրին իր գոհունակությունը հայտնեց, որ Իվետան ապրում և ստեղծագործում է Գերմանիայում ու չի մնացել Հայաստանում, այլապես նա լուրջ հակառակորդ կլիներ Լենայի համար (երևի Լանդրութ-Մայերին նկատի ունեն):
Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց այս նախագիծը, Իվետային մաղթում եմ նորանոր հաջողություններ գերմանական շոու-բիզնեսում, որն, ի դեպ, շատ կարևոր է հատկապես մեզ համար՝ ունենալ հայ երգի ու Հայաստանի պրոպագանդիստը թուրքամետ ու թուրքաշատ Գերմանիայում: Սա նաև թեթև ուղղորդում, միգուցե կգտնվեն մարդիկ, որ կհասկանան, թե ինչ նկատի ունեմ ու համապատասխան քայլեր կձեռնարկեն այս աղջկան Գերմանիայում օժանդակելու ու «առաջ տանելու» համար: 

ՀԳ. Շնորհակալություն ԵՊԼՀ Գերմաներենի ամբիոնին, որ ես հիմա նայում եմ էս տեսանյութն ու հասկանում ;)









Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 316 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: