Ուրբաթ, 20.06.2025, 01:10
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » Կանայք հիշեք` տղամարդուն փոխել հնարավոր չէ
20:48
Կանայք հիշեք` տղամարդուն փոխել հնարավոր չէ
Շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե կողքին պահեն սիրած տղամարդուն: Ներում եք նրան, գիտակցելով, որ նա արժանի չէ դրան, հանդուրժում եք անտարբերությունը, հարգանքի բացակայությունն ու կոպիտ խոսքերը: Պետք չէ զոհել ձեզ, ասացեք նրան այն ամենը, ինչ ձեզ դուր չի գալիս: Միշտ հիշեք, որ տղամարդուն փոխել հնարավոր չէ: Եթե նա իսկապես ցանկանում է, որ դուք իր կողքին լինեք, ապա ինքը կպայքարի, որ դուք մնաք իր կողքին, որ ձեր կյանքը բարելավվի, ձեր կյանքում երջանկություն ու ամենօրյա լավ տրամադրություն ստեղծվի:
Պահպանեք ձեր անհատականությունը
Իմաստ չունի շարունակել հարաբերությունները, եթե դուք դժբախտ եք: Պետք չէ զոհել ձեզ: Դրանով դուք չեք արժանանա ոչ հարգանքի, ոչ սիրո: Որքան դուք գնաք զոհաբերության, այնքան քիչ մասնիկ կմնա ձեր իսկական «ես»-ից: Ոչ մի դեպքում չպետք է կորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Տղամարդիկ կանանց մեջ սիրում են կատարելությունը: Մի թաքցրեք ձեր արժանիքները և ցանկացած պարագայում իմացեք ձեր «գինը»: Իդեալական կինը գիտե գնահատել իրեն և նույնը կպահանջի տղամարդուց: Տղամարդը ցանկանում է իր կողքին միշտ տեսնել այնպիսի կին, ում մասին երազել է, սակայն երբ հասկանում է, որ կինը չունի անհատականություն և ինքը կարող է կնոջը փոխել ցանկացած ուղղությամբ, հիասթափվում է: Այնպես որ տղամարդու ուշադրությունը գրավելու համար պետք է մնալ բնական, սեփական զանցանքները աննկատ խմբագրելով հանդերձ՝ մնալ այնպիսին ինչպիսին որ իրականում եք:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3697358043305
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 348 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: