Չորեքշաբթի, 27.08.2025, 20:41
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Կարևոր տեղեկություններ մեր ձեռքերի և դրանց բաղադրիչ մասերի մասին
17:45
Կարևոր տեղեկություններ մեր ձեռքերի և դրանց բաղադրիչ մասերի մասին

Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամեն օր, և չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքը առանց նրանց: Բայց մենք ի՞նչ գիտենք նրանց մասին: Ստորև ներկայացված են ամենահետաքրքիր փաստերը ձեռքերի վերաբերյալ:

- Մեր մատներում չկան մկաններ: Մկանները, որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել, գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում: Նրանք կապնվում են մատնե

րի ոսկորների հետ ջիլերի օգնությամբ, որոնք քաշում և կառավարում են մտները:

- Մեր եղունգները աճում են տարվա մեջ այնքան, ինչքան որ տարվա ընթացքում տեղաշարժվում են մայրցամաքները:

- Որպեսզի ամբողջությամբ թարմանան մատների եղունգները, հարկավոր է 6 ամիս, իսկ ոտքերի համար 2-3 անգամ ավելի շատ:

- Տղամարդկանց 12,6 տոկոսը ձախլիկ են, իսկ կանանց ընդհամենը 9,9 տոկոսը:

- Սուր վնասվածքների 1/3-ը կապված է վերևի վերջույթների հետ:

- Երբ ձեռքը երկար ժամանակ մնում է ջրի մեջ, ափի մաշկը կնճռոտում է. Ինչու? Ճիշտ պատճառը պարզ չէ, բայց այն ղեկավարվում է նյարդերի կողմից: Երբ նյարդը երկար ժամանակ մնում է ջրի մեջ, նա կորցնում է մաշկը կնճիռներից հարթեցնելու կարողությունը:

- Բութ մատը գտնվում է 9 առանձին մկանների ազդեցության տակ, որոնք ղեկավարվում են ձեռքի 3 հիմնական նյարդերի կողմից:

- Ամեն ձեռքում գտնվում է` 29 խոշոր և մանր ոսկրեր, 29 խոշոր հոդեր, 123 միացում, 34 մկան որոնք կառավարում են մատները, 48 նյարդ և 30 անոթներ:

- Մատները երբեք լիովին ուղիղ չեն լինում: Որպես օրենք, ցուցամատը, մատնեմատը և ճկույթը թեքված են լինում միջնամատի կողմը, այն դեպքում երբ միջնամատը կարող է թեքված լինել տարբեր կողմերի:

- Հուլիոս Կեսարը, պատերազմի ժամանկ հրաման էր տվել կտրել բոլոր գերիների մատները, նրա համար, որ երբ նրանք վերադառնաին իրենց հայրենիք ծառայեն որպես օրինակ և էլ չկարողանաին զենք օգտագործել: Ավելի ուշ այս պրակտիկան ծառայել է շատ մարտերի ժամանակ:



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 308 | Ավելացրել է `: yes | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: