Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 24 » Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան. հայկական շոու-բիզնեսի ամենաբարձր վարձրատրվող աստղերը
22:02 Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան. հայկական շոու-բիզնեսի ամենաբարձր վարձրատրվող աստղերը |
Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում «Ամարաս» պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը, գրում է «Հրապարակը»:
|
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 356 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: