Գլխավոր Էջ » 2012»Հոկտեմբեր»25 » «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին Ադրբեջանը ներկայացնող դուետը խախտել է մրցույթի կարգը
05:03
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ին Ադրբեջանը ներկայացնող դուետը խախտել է մրցույթի կարգը
Քիչ առաջ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգերն էի լսում: Առաջինը լսեցի Ադրբեջանի երգը. հետաքրքիր էր, թե ինչ երգով են ներկայանալու առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում»: Երգը լսեցի, այն ամբողջությամբ անգլերեն է ու հիշեցի այն, որ մի քանի ամիս առաջ, երբ հայտարարվել էր քասթինգ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ներկայացուցչի համար, նշվում էր, որ երգը ամբողջությամբ պետք է լինի մայրենի լեզվով, սակայն թույլատրվում են նաև անգլերեն բառեր երգի 25%-ի չափով: Այս ամենից հետևում է, որ Ադրբեջանը խախտել է «Մանկական Եվրատեսիլ»-ի կարգը և շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է սրան արձագանքում Եվրոպական հեռարձակողների միությունը: