Մենք զարգանում ենք, մոլորակի վրա մարդիկ գնալով ավելի են շատանում, բայց չնայած այս ամենին, մարդիկ աստիճանաբար դառնում են ավելի ինքնամփոփ ու չար, ինչ-որ դեպքերում նաև վայրի: Իսկ ինչու՞ է այսպես լինում: Ի՞նչն է ստիպում մեզ, անձրևային եղանակին մի գավաթ սուրճի հետ նստել պատուհանին, սկսել տխրել ու մտածել, որ մենք ոչ մեկին պետք չենք, և ոչ ոք չի կարող մեզ օգնել: Չէ որ, մեզանից յուրաքանչյուրն ունի շատ գործընկերներ, դասընկերներ և պարզապես ընկերներ, որոնց մենք միգուցե հաճախ չենք հանդիպում, բայց նրանցից ոմանց հետ հանդիպումն ու զրույցը մեզ համար հաճելի է: Ինչ-որ մեկը անպայման մեզ սիրահարված է, բայց մենք սովորել ենք չնկատել դա և ամեն ինչ պահել մեր մեջ: Փորձեք բացվել, լավ վերաբերվեք կեղծ ու խաբեբա մարդկանց: Եթե մի գավաթ սուրճը ձեռքներիդ նստել է պատուհանի մոտ ու դիտում եք, թե ինչպես է դրսում անձրևում ու միաժամանակ զգում եք, որ ինչ-որ մեկին կարոտում եք, ուզում եք ինչ-որ մեկը ձեր կողքին լինի, ինչու՞ լռել ու ոչինչ չանել: Պարզապես վերցրեք հեռախոսը և զանգահարեք այդ մարդուն, ասացեք, որ նա ժամանի, քանի որ Դուք նրա կարիքն ունեք: Արեք դա և հավատացած եղեք, որ անպայման կգտնվեն մարդիկ Ձեր ծանոթների ու ընկերների մեջ, ովքեր առանց վարանելու կշտապեն Ձեզ մոտ, որպեսզի Դուք միայնակ չզգաք Ձեզ: Ինչպես տեսնում եք միայնակ նստելու ու տխրելու փոխարեն կարելի է պարզապես գտնել դրա լուծումը, և միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստակամ կօգնեն Ձեզ, չէ որ Դուք ինքներդ եք օգնել նրանց, երբ որ նրանք ունեին Ձեր ներկայության և Ձեզ հետ զրուցելու կարիքը: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ մեկը լինի Ձեր կողքին, օգնի ու լսի Ձեզ, ապա դիմեք նրան: Ինչու՞ տանջել ինքներդ Ձեզ, եթե դրա կարիքը բնավ չկա: Չէ որ, դուք երբ քաղցած եք լինում, շտապում եք խոհանոց`ինչ-որ բան ուտելու: Այդպես վարվեք, երբ ունեք հոգու քաղց և զգում եք, որ միայնակ չեք կարող հաղթահարել այն:
|